Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Գինեկոլոգիական զննումը՝ ախտորոշման անարդյունավետ միջոց

Գինեկոլոգիական զննումը՝ ախտորոշման անարդյունավետ միջոց

Այսօր լավ նորություն ունենք այն կանանց համար, ովքեր սարսափով են գինելոլոգիական զննման ներկայանում: Պարզվում է` գինեկոլոգիական ախտորոշման այս միջոցը բոլորովին էլ արդյունավետ չէ: Ավելին` միջին վիճակագրական կնոջը գրեթե զրոյական օգուտ է տալիս: Բայց որտեղի՞ց է այս դաժան փորձությունը սկիզբ առել եւ ինչո՞ւ բժիշկներն այսքան ուշ հասկացան, որ հետազոտության անիմաստ միջոց են ընտրել: Մանրամասնում է Medical Daily-ին.

Այլեւս խուսափելու պատճառ չի լինի

Վերը հիշատակված եզրահանգման հեղինակները 2008թ. ԱՄՆ-ում անցկացված 63,4 մլն գինեկոլոգիական զննման արդյունքներն են ուսումնասիրել եւ պարզել, որ դրանց արդյունավետությունը միայն կոնկրետ ախտանշաններ` չափից շատ արյունահոսություն, ցավ, միզուղիների հետ կապված խնդիրներ եւ սեռական խանգարումներ ունեցող կանանց պարագայում կարող է հաստատվել: Այն շարունակում է քաղցկեղի եւ պապիլոմավիրուսի հայտնաբերման արդյունավետ միջոց համարվել:

Մտահոգություն է պատճառում հատկապես այն հանգամանքը, որ տհաճ հետազոտության պատճառով բազմաթիվ կանայք խուսափում են բժշկական օգնության դիմել, նույնիսկ երբ բացահայտ, մտահոգիչ ախտանշաններ են նկատվում:

Որտեղի՞ց է սկիզբ առել

21 տարեկանից սկսած` կանայք բազմիցս են գինեկոլոգիական զննման ենթարկվում, որի ընթացքում բժիշկը մի ձեռքով որովայնն է սեղմում, իսկ մյուս ձեռքի ցուցամատը հեշտոցի մեջ մտցնում` արգանդի եւ ձվարանների ձեւն ու չափը որոշելու համար:

Ո՛չ միայն այս հետազոտության, այլ նաեւ ամբողջ գինեկոլոգիայի արմատները Փարիզից են սկիզբ առնում: 19-րդ դարի մեկնարկին դոկտոր Ժոզեֆ Ռեկամիեն  գինեկոլոգիական հայելու գյուտը ներկայացրեց: Դա մի սարք է, որը հեշտոցի մեջ է մտցվում` այն բաց պահելու եւ վիզուալ զննման համար տեսանելիություն ապահովելու համար: Ճիշտ է` դա այնքան էլ գյուտ չէր, քանի որ նմանատիպ սարքեր դեռեւս հին հռոմեացիներն են կիրառել, ինչի վկայությունը Պոմպեյ քաղաքի հնեաբանական պեղումների ընթացքում է հայտնաբերվել: Գինեկոլոգիական հայելին երկար դարերի ընդմիջումից հետո, ի սկզբանե միայն Ֆրանսիայում լայն տարածում գտավ: Այլ երկրներում հետազոտության եղանակը անընդունելի եւ աննրբանկատ էր համարվում:

Ինչո՞ւ այսքան ուշ հասկացան

Գինեկոլոգիական զննման անհրաժեշտության շուրջ տարաձայնությունները երկար տարիների պատմություն ունեն: 2012թ. մեկնարկին գրեթե պարզ դարձավ, որ հիշյալ հետազոտությամբ հնարավոր չէ ձվարանի քաղցկեղ եւ բազմաթիվ այլ հիվանդություններ ախտորոշել: Այդուհանդերձ, բժիշկները շարունակում են ավանդական հետազոտությանը դիմել եւ ցուցաբերված համառությունն այն հանգամանքով են բացատրում, որ գինեկոլոգիական հետազոտության ներկայացած կանանցից շատերն, առաջին հերթին, հենց զննում են ակնկալում, քանի որ այդ կերպ գինեկոլոգիական խնամքին ուղղված ամենօրյա միջոցառումների արդյունավետությունը հաստատելու կարիք են զգում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. bigbuzzy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Taguhi

30.09.2015

barev cez es miban em uzum cez xntrem. es tixamonozov hivand em xndrum em aseq te inch karelia anel.es 23 tarekan em.

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ