Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

7 խորհուրդ կանանց. ինչպես պահպանել գեղեցկությունը. 1in.am

7 խորհուրդ կանանց. ինչպես պահպանել գեղեցկությունը. 1in.am

novate.ru-ն մի քանի պարզ կանոն է ներկայացնում կանանց համար՝ ինչպես հեշտությամբ պահպանել գեղեցկությունը, առողջությունն ու երիտասարդությունը:

Հավասարակշռված սնունդ

Ձմռանը սննդակարգում անպայման պետք է ներառել թարմ սեզոնային բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, պանիր, կաթնամթերք: Չպետք է մոռանալ նաև մսի ու յուղոտ ձկան մասին, որում պարունակվող օմեգա-3-ն անհրաժեշտ է գեղեցիկ մաշկ, մազեր ու եղունգներ ունենալու համար: Այդպիսի ձկներից են՝ իշխանը, սաղմոնը, վարդագույն սաղմոնը, ձողաձուկը, սկումբրիան, սարդինաձուկը, թառափը, ծովատառեխը:

Դեմքի մաշկի սնուցում և պաշտպանություն

Խոնավեցնող քսուկը հրաշալի կոսմետիկ միջոց է գարուն-ամառ սեզոնի համար: Բայց ձմռանը պետք է օգտագործել սնուցող և պաշտպանող քսուկներ: Քսուկը պետք է քսել փողոց դուրս գալուց 30-40 րոպե առաջ, այդ դեպքում այն կհասցնի ներծծվել և կսկսի գործել՝ մաշկը պաշտպանելով քամուց ու ցրտից: Եթե մաշկը շատ չոր է և առանց խոնավեցման չի լինի, կարելի է օգտագործել յուղային, ոչ թե ջրային հիմքով քսուկ:

Մեղմ ռեժիմ մազերի համար

Ձմռանը գլուխն ամեն անգամ լվալուց հետո պետք է սնուցող դիմակներ դնել, իսկ սանրվածքի համար ավելի լավ է օգտագործել չլվացվող քսուկ կամ յուղային ցողացիրներ: Պետք է հնարավորինս քիչ մազերը վարսահարդարիչով չորացնել և ուղղել «արդուկով»:

Մաշկի պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն անհետանում՝ որքան էլ դրսում ցուրտ լինի: Ձմեռվա արևը կարող է հանգեցնել մաշկի վնասման և նույնիսկ այրվածքների:

Ձեռքերի մաշկի խնամք

Ցուրտ ժամանակ ձեռքերը և եղունգները պետք է առանձնակի խնամել: Չի կարելի տնից առանց ձեռնոցի դուրս գալ, ձեռքի տակ միշտ պետք է լինեն սնուցող և պաշտպանող քսուկներ, քնելուց առաջ պետք է մաշկին խոնավեցնող կոսմետիկ միջոց քսել:

Փափուկ միջոցներ մաշկը մաքրելու համար

Ձմռանը հարկ է հրաժարվել սպիրտի հիմքով մարքող միջոցներց՝ խուսափելու մաշկը չորությունից ու թեփոտվելուց: Լվացվելու համար հարմար են թեթև օճառները, իսկ վերջում ցանկալի է օգտագործել փափուկ քսուկ:

Տաք լոգանք

Ջրային պրոցեդուարները քանդում են մաշկի լիպիդային արգելքները, ինչը կարող է հանգեցնել խոնավության կորստի: Ավելի լավ է խոնավեցնող գելերով տաք լոգանք ընդունել: Նաև պետք չէ մանրամասն սրբվել սրբիչով. պետք է մաշկին թույլ տալ ներծծել անհրաժեշտ խոնավությունը, իսկ հետո կարելի է մարմնին թեթև խոնավեցնող քսուք քսել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. my.goodhouse.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ