Առողջ կին
Ե՞րբ դիմել կանանց կոնսուլտացիա. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Որքա՞ն հաճախ պետք է հաճախել կանանց կոնսուլտացիա:
Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև, անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանշաններ։
Ի՞նչ ֆիզիոլոգիական վիճակների ժամանակ է անհրաժեշտ այցելել կանանց կոնսուլտացիա:
Կանանց կոնսուլտացիա ցանկալի է կամ անհրաժեշտ է հաճախել ո՛չ միայն խնդիրներ ունենալու դեպքում, այլ նաև, երբ պատրաստվում եք կամ սկսել եք ապրել սեռական կյանքով, հղի եք կամ պատրաստվում եք հղիանալ:
Ինչպիսի՞ ախտաբանությունների և գանգատների դեպքում պետք է անպայման դիմել մասնագետի:
Կան որոշ ախտանշաններ և հիվանդագին վիճակներ, որոնց առկայության դեպքում պետք է անհանգստանալ և դիմել գինեկոլոգի: Դրանք են՝ դաշտանային ցիկլի խանգարումները, երբ ցիկլն ուշանում է կամ չի սկսվում, շուտ է սկսվում, չափազանց առատ է և այլն, երբ առկա են դաշտանադադարի նշաններ, երբ չեք կարողանում հղիանալ:
Անհանգստանալ և մասնագետի պետք է դիմել նաև հետևյալ ախտանշանների դեպքում՝ քոր և այրոց սեռական օրգաններում, արյունահոսություն` ոչ դաշտանային օրերին, ցավ` սեռական հարաբերության ընթացքում կամ` հետո, անտանելի ցավոտ դաշտան, անսովոր, տարօրիանկ հոտով կամ գույնով արտադրություն` հեշտոցից, չափից ավելի փքվածություն` որովայնի ստորին հատվածում, ցավոտ միզարձակում, փոքր կոնքի ու որովայնային շրջանում` ցավեր:
Ի՞նչ ծառայություններ է մատուցում կանանց կոնսուլտացիան:
Գինեկոլոգի աշխատասենյակում իրականացվում է հիվանդ այցելուների ամբողջական հետազոտում և բուժում:
Կոնսուլտացիայի պայմաններում հետազոտման և բուժման ցանկում ընդգրկված են հետևյալ հիվանդությունները.
- կանանց սեռական օրգանների սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
- կոնքային քրոնիկ ցավեր,
- ներարգանդային ախտաբանություն՝ արգանդի միոմա, էնդոմետրիումի պոլիպներ և այլն,
- էնդոմետրիոզ և արտաքին սեռական օրգանների (գենիտալ) էնդոմետրիոզ,
- սեռական օրգանների բարորակ և չարորակ ուռուցքներ,
- վերարտադրողական գործառույթի խանգարումներ (անպտղություն, վիժումներ, արտարգանդային հղիություն),
- ամուսնական զույգի նախապատրաստում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը (ներարգանդային սերմնավորման՝ ամուսնու կամ դոնորական սերմի կիրառմամբ, արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման ՝վերջին 15 տարիների ընթացքում),
- կանանց սեռական օրգանների զարգացման արատներ,
- սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ,
- կոնքի օրգանների իջեցում և արտանկում,
- միզարձակման խանգարումներ:
Ի՞նչ մասնագետներ են ներգրավված կանանց կոնսուլտացիայում:
Կանանց կոնսուլտացիայում ներգրավված են տարբեր մասնագետներ և, համապատասխանաբար, գործում են տարբեր բուժաշխատասենյակներ՝ գինեկոլոգիական, ավանդական բժշկության, ասեղնաբուժության, մանուալ թերապիայի, ռեֆլեքսաթերապիայի, գենետիկայի, ատամնաբուժության, անդրոլոգիայի և էնդոկրինոլոգիայի: Գործում է նաև հոգեբանական ծառայություն:
Ի՞նչ միջամտություններ են իրականացվում:
Իրականացվում է խորհրդատվություն բեղմնականխման բոլոր տեսակների համար: Տարբեր տարիքի կանանց համար բեղմնականխման մեթոդի անհատական ընտրություն է կատարվում (դեռահասներ, կանայք մինչև 35 և ավելի տարիքի)՝ ծննդաբերությունից հետո, հղիության արհեստական ընդհատումից հետո, կերակրող մայրերին, գինեկոլոգիական և էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությամբ կանանց, շտապ բեղմնականխման կարիք ունեցող կանանց և այլն:
Իրականացվում է հղիության պլանավորում, վարում և մինչհոսպիտալային սկրինինգ (ընտրույթային հետազոտություն) ինչպես առողջ, այնպես էլ՝ տարբեր հիվանդություններ ունեցող կանանց մոտ:
Անցանկալի հղիությունների դեպքում անցկացվում է խորհրդատվություն և հղիության արհեստական ընդհատման մեթոդի ընտրություն (դեղորայքային կամ վիրաբուժական):
Ի՞նչ հետազոտություններ են իրականացվում կանանց կոնսուլտացիայում:
Կանանց կոնսուլտացիայում առկա տարբեր լաբորատորիաներում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
- ֆունկցիոնալ և կլինիկական ախտորոշում,
- ախտաբանահյուսվածաբանական,
- ցիտոգենետիկ,
- կենսաքիմիական,
- մանրէաբանական,
- հորմոնալ,
- իմունաբանական,
- ռենտգեն
- դենսիտոմետրիա:
22.02.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
