Առողջ կին
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք, 240 հազար կին մահանում է այդ հիվանդության հետևանքով։
Համարվում է, որ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը մարդու պապիլոմա վիրուսն է (ՄՊՎ)։ Այսօր հայտնի է ՄՊՎ ավելի քան 70 տեսակ, արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը մասնակցում են 16, 18, 31, 45, 51–53 տեսակները, այսպես կոչված, ուռուցքածինները։
Արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը կարելի է կանխել, եթե ժամանակին հայտնաբերվի դիսպլազիան՝ արգանդի վզիկի բջիջներում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք նպաստում են ուռուցքի առաջացմանը կամ վկայում են ուռուցքային հիվանդության սկզբնական փուլի մասին։ Այս նպատակով իրականացվում է բջջաբանական սքրինինգ՝ կանանց կանխարգելիչ հետազոտում արգանդի վզիկի քսուկի բջջաբանական քնննությամբ՝ Рар-թեստի օգնությամբ։
Սքրինինգային հետազոտությունները հնարավորություն են տալիս զգալիորեն նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդացությունը և վերջինից մահացությունը, քանի որ դրանց օգնությամբ չարորականացման գործընթացը հայտնաբերվում է ամենավաղ շրջանում։
Այսպես, Սկանդինավյան երկրներում, որտեղ բջջաբանական սքրինինգը լավ է կազմակերպված, արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունը նվազել է 50–70 %-ով՝ նախաուռուցքային վիճակների և վաղ շրջանում գտնվող ուռուցքների ժամանակին հայտնաբերման և բուժման շնորհիվ։
ԱՄՆ-ում բոլոր աղջիկներին սեռական կյանք սկսելուց հետո կամ 20 տարեկանից հետո իրականացվում է կրկնակի Рар-թեստ՝ մեկ տարի ընդմիջումով։
Եթե թեստի արդյունքը բացասական է, հետազոտությունը կրկնում են յուրաքանչյուր երեք տարի հետո։ Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան կոլեգիան խորհուրդ է տալիս Рар-թեստն իրականացնել յուրաքանչյուր տարի՝ գինեկոլոգիական հետազոտության ընթացքում։ Արգանդի վզիկի քաղցկեղը և դիսպլազիան կարող են առաջանալ տեսանելիորեն անփոփոխ արգանդի վզիկում, այդ պատճառով բջջաբանական հետազոտության համար քերուկ վերցնում են բոլոր կանանցից՝ անկախ տեսանելի ախտաբանության առկայությունից։ Եթե թեստի արդյունքները դրական կամ կասկածելի են, իրականացվում է կոլպոսկոպիա և արգանդի վզիկի ուղղորդված բիոպսիա։ Անկախ Рар-թեստի արդյունքից՝ կոլպոսկոպիա իրականացվում է, եթե կնոջ մոտ հայտնաբերվել են արգանդի վզիկի լորձաթաղանթի ցանկացած տեսանելի փոփոխություն կամ հայտնաբերվել է մարդու պապիլոմա վիրուս։
07.02.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYOzZ0bY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
