ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Շագանակագեղձի ցավ (Prostate pain). urolog.am
Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը՝ ապահովելով էրեկցիայի մեխանիզմի նորմալ գործարկումը: Շագանակագեղձի և սերմնաբշտերի հարթ մկանային թելերը կրճատվելով՝ նպաստում են սերմնահեղուկի արտանետմանը միզատար խողովակ, ինչպես նաև` էյակուլյացիային (սերմնաժայթքմանը):
Շագանակագեղձը տեղակայված է փոքր կոնքում՝ միզապարկի տակ, ընդգրկում է միզատար խողովակի սկզբնական հատվածը՝ ուղիղ աղուց առաջ, ցայլոսկրից` հետ: Այսպիսի տեղակայումը շագանակագեղձը դարձնում է դժվարամատչելի օրգան, այդ պատճառով շագանակագեղձի հետին մակերեսը շոշափելու միակ տարբերակը ուղիղաղիքային մատնային հետազոտությունն է, որն իրականացվում է մասնագետի կողմից:
Հարթ մկանային և գեղձային հյուսվածքից բաղկացած շագանակագեղձը շրջապատված է ֆիբրոզ պատիճով, որից դուրս են գալիս շարակցական հյուսվածքից բաղկացած խտրոցներ: Շագանակագեղձի ալվեոլյար-խողովակավոր փոքր գեղձերն առաջացնում են ացինուս, որն արտատար ծորանների ցանց է, որոնք էլ բացվում են միզատար խողովակի հետին պատին: Տարբերում են շագանակագեղձի աջ և ձախ սերմնաժայթքող ծորաններ, որոնք անցնում են շագանակագեղձի ամբողջ պատի հաստությամբ:
Վերին և ստորին շագանակագեղձային զարկերակներն ապահովում են շագանակագեղձի արյունամատակարարումը: Սակայն արյան դանդաղ հոսքը նպաստում է ո՛չ միայն կանգային երևույթների առաջացմանը, այլ նաև շագանակագեղձում վարակային գործընթացի զարգացմանը:
Ո՞ր հիվանդությունների դեպքում կարող է առաջանալ շագանակագեղձի ցավ:
Շագանակագեղձում ցավ առաջանում է հետևյալ հիվանդությունների ժամանակ.
- Սուր/քրոնիկական պրոստատիտ
- Շագանակագեղձի կալցիֆիկացիա կամ քար
- Շագանակագեղձի քաղցկեղ
- Ուղիղ աղու հիվանդություններ (թութք, պրոկտիտ)
- Շագանակագեղձի կիստաներ
- Հարմիզուկային գեղձերի քրոնիկական բորբոքում
Ցավերը, որպես կանոն, ճառագայթում են դեպի սրբոսկր, շեք և ամորձապարկ: Հենց շագանակագեղձը չի ցավում, նյարդաթելերը նրանից գնում են դեպի փոքր կոնքի բոլոր օրգաններ, ահա ինչու են ցավերը հաճախ ճառագայթում դեպի գոտկատեղ:
Ըստ ուժգնության ցավերը կարող են տարբեր լինել՝ հազիվ նշմարելի նվվացող ցավերից մինչև խիստ արտահայտված, քունը խանգարող ցավեր: Ցավերը կարող են ուժեղանալ կամ թուլանալ սեռական ժուժկալության դեպքում կամ, ընդհակառակը, արտահայտված սեռական ակտիվության դեպքում, լիցքաթափումից հետո, սերմնաժայթքման ժամանակ: Հարկ է նշել, որ սրբոսկրի ցավերը միշտ չէ, որ պայմանավորված է պրոստատիտով, դրանց պատճառը կարող է լինել օստեոխոնդրոզը:
Պրոստատիտի քրոնիկական ձևը՝ շագանակագեղձի բորբոքումը, կարող է ուղեկցվել հետանցքում և շեքի շրջանում մշտական նվվացող ցավերով: Այդ ցավերը կարող են տարածվել դեպի ամորձիներ, իսկ բժշկի կողմից շագանակագեղձի ձեռքով հետազոտման ժամանակ՝ նաև դեպի առնանդամի գլխիկը և որովայնի ստորին հատվածը:
Սուր պրոստատիտի դեպքում ցավերը շեքի շրջանում խիստ արտահայտված են և ուժեղանում են ձեռքով հետազոտման ժամանակ:
Շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ ցավերը կարող են տարածվել դեպի սրբոսկր, գոտկային շրջան և ազդր: Նմանատիպ ցավեր կարող են լինել նաև շագանակագեղձի ոսկրային մետաստազների դեպքում:
Շատ կարևոր է ժամանակին դիմել ուրոլոգին: Շագանակագեղձը տղամարդու կարևորագույն օրգաններից է, որն անմիջականորեն կապ ունի տղամարդու վերարտադրողական համակարգի հետ: Շագանակագեղձը կարելի է բուժել տարբեր դեղամիջոցներով, իմունամոդուլյատորներով, տեղային ֆիզիոթերապևտիկ միջոցներով, երբմեն նաև հատուկ մերսումներով: Որոշ դեպքերում նաև կարիք է լինում հոգեսեռական խորհրդատվության:
12.07.2019 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
