Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Կնոջ կյանքում կարևորագույն հորմոնները. 1in.am

Կնոջ կյանքում կարևորագույն հորմոնները. 1in.am

Կնոջ առողջությունն ու տրամադրությունը հաճախ կախված են արյան մեջ հորմոնի մակարդակից: Հասկանալով դրանց ազդեցությունн օրգանիզմի վրա, ինչպես նաև կարգավորման բնական մեխանիզմները, դուք կարող եք երկարացնել սեփական երիտասարդությունը, հայտնում է econet.ua-ն:

Էնդորֆին հորմոն

Ուրախության, անզուսպ հիացմունքի ու երջանկության զգացողությանն օգնում է էնդորֆին հորմոնը: Նրա դերն օրգանիզմում իսկապես անգին է, քանի որ այն ի վիճակի է անգամ բթացնել ցավի զգացումը:

Կարգավորման եղանակը. շնչել հոտավետ անանուխի բույրը. այն ո՛չ միայն կհանգստացնի, այլև ուրախության զգացում կտա:

Սննդակարգում ավելացրել համեմունքները. սուր ուտեստների ժամանակ նյարդային վերջույթները, որոնք գտնվում են լեզվի վրա, գրգռվում են՝ բարձրացնելով «ուրախության հորմոնի» արտազատումը: Այդ իսկ պատճառով ձմռանը ցանկալի է սննդակարգում ներառել կծու ուտեստներ:

Լեպտին, գրելին հորմոններ

Լեպտինն ավելորդ քաշի «մեղավորներից» է, սակայն այն դեպքում, երբ օրգանիզմում հավասարակշռությունը խախտված է: Լեպտինի արտադրությամբ (հագեցվածության հորմոն) զբաղվում են ճարպային բջիջները: Այն ազդանշան է հաղորդում գլխուղեղին կուշտ լինելու մասին:

Գրելինը, հակառակը, քաղցի ազդանշան է հաղորդում: Կարգավորման եղանակը քնելն է: Եթե քիչ եք քնում, օրգանիզմում մեծանում է գրելինի մակարդակը, իսկ լեպտինինը՝ նվազում: Այդ կերպ ճարպի հավաքումը միայն ժամանակի խնդիր է:

Դոպամին հորմոն

Երկրորդ անվանումն է՝ հիշողության հորմոն: Դրա արտադրման համար պատասխանատու է գլխուղեղը: Հորմոնի մակարդակն ազդում է աշխատունակության, ուշադրությունը կենտրոնացնելու և տեղեկատվությունը երկար ժամանակով պահելու վրա:

Կարգավորելու համար հարկ է երաժշտությսւն լսել: Սիրված ստեղծագործության ակորդները բարենպաստ ազդեցություն կգործեն ընդհանուր ինքնազգացողության վրա և կնպաստեն դոպամինի արտադրմանը:

Օքսիտոցին հորմոն

Շատ կանայք համոզված են, որ իսկական մայրական բնազդն արթնանում է միայն ծննդաբերությունից հետո: Մասնակիորեն դա ճիշտ է, քանի որ ծննդաբերական շրջանը սերտորեն կապված է օքսիտոցինի հորմոնի արտադրման հետ, որն անվանում են նաև կապվածության հորմոն:

Դրա շնորհիվ մենք կարող ենք սիրել ու սիրված զգալ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. m.7ya.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

16.03.2015

Հարգելի Լիլիթ, բարև Ձեզ: Եթե կա ցուցում աճի հորմոն ընդունելու, ապա դա պետք է անել միմիայն էնդոկրինոլոգի նշանակմամբ, և նրա հսկողության տակ:

Լիլիթ

09.03.2015

Բարև ձեզ ես 20տարեկան եմ ունեմ ցածր հասակ 148սմ խորհուդ կտաք որպեսզի օգտագործեմ աճի հորմոն եթե այո ապա որ արտադրության նախապես շնորհակալություն

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ