Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ բժշկական կենտրոն. Նորածնային պաթոլոգիայի բաժանմունք
| |
|

|
|
Նորածնային պաթոլոգիայի բաժանմունքը տեղակայված է ԲԿ-ի առաջին հարկում: 1981 թվականից, ԲԿ-ի հիմնադրման օրվանից մինչ այժմ բաժանմունքը ղեկավարում է Իդա Թևոսյանը: Բաժանմունքում աշխատում է ԵրՊԲՀ մանկաբուժության ամբիոնը՝ պրոֆ. Բարսեղյանի գլխավորությամբ, իսկ բաժանմունքը համակարգում է նույն ամբիոնի դոցենտ Լաուրա Ադամյանը: Այստեղ աշխատում են ևս 3 բժիշկ-օրդինատորներ:
Բաժանմունքը վերանորոգված է, կա կենտրոնացված ջեռուցում և 20 մահճակալներ: Բաժանմունքում բուժվում են մինչև 3 տարեկան երեխաներ` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով: Բացի այդ, բուժվում են նաև այնպիսի հիվանդ նորածիններ, որոնք տառապում են թթվածնային քաղցով, ներարգանդային ինֆեկցիաներով, ծննդաբերական վնասվածքներով, ինչպես նաև շնչառական համակարգի խանգարումներով: Բաժանմունքում հմուտ մասնագետների կողմից հետազոտվում են հազվագյուտ ժառանգական հիվանդություններով և բնածին արատներով երեխաներ: ԲԿ-ի հարուստ լաբորատոր կենտրոնը հնարավորություն է տալիս համակողմանիորեն կատարել նորածինների հիվանդությունների հետազոտություններ:
 |
 |
|
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որը ստացել է ճապոնական կառավարության կողմից: Դրանցից են մանկական տաքացվող սեղանիկները, որոնց օգնությամբ երեխան ստանում է թթվածին, ճապոնական սոնոգրաֆիան, շնչառական ուղիները մաքրելու համար էլեկտրական ապարատներ, իսկ ֆոտոթերապիայի միջոցով հնարավոր է լինում բուժել դեղնուկային համախտանիշը: Եթե նախկինում պետք էր անընդհատ հետևլ, թե որքան կաթիլներ է ստանում հիվանդը, ապա այժմ արդեն հիվանդ երեխաները կաթիլներ ստանում են ծրագրավորված:
|
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYa5Xkng' (Errcode: 28 - No space left on device) in
/sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line
1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384
Stack trace:
#0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array)
#1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1)
#2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...')
#3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...')
#4 /sites/med-practic.com/programs.php(27): require_once('/sites/med-prac...')
#5 {main}
thrown in
/sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line
1384