Առաջին օգնություն Շաքարախտ
Մարմնի նորմալ գործունեության համար բջիջներին հարկավոր է էներգիա, որի աղբյուրը շաքարն է: Սակայն շաքարն ինքնուրույն չի կարող արյունից անցնել բջիջներ։ Շաքարի ներթափանցմանը բջիջների մեջ նպաստում է ինսուլին հորմոնը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում։
Շաքարախտը հիվանդություն է, որի ժամանակ բջիջները չեն կարողանում յուրացնել արյան մեջ առկա շաքարը։ Շաքարախտով հիվանդները պետք է խիստ հետևեն իրենց սննդակարգին։ Նրանցից շատերն ինսուլինի ամենօրյա ներարկման կարիք ունեն և պետք է պահպանեն բժշկի կողմից նշանակված ինսուլինի դեղաչափն ու սննդակարգը։ Երբ հիվանդը խախտում է այս պայմանները, զարգանում է հետևյալ երկու բարդություններից մեկը՝ շաքարի քանակը արյան մեջ կտրուկ բարձրանում է կամ կտրուկ իջնում։
Գերշաքարարյունությունը վիճակ է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը նորմայից բարձր է։ Այս վիճակը դանդաղ է զարգանում։ Սովորաբար տուժածի մաշկը լինում է չոր, շնչառությունը՝ անկանոն ու խորը, նա ունենում է ծարավի զգացում, սրտխառնոց, փսխում և լինում է ընկճված։
Թերշաքարարյունությունը վիճակ է, որի ժամանակ արյան մեջ շաքարի քանակը նորմայից ցածր է։ Շաքարի մակարդակը կարող է չափից ավելի իջնել, եթե շաքարախտով հիվանդը չարաշահի ներարկվող ինսուլինի դեղաչափը, դադարի սնվել ինսուլինի դեղաչափին համապատասխան, ֆիզիկապես գերլարվի, ունենա լուծ կամ փսխում, հուզական ուժեղ սթրես ապրի։ Թերշաքարարյունություն կարող է զարգանալ նաև առողջ մարդու մոտ՝ երկար ժամանակ քաղցած մնալուց կամ ֆիզիկական ու մտավոր գերլարվածությունից։ Նման դեպքերում արյան մեջ եղած շաքարի չնչին քանակն արագ օգտագործվում է, և ուղեղը մնում է առանց էներգիայի աղբյուրի։ Այս վիճակը շատ արագ է զարգանում։ Տուժածը սովորաբար լինում է գրգռված, ունենում է ուժեղ քաղցի զգացում, վերջույթների դող, մաշկը լինում է գունատ և խոնավ, շնչառությունը՝ մակերեսային։
Երբեմն վերոհիշյալ նշանները պարզ չեն դրսևորվում՝ դժվարացնելով այս վիճակների տարբերակումը, առավել ևս, որ կան նաև ընդհանուր նշաններ։
Նշանները
- գիտակցության խանգարումներ՝ շշմածություն, քնկոտություն, շփոթվածություն,
- արագացած անոթազարկ,
- հիվանդագին տեսք;
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
- Գիտակցության առկայության դեպքում խոսեք տուժածի հետ: Փորձեք պարզել՝ տուժածը շաքարախտով հիվանդ է, թե՝ ոչ և երբ է վերջին անգամ կերել։ Հարցրեք տուժածին, թե ինչ աշխատանք է նա կատարել, ունեցել է արդյոք զգացմունքային լարվածություն
- Տվեք տուժածին որևէ քաղցրավենիք կամ լեզվի տակ մի փոքր շաքար դրեք։ Թերշաքարարյունության դեպքում քաղցրն արագ օգնում է, և տուժածի վիճակը շատ շուտ բարելավվում է։ Գերշաքարարյունության դեպքում տրված փոքր քանակով շաքարը զգալի ազդեցություն չի ունենում և չի վատթարացնում տուժածի վիճակը
- Ահազանգեք շտապ օգնություն, եթե չնայած ձեր ձեռնարկած միջոցառումներին, տուժածի վիճակը մի քանի րոպեից չի բարելավվում։ Ամեն դեպքում հետագա բարդություններից խուսափելու համար ցանկալի է, որ նման վիճակից հետո տուժածը դիմի բժշկի։
- Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY9vOgPY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ