Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Ժամանակակից կրծքկալների յոթ ամենատարօրինակ հնարավորությունները. 1in.am

Ժամանակակից կրծքկալների յոթ ամենատարօրինակ հնարավորությունները. 1in.am

Պարզվում է, կրծքկալը, իր հիմնական ֆունկցիայից բացի, կարող է կատարել նաև մի շարք այլ, ընդ որում՝ շատ անսովոր գործառույթներ։

 

1. Կրծքկալ-տոմոգրաֆ

 

Այս կրծքկալն ունի բազմաթիվ ներկառուցված հաղորդիչներ, որոնք կարող են հայտնաբերել կրծքագեղձի հյուսվածքի ջերմաստիճանի ամենափոքր փոփոխություններն անգամ և նախազգուշացնել կրծքի ուռուցքի զարգացման ռիսկի մասին։ Եթե ջերմաստիճանը բարձր է նորմայից և մեծ է քաղցկեղածին բջիջների աճման առկայության հավանականությունը, կրծքկալի վրա անսովոր նախշեր են հայտնվում։

 

2. Կրծքկալ, որը հետևում է առողջական վիճակին

 

Ամերիկացի գիտնականների ստեղծած կրծքկալը կարողանում է տվյալներ տալ մարմնի ջերմաստիճանի, շնչառության հաճախականության, նեյրոնային ակտիվության մասին և դրանք օնլայն ռեժիմով հաղորդել բուժող բժշկին կամ այդ անսովոր աքսեսուարի տիրոջը։

 

3. Կրծքկալ-շնչադիմակ

 

Emergency Bra-ն հագուստի տակ կրում են որպես սովորական կրծքկալ, իսկ օդում թունավոր նյութերի հայտնվելու դեպքում այն կարելի է բաժանել երկու մասի և օգտագործել որպես շնչադիմակ։

 

4. Կրծքկալը որպես էկովառելիք

Ճապոնական որոշ խանութներում ընդունում են կրծքկալներ, որպեսզի դրանք վերածեն էկովառելիքի։

 

5. Կրծքկալը որպես շինանյութ

 

Իտալական Intimates ընկերությունն ընդունում է նաև հին կրծքկալներ, սակայն դրանք օգտագործում է շենքերի ձայնամեկուսացման համար։

 

6. Կոնտեյներ գինու համար

 

Այդ կրծքկալի մեջ կարելի է գինի լցնել։ Կինը միաժամանակ ունենում է շքեղ կուրծք և հատուկ խողովակի միջոցով մի քիչ գինի ըմպելու հնարավորություն։

 

7. Կրծքկալ սոյայից

 

Ճապոնացի դիզայներն առաջարկում է ներքնազգեստի մեծ հավաքածու, որը պատրաստված է սոյայի պատիճի և օրգանական բամբակի խառնուրդից։

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vesti-ukr.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ