Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Ցավոտ դաշտան. արժե՞ զսպել. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Ցավոտ դաշտան. արժե՞ զսպել. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Նոնա Ֆրոլովայի հետ. morevmankan.am

Ցավոտ դաշտանը կոչվում է ալգոդիսմենորեա: Այն լինում է առաջնային, որը կոչվում է ֆունկցիոնալ՝ առանց պատճառի, և երկրորդային, որն արտահայտվում է որևէ հիվանդության հետևանքով. արգանդի զարգացման արատներ, արգանդի վզիկի տեղակայման խանգարումներ (հիպերանտոֆլեքս, հիպերռետրոֆլեքս), արգանդի և ձվարանների բորբոքային գործընթացներ և էնդոմետրիոզ, որն ամենակարևոր պատճառներից է:

Որո՞նք են նպաստող գործոնները:

Ցավոտ դաշտանի համար նպաստող գործոններ են՝ բորբոքային գործընթացները, ոչ կայուն սեռական կյանքը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ոչ առողջ ապրելակերպը, ծխելը, սթրեսը, սուրճի չարաշահումը, անկանոն քունը, ավելորդ քաշը և այլն:

Հոգեբանական վիճակը կարող է սրել կամ խորացնել վիճակը և երբեմն կարող է կարիք լինել հոգեբանական խորհրդատվության:

Ինչպե՞ս ախտորոշել:

Ցավոտ դաշտանի դեպքում անպայման պետք է դիմել բժշկի, որպեսզի պարզվի. արդյո՞ք դա առաջնային է, թե` երկրորդային, այսինքն,  որևէ հիվանդության ախտանիշ: Ախտորոշումը պարզելուց հետո որոշվում են բուժման անհրաժեշտությունը և մոտեցումները:

Ե՞րբ է արտահայտվում ցավը:

Ցավոտ դաշտանն արտահայտվում է դաշտանի առաջին երկու օրը, բայց կարող է լինել նաև մի քանի օր առաջ: Դա կարող է զուգակցվել նախադաշտանային համախտանիշի հետ, երբ կարող են լինել նաև գլխացավ, այտուցներ և ցավ, կամ՝ դաշտանից 1-2 օր առաջ:

Ցավոտ դաշտանը հաճախ սկսվում է հենց առաջին դաշտանից հետո կամ արտահայտվում է մեկ տարվա ընթացքում, շատ դեպքերում` երբ կարգավորվում են օվուլյատոր ցիկլերը:

Ինչպիսի՞ն է ցավի ինտենսիվությունը և ինպե՞ս է արտահայտվում:

Ըստ ցավի ինտենսիվության, ալգոդիսմենորեան լինում է երեք աստիճանի՝ թույլ, միջին և արտահայտված: Արտահայտությունները լինում են հոգեհուզական, վեգետատիվ, անոթային, նյութափոխանակային և ներզատական:

Տարիքի հետ հնարավոր է, որ դաշտանը դառնա գրեթե անցավ: Դա լինում է, երբ կինը ծննդաբերում է, փոխվում են արգանդի դիրքը, հորմոնալ  ֆոնը: Հաճախ ցավերը մեղմանում են սեռական կյանք սկսելուց հետո:

Ինչպե՞ս բուժել:

Բուժումը լինում է դեղորայքային և ոչ դեղորայքային: Ցավի պաթոգենեզը պարզելուց հետո որոշվում է բուժման մեթոդը: Օգտագործվում են հոմեոպաթիկ, բուսական միջոցներ, հորմոնալ և հակաբորբոքային դեղորայք:

Եթե ալգոդիսմենորեան երկրորդային է՝ բուժվում է պատճառ հանդիսացող հիվանդությունը:

Ներկայում պարզվել է, որ ցավի պատճառը պրոստոգլանդինների մեծ քանակի արտազատումն է նախադաշտանային շրջանում և դաշտանի օրերին: Այդ պատճառով նշանակվում են անտիպրոստոգլանդինային ազդեցության ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ: Դրանք տրվում են դաշտանից առաջ և դաշտանի առաջին երկու օրը: Մի քանի ամիս օգտագործելուց հետո կարող է շատ լավ արդյունք լինել:

Ինքնուրույն ցավազրկողներ օգտագործելը ճիշտ չէ, պետք է առնվազն մեկ անգամ բժշկի դիմել և պարզել ցավի իրական պատճառը:

Կանխարգելման համար առաջարկվում է առողջ ապրելակերպ, կանոնավոր քուն, ճիշտ սնունդ, մարմնամարզություն:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ