Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ կին

Սպորտ՝ միջադիրների փոխարեն. անմիզապահությունը բուժելի է

Սպորտ՝ միջադիրների փոխարեն. անմիզապահությունը բուժելի է

Անմիզապահությունը հատկապես կանանց շրջանում ամենից շատ հանդիպող, բայց ոչ այնքան բարձրաձայնվող խնդիրներից է: Ամենաանհարմար պահին խուճապի մատնող այս խնդրի մասին Մեդ-Պրակտիկը զրուցեց ուրոլոգ, բ.գ.թ Ռաֆայել Բադալյանի հետ:

 

–   Ի՞նչ խնդիր է անմիզապահությունը, ինչպե՞ս է զարգանում:

 

–   Նախևառաջ՝ պետք է տարանջատել տղամարդկանց և կանանց մոտ առաջացող անմիզապահությունը: Այս խնդրից ավելի շատ կանայք են դժգոհում. նրանց շրջանում ավելի հաճախ է առաջանում, քան տղամարդկանց:

 

Անմիզապահությունը երկու հիմնական տիպի է լինում՝ սթրեսային և հարկադրող, կա նաև երրորդ՝ խառը տիպը: 

 

Երբ կնոջն ասում ես, որ իր մոտ սթրեսային անմիզապահություն է, անմիջապես արձագանքում է, թե ինքն առանձնապես սթրեսներ չունի: Իրականում խոսքը միզապարկի սթրեսի մասին է, օրինակ՝ հազը միզապարկի համար սթրես է. սթրես ասելով՝ այս դեպքում նկատի ունենք այն ամենը, ինչը բարձրացնում է որովայնային ճնշումը: Գործ ունենք երկու մկանների աշխատանքի հետ`մեզը դուրս բերող միզապարկի մկանների և պահող`սֆինկտերի մկանները:  Նրանք միշտ «խելոք»  իրար հետ աշխատել են, հիմա ինչ-ինչ պատճառներով այլևս չեն կարողանում ճիշտ աշխատել: Կամ մեկն է շատ թուլանում, կամ մյուսն է չափից ավել ձգվում:

 

Այս խնդրի մասին դեռևս լիարժեքորեն ազատ չի խոսվում, բայց վերջին շրջանում ավելի հաճախ է բարձրաձայնվում, քանի որ կանայք սկսել են իրենց ավելի շատ հետևել, մտածել թե՛ առողջության, թե՛ խնամքի մասին:

 

–   Հենվելով Ձեզ այս խնդրով դիմողների վիճակագրության վրա՝ ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ տարածվածություն ունի խնդիրը:

 

–   40-50 տարեկան կանանց շրջանում է բավական շատ հանդիպում և համեմատաբար հաճախ  բարձրաձայնվում: 50-60 տարեկանում մի քիչ ավելի շատ է հանդիպում, բայց դիմելիությունն է ավելի ցածր: Այդ տարիքում ավելի շատանում է հարկադրող անմիզապահությունը:

 

Սթրեսային անմիզապահություն ունեցող մարդիկ մշտական վախի մեջ են, որ անգամ թեթև հազից կարող է մեզի մի փոքր քանակ «փախչել»: Սովորաբար միջադիրներ են օգտագործում, բայց մտքով չեն անցկացնում զբաղվել սպորտով… 

 

–   Սպորտո՞վ:

 

–   Այո՛, այն սպորտը, որը նպաստում է համապատասխան մկանների ձգմանը: Կա հատուկ վարժությունների ցանկ, որը բավականին լավ օգնում է:

 

–   Վարժությունները կարո՞ղ են անել տանը՝ մեկ անգամ այցելելով բժշկին:

 

–   Իհարկե՛: Միայն վարժություններով հնարավոր է երեսուն-քառասուն տոկոսով լավացում, որը քիչ չէ:

 

–   Հե՞շտ է հետազոտությունը, շա՞տ ջանք է պահանջվում անմիզապահության խնդիրն ի հայտ բերելու համար:

 

–   Հեշտ է այն իմաստով, որ անգամ զրույցի ժամանակ արդեն պարզ է դառնում՝ անմիզապահության հիմքում ինչն է ընկած: Օրինակ՝ սթրեսային անմիզապահությունը լինում է մի քանի ծննդաբերություն ունեցած կանանց մոտ: Բուժման առաջին քայլը ֆիզիոթերապիան է, որն իրենից ներկայացնում է հատուկ ստիմուլյատորներով ներազդում կոնքի մկանների վրա:

 

Կա նաև վիրահատական միջամտության ճանապարհը, երբ ժապավեն է տեղադրվում միզուկի տակ, որը չի թողնում՝ վերջինս սխալ շարժվի:

 

–   Իսկ դեղորայքայի ՞ն:

 

–   Ընդամենը մեկ-երկու դեղամիջոց կա, որոնք նախատեսված են սթրեսային անմիզապահության համար, բայց դրանք պետք է խմել ողջ կյանքում…Պետք է հիմքից վերացնել խնդիրը. ո՞վ կցանկանա անվերջ դեղ խմել:

 

–   Որո ՞նք են անմիզապահության հանգեցնող գործոնները:

 

–   Հստակ ասել, թե ինչն է հանգեցնում անմիզապահության, դժվար է մինչ օրս: Իհարկե, պարզ է, որ դա լինում է մկանների թուլացման հետևանքով, բայց թե ինչու՞ են թուլանում մկանները, միանշանակ ասել չենք կարող: Ավելի հավանական է, որ մի քանի գործոններ են միաժամանակ պատճառ դառնում:

 

–   Ինչպե՞ս է արտահայտվում հարկադրող անմիզապահությունը:

 

–   Սա միզապարկի պատի խնդիր է, որն անընդհատ կծկվում է և հարկադրում շատ հաճախ միզել, այստեղից էլ «հարկադրող անմիզապահություն» անունը: Ինչպես նշեցի, լինում է մեծահասակ կանանց մոտ, բայց պատահում է, որ երիտասարդ աղջիկների շրջանում էլ է հանդիպում:

 

–   Անմիզապահությունն ու հաճախամիզությունը նո՞ւյն խնդիրն են:

 

–   Ոչ, բայց շատ հեշտությամբ կարելի է շփոթել: Հաճախամիզությունն այն խնդիրն է, երբ տվյալ անձը շատ հաճախ է գնում միզելու: Այն կարող է լինել հարկադրող անմիզապահության ախտանիշը: Բայց միայն հաճախամիզությունը դեռ չի նշանակում հարկադրող անմիզապահություն: Հարկադրող անմիզապահության դեպքում ստիպված ես հենց նույն պահին վազել միզելու, մինչդեռ հաճախամիզության ժամանակ պարզապես սովորականից հաճախ է առաջանում միզելու պահանջ: 

 

–   Աղջիկների մոտ ո՞ր խնդիրն է ավելի հաճախ հանդիպում:

 

–   Սովորաբար ինչ-որ բորբոքումների արտահայտում է: Ոչ ամբողջովին բուժված բորբոքումներն անգամ մի փոքր մրսելու դեպքում հաճախամիզության կարող են բերել: Անմիզապահությունը մրսել-տաքանալու հետ ոչ մի կապ չունի: 

 

Հարկադրող անմիզապահության համար արդյունավետ դեղորայք բավական շատ կա: Բացի դեղորայքից, կա նաև ֆիզիոթերապիան՝ էլեկտրոստիմուլյացիաների ձևով, իսկ վարժություններն այս դեպքում այնքան էլ արդյունավետ չեն:

 

–   Ինչպե՞ս կարելի է կանխարգելել անմիզապահությունը:

 

–   Հարկադրողը, ցավոք, չենք կարող: Նրա պատճառները ստույգ հայտնի չեն, բայց մեծ հավանականությամբ դեր են խաղում կենտրոնական նյարդային համակարգը, տարիքային փոփոխությունները: Սթրեսայինի դեպքում հնարավոր է կանխարգելել՝  սպորտով զբաղվելով, ինքդ քեզ հետևելով, ավելորդ քաշից խուսափելով:

 

Ռաֆայել  Բադալյան

Մասնագիտությունը: ուրոլոգ

Գիտական աստիճանը: բ.գ.թ.

Երկիր: Հայաստան

Քաղաք: Երևան

Հեռախոս: +374 10 58 98 10

Բջջ. հեռախոս: +374 98 58 98 10

Ֆաքս: +374 10 58 98 10

 

Կայքի հասցե: www.urology.am

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.03.2015

Հարգելի Աննա, եթե ցանկանում եք հարց ուղղել անմիջապես բժիշկ Բադալյանին, կարող եք նամակ գրել բժշկի անձնական էջին կամ զանգահարել: Ստորև անձնական էջի հղումն է.

 

https://www.med-practic.com/arm/1446/profile.html

Աննա

28.02.2015

Բարև Ձեզ: Իսկ կասեք այդ դեղերի անունները : Շատ շհնորհակալ կլինեմ:

Կարդացեք նաև

Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք,  240 հազար կին մահանում է...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը

Հակաբեմնավորումը անցանկալի հղիությունից պաշտպանությունն է: Հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները բազմազան են: Հակաբեղմնաբորման միջոցները բաժանվում են երկու խմբի` կանանց և տղամարդկանց: Կանանց հակաբեղմնավորման միջոցները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ հորիզոնականում է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com

Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, և դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, փոխանցվում է ժառանգականությամբ և պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ թեստի միջոցով...

Ուռուցքաբանություն
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am

Տարեցների մոտ անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը և բացասաբար է ազդում հոգեկանի վրա: Այսպիսի եզրակացության է եկել Մանչեսթրի մայրաքաղաքային համալսարանի հետազոտական խումբը...

Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...

Սնունդը և առողջությունը
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am

ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ   ՇՐՋԱՆՈՒՄ

Ներկայումս երիտասարդների կենսաբանական հասունացումը տեղի է ունենում ավելի վաղ, քան նախորդ սերունդներինը...

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am

Շարունակելով անցանկալի հղիության թեման՝ ծանոթանանք այն տեսականու հետ, որ մեզ առաջարկում է ժամանակակից բժշկական արտադրությունը՝ անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում փորձեցինք ստանալ 40 տարեկանն անց կանանց մտահոգող...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ