Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ներարգանդային պարույրի տեղադրումը և հեռացումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան. morevmankan.am

Ներարգանդային պարույրի / ՆԱՊ/ առավելությունները մյուս հակաբեղմնավորիչ միջոցների նկատմամբ


ՆԱՊ-ը բեղմնականխման ամենատարածված և արդյունավետ միջոցներից մեկն է: Այն ունի հետևյալ առավելությունները՝ բարձր արդյունավետություն, կնոջ օրգանիզմի վրա համակարգային ազդեցության բացակայություն, ՆԱՊ-ի հեռացումից հետո մանկածնական գործառույթի արագ վերականգնում, սեռական հարաբերության հետ կապի բացակայություն, համեմատաբար մատչելիություն /տեղադրվում է մեկ անգամ, երկար ժամանակով/, ամենօրյա կիրառման և հսկողության անհրաժեշտության բացակայություն:

Ո՞րն է ներարգանդային պարույրի տեղադրման ճիշտ ժամանակը


Ըստ ԱՀԿ տվյալների, ՆԱՊ կարելի է տեղադրել դաշտանային ցիկլի ցանկացած օր:

Տեղադրման համընդհանուր ընդունված օրեր են դաշտանային ցիկլի 4-8-րդ օրերը, երբ լորձաթաղանթի վնասվելու հավանականությունը առավել ցածր է, և պարանոցային խողովակը ամբողջությամբ փակ չէ: Բացի այդ, դաշտանային արյունը հղիության բացառման հավաստի ցուցանիշ է:

Ի՞նչ ցուցումների պետք է հետևի կինը ՆԱՊ-ի տեղադրումից հետո


ՆԱՊ տեղադրումից հետո առաջին շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է  բացառել սեռական հարաբերությունները և լարված ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Գանգատների բացակայության դեպքում առաջին այցը գինեկոլոգի մոտ իրականացվում է տեղադրումից 7-10 օր անց: Այցի ընթացքում բժիշկը ստուգում է ՆԱՊ-ի բեղիկների առկայությունը և համոզվում, որ ՆԱՊ-ը ճիշտ է տեղադրված:

ՆԱՊ-ի ճիշտ տեղակայման ստուգման նպատակով կատարվում է գերձայնային հետազոտություն /ԳՁՀ/:

Ինչպե՞ս և ե՞րբ է կատարվում ՆԱՊ-ի հեռացումը


Խորհուրդ է տրվում ՆԱՊ-ի հեռացում կատարել դաշտանի օրերին՝ հետևելով ասեպտիկայի և անտիսեպտիկայի բոլոր կանոններին:

ՆԱՊ հեռացման ցուցումներն են՝ կնոջ ցանկությունը, տեղադրման ժամկետի լրացումը (3-5 տ), մենոպաուզան (վերջին դաշտանից մեկ տարի անց):

Բժշկական ցուցումներն են՝ հղիությունը, ցավերի առկայությունը, կնոջ կյանքին սպառնացող արյունահոսությունը, փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները, արգանդի մարմնի կամ պարանոցի քաղցկեղը, արգանդի թափածակումը կամ ՆԱՊ-ի մասնակի արտանկումը:

ՆԱՊ տեղադրումը չի պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակիչ հիվանդություններից:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ