Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ կին

Մենոպաուզայի 15 ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ

Մենոպաուզայի 15 ախտանշան, որոնք հարկավոր է իմանալ

Մենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: Յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում ու հիմնականում` 45 տարեկանից սկսած:


Հորմոնալ վերակառուցումն անմիջական արտահայտություն է ունենում ինքնազգացողության վրա` մի շարք «անակնկալներ» պատճառելով: Ինչպե՞ս են դրանք անդրադառնում կնոջ կյանքի ու առողջության վրա:


Տարիներ առաջ կանանց մեծամասնությունը դաշտանադադարն ընկալում էր որպես կանացիության ու սեքսուալ ակտիվության մարում: Բարեբատաբար, ժամանակները փոխվել են, ու այսօր դաշտանադադարն ընկալվում է որպես նոր փուլի ազդանշան, փուլ, որի ընթացքում կինը, ցանկության դեպքում (ու ժամանակակից բժշկության միջամտության շնորհիվ) կարող է նաև ֆիզիոլոգիական լիարժեք կյանքով ապրել:

 

  1. Ախտանշան .Մակընթացություն
    Կարելի է ասել, որ մակընթացությունը (այլ կերպ այդ վիճակն անվանում են «տաք բռնկումներ») դաշտանադադարի այցեքարտն է: Կլիմաքսային տարիքի կանանց մոտ 80%-ը նման խնդրի բախվում է:Դա հանկարծակի դեմքի, պարանոցի կրծքի ու թևերի շրջանում տաքության զգացողությունն է, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, քրտնարտադրությամբ ու օդի անբավարարության զգացումով: Մաշկը կարող է կարմրել կամ ծածկվել կարմիր բծերով: Հաճախ դրան ավելանում է գլխապտույտը, սրտխառնոցն ու տախիկարդիան (հաճախացած սրտխփոցը): Մակընթացությունները սովորաբար կարճատև են` 30 վայրկյանից` 2-3 րոպե:

    Ի դեպ, մակընթացություն լինում է նաև տղամարդկանց մոտ, սովորաբար` տեստոստերոնի մակարդակի կտրուկ նվազման հետ կապված, որոշ սեռական օրգանների վիրահատությունների ֆոնին կամ դեղամիջոցների ազդեցությամբ:
     
  2. Գիշերային հիպերհիդրոզ
    Գիշերային ուժեղ քրտնարտադրություն: Ոմանք դա համարում են քնի ժամանակ կատարվող մակընթացություն: Դա նույնպես իգական սեռական հորմոնների դեֆիցիտի հետևանք է, որոնք անմիջական ազդեցություն են ունենում հիպոթալամուսում գտնվող ջերմակարգավորման կենտրոնի վրա: Ուղեղի այդ հատվածը կեղծ ազդանշաններ է ստանում, որ օրգանիզմը գերտաքացել է ու միացնում է ավելորդ ջերմության արտանետման մեխանիզմը, քրտնարտադրություն է կատարվում: Սակայն պետք իմանալ, որ հիպերհիդրոզը քնի ժամանակ ոչ միայն դաշտանադադարի ախտանշան կարող է լինել, այլև մի քանի ուրիշ հիվանդությունների մասին կարող է հուշել:
     
  3. Անկանոն դաշտան
    Ձվարանների հորմոնալ ֆունկցիայի աստիճանական մարումը հանգեցնում է անկանոնության, ամսականը դառնում է տևողությամբ քիչ, անկանոն ու նվազ: Ամսականների ինտերվալը մեծանում է, ու այդ դադարը կարող է հասնել 40-90 օրվա ու ավելի: Ժամանակի ընթացքում ամսականները կրճատվում են, ու եթե մեկ տարի մենստրուացիա չի լինում, ապա կնշանակի դաշտանադադար է սկսվել:
     
  4. Հեշտոցի չորություն
    Տարիքի հետ օրգանիզմում նվազում են նյութափոխանակության պրոցեսները, նվազում է հյուսվածքների, անոթների առաձգականությունն ու խոնավությունը, իսկ ինտիմ գոտիներն առավել զգայուն են այդ փոփոխությունների նկատմամբ: Հեշտոցի պատերը թորշոմում են, ճեղքեր են գոյանում, առաջանում է փոքր կոնքի օրգանների իջեցման , անգամ դուրս ընկնելու հավանականություն: Ախտանշաններից մեկն էլ հեշտոցում օտար մարմնի առկայության զգացումն է: Տարիքի հետ այդ տհաճությունները միայն ավելանում են: Մինչև 45 տարեկան կանանցից 15-30%-ին նման զգացումը ծանոթ է, իսկ 50-ից հետո` գրեթե 40%-ին:Դաշտանադադարի առաջին ախտանշաններն առաջին անգամ կարող են հայտնվել վերջին դաշտանից 2 ամիս առաջ կամ մեկ տարի առաջ ու զգացնել մի քանի տարի: Հիմնական պատճառն էստրոգենների քանակի նվազումն է (կանացի սեռական հորմոններ):
     
  5. Անքնություն
    Սա ամենահաճախ հանդիպող ախտանշանն է դաշտանադադարի ժամանակ: Դրա «մեղավորը» կրկին իգական հորմոններն են:Էստրոգենների անբավարարությունը մակընթացության ու գիշերային քրտնարտադրության պատճառն են, ինչը խանգարում է հանգիստ քնին և ուղեկցվում է մագնեզիումի ներծծման ու յուրացման խանգարման հետ (հանքանյութ, որը պատասխանատու է մկանների թուլացման համար): Իսկ մյուս հորմոնի` պրոգեստերոնի անբավարարությունը հանգեցնում է անքնության: Պրոգեստերոնը բնական վերականգնող հորմոն է, որը հանգստացնում է, խաղաղեցնում ու քնեցնում:
     
  6. Տրամադրության տատանումներ
    Հորմոնալ ֆոնի փոփոխությունը հանգեցնում է այնպիսի տարածված ախտանշանի, ինչպիսին հոգեզգայական վիճակն է: Առաջանում է լացկանություն, տագնապայնություն, անհանգստություն, լարվածություն, նյարդայնություն և անգամ ագրեսիա: Տրամադրության նման անկումները կարելի է համեմատել ամերիկյան բլուրների հետ. մեկ րոպե առաջ կինը երջանիկ էր և ուրախ, մեկ էլ հանկարծ արցունքներ են հայտնվում:Ամերիկացի գիտնականները Մասաչուսեթսի հիվանդանոցում հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 50-79 հազար ավելի քան 3000 կին: Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց գրեթե 18%-ը այս կամ այն չափով տառապել է տագնապի զգացումից: Գիտնականները կարողացան ապացուցել, որ հանկարծակի տագնապի նման զգացողությունը, ինչպես և հոգեկան խանգարումները համարվում են դաշտանադադարին բնորոշ ախտանշաններ:
     
  7. Սեքսուալ հակման նվազում
    Վիճակագրության համաձայն` 50-60 տարեկան կանանց 80%-ը սեքսուալ տեսանկյունից ակտիվ է: Սակայն պետք է նշել, որ սեքսուալ հակման նվազումը նույնպես դաշտանադադարի ամենատարածված ախտանշաններից է: Դա ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական պատճառներ ունի: Արդեն նշվեց, որ դաշտանադադարի ժամանակ հեշտոցն ասես չորանում է: Լորձաթաղանթը զգայուն է դառնում ու նվազ առաձգական, ուստի սեռական ակտը տհաճ զգացողություններ է առաջացնում, ցավ: Ինտիմ մերձեցումը դառնում է գրեթե անհնար: Մեկ այլ պատճառ է համարվում դաշտանադադարի ժամանակ հորմոնալ վերակառուցումով պայմանավորված ցավը կրծքում:
     
  8. Փխրուն եղունգներ, բարակած մազեր
    Ինչպես և դաշտանադադարի ախտանշաններից մեծ մասի դեպքում, մազաթափությունը ևս պայմանավորված է օրգանիզմում հորմոնալ անհավասարակշռությամբ:Դա բավական տարածված խնդիր է, հանդիպում է կլիմաքսային տարիքի կանանց 50-75%-ի մոտ: Սակայն էստրոգենների անբավարարությունից ոչ միայն մազերն են տուժում, այլև եղունգները, դրանք դառնում են փխրուն ու չոր:
     
  9. Սրտի հետ կապված խնդիրներ
    Կանացի հորմոնի` էստրոգենի բնական նվազումը կարող է դաշտանադադարի տարիքի կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների հանգեցնել: Բանն այն է, որ էստրոգենը օգնում է պահպանելու անոթների ճկունությունն ու առաձգականությունը, ինչն ապահովում է զարկերակներում արյան ազատ հոսքը: Սակայն հետդաշտանադադարային տարիքի կանայք բոլոր զարկերակային հիպերտենզիայով տառապողների 50%-ն են կազմում: Ընդ որում, նրանցից շատերը սրտի հետ կապված խնդիրներ առաջին անգամ են ունենում:
     
  10. Օսթեոպորոզ
    Դաշտանադադարի ամենավտանգավոր ախտանշաններից է: Ընդհանրապես դաշտանադադարից հետո ընդհանուր ոսկրազանգվածը նվազում է, իսկ ոսկրահյուսվածքը` դառնում ծակոտկեն: Դա կոտրվածքների վտանգ է առաջացնում, հատկապես դաստակների, ազդրերի ու ողնաշարի շրջանում:Հիմնականում հիվանդությունն աննկատ է զարգանում, սակայն կարող է որոշ դրսևորումներ ունենալ: Հատկապես կարող է զգացվել ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, քայլելու ընթացքում, գոտկատեղի շրջանում: Ընդհանուր թուլություն ու ուժասպառություն կարող է զգացվել:
     
  11. Անմիզապահություն
    Միզապարկի ֆունկցիայի խանգարումը դաշտանադադարի ամենատարածված ախտանշանն է : Իգական սեռական հորմոնների անբավարարությունը հանգեցնում է կոնքոսկրի մկանների թուլացման, որոնք պատասխանատու են միզապարկի վերահսկողության համար: Դա հանգեցնում է տհաճ հետևանքների, ինչպիսին, օրինակ` ակամա միզարտադրությունն է:
     
  12. Քաշի ավելացում
    Մարմնի զանգվածի ավելացումն ուղեկցում է դաշտանադադարի գրեթե ողջ ընթացքը: Սակայն ավելորդ կգ-ները միշտ չէ, որ կլիմաքսի հետևանք են:Այս առումով նշանակություն ունեն տարբեր գործոններ, օրինակ` սխալ սննդային հակումները, սերը յուղոտ ու կալորիական սննդի նկատմամբ: Որոշ կանանց մոտ տարիքի հետ ինսուլինի նկատմամբ անընկալունակություն է առաջանում, ինչը ստիպում է օրգանիզմին կալորիաներ պահեստավորել, ոչ թե այրել դրանք: Մի կարևոր գործոն էլ կա. տարիքի հետ օրգանիզմի մկանային զանգվածը նվազում է, իսկ ճարպաշերտը` ավելանում:
     
  13. Մկանային ու գլխացավեր
    Դաշտանադադարի ամենահաճախ հանդիպող ախտանշանն է գլխացավը: Այն կարող է արյունատար անոթների տոնուսի փոփոխման հետևանք լինել կամ էլ մակընթացության, անքնության ու սթրեսի հետ կապ ունենալ: Մյուս տհաճությունը մկանային լարվածությունն է, ինչը կապված է օրգանիզմում կալցիումափոխանակության խանգարման հետ:
     
  14. Հիշողության խնդիրներ
    Հասուն տարիքի կանայք հաճախ են բողոքում հիշողության կորստից ու կենտրոնանալու անընդունակությունից: Դա դաշտանադադարի հաճախակի հանդիպող ախտանշաններից է ու կապված է կրկին էստրոգենի մակարդակի նվազման հետ: Վիճակագրության համաձայն` դաշտանադադարի տարիքի բոլոր կանանց 2/3-ը նման խնդիր ունի, որը վերանում է հորմոնալ հավասարակշռության վերականգնման հետ:
     
  15. Ալերգիա
    Ապացուցված է, որ այս տարիքի կանայք ալերգենների նկատմամբ դառնում են դյուրազգաց ու ավելի հաճախ նման խնդիրներ ունեցողների մոտ ալերգիաների սրում է սկսվում:Ներզատիչ և իմունային համակարգերը սերտ կապված են միմյանց, և իմունիտետը կարող է հորմոնալ փոփոխություններին պատասխանել նոր ալերգիկ ռեակցիաներով (հաճախ` ալերգիկ ռինիտ, ասթմա, դերմատիտ):
    Դաշտանադադարը բարդ ու անխուսափելի փուլ է յուրաքանչյուր կնոջ կյանքում: Եվ բնականաբար, ախտանշանները շատ ավելին են, քան թվարկվածները:

    Այդուհանդերձ, դա պատճառ չէ, որ դաշտանադադարը դիտվի անխուսափելի սպառնալիք: Չարժե տագնապել: Այո, օրգանիզմը լուրջ վերակառուցման է ենթարկվում, որը նաև տհաճ ախտանշաններով է ուղեկցվում: Սակայն, ժամանակին մասնագետին դիմելու ու ճիշտ միջոց ընտրելու դեպքում բոլոր անհանգստությունները կարելի է նվազեցնել: Ուրեմն դաշտանադադարը պետք է ընդունել որպես կյանքի մի անխուսափելի փուլ ու ամենևին դրանից ողբերգություն չսարքել:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. shttuchka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք,  240 հազար կին մահանում է...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը

Հակաբեմնավորումը անցանկալի հղիությունից պաշտպանությունն է: Հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները բազմազան են: Հակաբեղմնաբորման միջոցները բաժանվում են երկու խմբի` կանանց և տղամարդկանց: Կանանց հակաբեղմնավորման միջոցները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ հորիզոնականում է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com

Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, և դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, փոխանցվում է ժառանգականությամբ և պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ թեստի միջոցով...

Ուռուցքաբանություն
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am

Տարեցների մոտ անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը և բացասաբար է ազդում հոգեկանի վրա: Այսպիսի եզրակացության է եկել Մանչեսթրի մայրաքաղաքային համալսարանի հետազոտական խումբը...

Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...

Սնունդը և առողջությունը
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am

ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ   ՇՐՋԱՆՈՒՄ

Ներկայումս երիտասարդների կենսաբանական հասունացումը տեղի է ունենում ավելի վաղ, քան նախորդ սերունդներինը...

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am

Շարունակելով անցանկալի հղիության թեման՝ ծանոթանանք այն տեսականու հետ, որ մեզ առաջարկում է ժամանակակից բժշկական արտադրությունը՝ անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում փորձեցինք ստանալ 40 տարեկանն անց կանանց մտահոգող...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ