Առողջ կին
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am
Տարեցների մոտ անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը և բացասաբար է ազդում հոգեկանի վրա: Այսպիսի եզրակացության է եկել Մանչեսթրի մայրաքաղաքային համալսարանի հետազոտական խումբը՝ Դեյվիդ Լիի ղեկավարությամբ: Գիտնականների դիտարկումների արդյունքներն այսօր ուսումնական հաստատության պաշտոնական կայքում են:
Անմիզապահությունը բավականին տարածված խնդիր է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ, այն կարող է հանդիպել տարբեր տարիքի և սոցիալական խավի կանանց մոտ, և հազվադեպ է պատահում տղամարդկանց մոտ: Ակամա միզարտադրություն կարող է առաջացնել սթրեսը կամ լարվածությունը (օրինակ՝ հազը կամ փռշտոցը), ըստ վիճակագրական տվյալների, արևմուտքի երկրների և Ռուսաստանի կանանց գրեթե 40%-ը տառապում է այս ախտաբանությամբ: Անմիզապահությունն ուղղակիորեն որևէ վնասակար ազդեցություն չունի առողջության վրա, սակայն բացասաբար է ազդում հոգեկանի վրա, քանի որ առաջացնում է հիգիենիայի հետ կապված խնդիրներ և սոցիալական անհարմարավետություն:
Այդ կապակցությամբ բրիտանացի գիտնականները փորձում էին հասկանալ, թե ինչպես է անմիզապահությունն ազդում սեռական կյանքի վրա: Մասնագետներն օգտագործեցին English Longitudinal Study of Ageing (ELSA) հետազոտության հարցաթերթիկները: Գիտնականներն ընտրեցին Անգլիայում բնակվող 50-90 տարեկանն անց կանանց և տղամարդկանց 3805 հարցաթերթիկ, ովքեր հարցաթերթիկներում պատասխանեցին ծերանալու, առողջության և սեռական կյանքին վերաբերվող հարցերին: Կանանց մոտավորապես 20% -ը և տղամարդկանց 7%-ը հայտնեցին վերջին 12 ամսում նրանց հետ պատահած անմիզապահության դեպքերի մասին: Հարցաթերթիկների վերլուծությունը ցույց տվեց, որ անմիզապահությունը հիմնականում կապված է եղել սեռական ակտիվության ընկճման և դրա հետևանքով աճող անհանգստության հետ: Բացի այդ, շատ հետազոտվողներ նշեցին այնպիսի բացասական ախտանիշների մասին, ինչպիսիք են հեշտոցում չորությունը, տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիան և օրգազմի հասնելու դժվարությունը: Բացի այդ, անմիզապահությունը կապված է եղել դեպրեսիայի զարգացման հետ:
Ինչպես ապացուցվել է նախորդ հետազոտություններով, սեռական ակտիվությունը դրական է ազդում տարեցների ընդհանուր ինքնազգացողության վրա և բարենպաստ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա ամենատարբեր մակարդակներում: Սակայն սեքսը, ինչպես և անմիզապահությունը, շատերի համար արգելված թեմա է, որն էլ բերում է կյանքի որակի վատացման: Այդ պատճառով, ըստ բժիշկ Լիի, բուժաշխատողները պետք է տեղեկացված լինեն սոցիալական հարմարավետության վրա անմիզապահության ազդեցության մասին և պարտավոր են մեծ ուշադրություն հատկացնել իրենց հիվանդների մոտ այդ խնդրի լուծման վրա:
03.11.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
