Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ կին

Անցանկալի մազեր և ոչ միայն...

Անցանկալի մազեր և ոչ միայն...

Գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում առնչվում է անցանկալի մազերի խնդրի հետ: Հաճախ այս խնդրին միանում են նաև պզուկները`ակնեները( acne vulgaris), մաշկի ճարպահոսությունը: Թվում է` խնդիրը միայն կոսմետոլոգիական է, և դիմում են միայն մաշկաբան – կոսմետոլոգների: Ստանում են բուժում, սակայն այն կարճատև   արդյունք է տալիս` որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվում է: Սակայն ավելի մանրամասն հարցում անելիս, բժշկական լեզվով ասած` անամնեզ հավաքելիս, պարզ է դառնում, որ առկա են նաև գինեկոլոգիական և էնդոկրին խնդիրներ`դաշտանային ցիկլի , ձվազատման, հղիության ընթացքի բազմաթիվ խախտումներ: Հասկանալի է դառնում, որ հիմքում  ընկած է  ընդհանուր մեկ խնդիր , որն անվանվում է հիպերանդրոգենային համախտանիշ:

 

Անդրոգենները` արական սեռական հորմոններն են , համախտանիշն էլ ավելի հասկանալի կարելի մեկնաբանել որպես կնոջ արյան մեջ  արական սեռական հորմոնների բարձր պարունակություն:

 

Իրականում անդրոգենները, ինչպես նաև իգական սեռական հորմոնները` էստրոգենները, սինթեզվում են երկու սեռերի օրգանիզմում բոլորիս շատ հայտնի մի նյութից` խոլեստերինից: Կնոջ օրգանիզմում անդրոգենների առաջացումը կատարվում է ձվարաններում,  մակերիկամներում և ծայրամասային հյուսվածքներում: Դրանց նկատմամբ ռեցեպտորներ`ընկալիչներ, կան ողջ օրգանիզմում`գլխուղեղում, մկաններում, մաշկի մազարմատներում, ճարպագեղձերում, երիկամներում, միզասեռական համակարգում և այլն: Հետևաբար արյան մեջ անդրոգենների բարձր պարունակությունը խնդիրներ կառաջացնի բոլոր այն հյուսվածքներում, որտեղ որ կան այդ ռեցեպտորները, որոնց միջոցով էլ կակտիվանա կամ կճնշվի տվյալ օրգանի տվյալ ֆունկցիան:

 

Կլինիկորեն անդրոգենների բարձր պարունակություն արյան մեջ կամ կենսաբանորեն ակտիվ արդրոգենների ավելացում դիտվում են մի քանի հիվանդությունների, համախտանիշների դեպքում: 

 

Դրանք են`

  • Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ
  • Մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա( դասական և ոչ դասական ձևեր )
  • Ձվարանների անդրոգենարտադրող ուռուցքներ
  • Մակերիկամների անդրոգենարտադրող ուռուցքներ
  • Հիպոֆիզի ուռուցքներ
  • Հիպոթալամիկ համախտանիշ
  • Հիպերպրոլակտինեմիկ համախտանիշ
  • Վահանձև գեղձի ֆունկցիայի խախտում
  • Անդրոգենային ազդեցություն ունեցող որոշ դեղերի երկարատև ընդունման ժամանակ`անաբոլիկների, գլյուկորտիկորիդների,  հեստագենների, հակատուբերկուլյոզային դեղերի և այլն

 

Սրանց ժամանակ դիտվում են հետևյալ ախտանիշները`

  • պզուկներ`ակնեներ (acne vulgaris)
  • սեբորեա`մաշկի ճարպագեղձերի ֆունկցիայի բարձրացում`ճարպահոսություն
  • հիրսուտիզմ` մաշկի անդրոգենկախյալ հատվածների(վերին շրթունքից վեր, դեմքի կոմնային հատվածներ, կզակ, պարանոց, կրծքավանդակ, մեջք, հարպտուկային շրջան, որովայնի սպիտակ գիծ, ազդրերի ներքին մակերես ) ավելորդ մազակալում հաստ տերմինալ մազերով- պետք չէ խառնել հիպերտրիխոզի հետ, երբ ողջ մարմինը պատված է բարակ աղվամազերով:
  • անդրոգենային ալոպեցիա` գլխամաշկի մազածածկույթի նոսրացում տղամարդկային տիպի( սկսվում է քունքայնին հատվածից)
  • վիրիլիզացիա-առնականացում( ուսագոտու լայնացում, կոնքի նեղացում, կրծքագեղձերի հետաճ, ձայնի տեմբրի փոփոխություն, ծլիկի գերաճ) 
  • դաշտանային ֆունկցիայի խախտում` ցիկլի երկարում, դաշտանի ուշացում 2-3 երբեմն 6 ամսից ավել
  • վերարտադրողական ֆունկցիայի խախտում – ձվազատման բացակայութուն , դեղին մարմնի անբավարաություն , հղիության բացակայություն, հղիության նորմալ զարգացման խախտում` ինքնաբեր վիժումների կամ չզարգացող հղիության տեսքով

 

Ախտորոշման համար անհրաժեշտ է համալիր հետազոտությունների անցկացում` հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրում, հորմոնալ պրոֆիլի դինամիկ ստուգում, փոքր կոնքի, ըստ անհրաժեշտության նաև այլ օրգան-համակարգերի, սոնոգրաֆիկ հետազոտություն, հորմոնալ փորձերի կիրառում:

 

Բուժման պլանը կազմելիս հաշվի է առնվում առկա խնդրի տեսակը, տեղակայումը, ծանրության աստիճանը, վաղեմություն, նախկինում ստացած բուժման էֆեկտիվությունը, տարիքային առանձնահատկությունները և այլն:

 

Բուժումն իրականացվում է  համատեղ մի քանի մասնագետների` գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, մաշկաբան-կոսմետոլոգի, գաստրոէնտերոլոգի (հաճախ պատճառը մարսողական տրակտի հիվանդություններն են) կողմից: 

 

Կան բուժման վիրաբուժական, կոնսերվատիվ(դեղորայքային) և համակցված մեթոդներ: Հասկանալի է, որ վիրաբուժական մեթոդն կիրառվում է ուռուցքային պատճառների դեպքում, երբեմն էլ այն անհրաժեշտ է լինում խնդրի վաղեմության , ոչ արդյունավետ կոնսերվատիվ բուժումից հետո:

 

Գրագետ բուժումը, որը կարող է տևել միջինում 6 ամսից մինչև 2 տարի, ապահովվում է արյան մեջ անդրոգենների  կայուն ցածր քանակը, հետևաբար հիվանդության կլինիկական նշանների վերացումը , անցանկալի մազերից, պզուկներից ձերբազատումը,  դաշտանային ցիկլի և ձվազատման վերականգնումը, չբերության խնդրի լուծումը:

Հեղինակ. Արմինե Հովհաննիսյան
Սկզբնաղբյուր. Sexology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

26.04.2015

Հարգելի K.K., բարև Ձեզ: Երիկամաքարային հիվանդությունը չի կարող ազդեցություն ունենալ մազածածկույթի վրա: Ինչ վերաբերում է անցանկալի մազերից ազատվելուն, նախ պետք է ճշտել դա կապված է հորմոնալ խանգարումների հետ, թե ուղղակի կոնստիտուցիոնալ առանձնահատկություն է: Կանանց մոտ որովայնի շրջանում կոշտ, սև մազերի առկայությունը նորմալ չէ և կապված է հորմոնալ խանգարումների հետ, ցանկալի է մազահեռացումից առաջ ստուգել սեռական հորմոնները: Իսկ տղամարդկանց դա բնորոշ է: Անցանկալի մազերից կարելի է ազատվել բազմաթիվ մեթոդներով, մեթոդի ընտրությունը կապված է մաշկի առանձնահատկությունների հետ: Մեթոդի ընտրության հարվցում Ձեզ կարող է օգնել բժիշկ-կոսմետոլոգը:

K. K.

23.04.2015

Բարև Ձեզ, որովայնիս շրջանում ունեմ վառ արտահայտված մազածածկույթ, ինչպես ազատվել դրանցից: Նշեմ, որ 15 տարեկանում երիկամումս եղել է քար իսկ հիմա մնացել են միայն ավազներ, 19 տարեկան եմ: ((((

Մեդ-Պրակտիկ

21.05.2013

Հարգելի Արուս, բարև Ձեզ, վաղը աշխատանքային ժամերին զանգահարեք 53 80 80 հեռախոսահամարով, և մեր աշխատակիցը կօգնի Ձեզ` գրանցվել։

Arus

21.05.2013

barev cez bjishknerin harc uxelu hamar petqe grancvem hamakargum bayc chgitem vonc inc karox eq ognel

Մեդ-Պրակտիկ

21.05.2013

Հարգելի  Արուս բարև Ձեզ, ներղատաբանը (էնդոկրինոլոգ), ով զբաղվում է օրգանիզմում էնդոկրին համակարգի ախտաբանության ախտորոշման, կանխարգելման և բուժման խնդիրներով։

Arus

21.05.2013

Barev cez shnorhakalutyun bayc mi harc evs xndrum em asaceq inch masnagitutyunne nerzatanan@

Մեդ-Պրակտիկ

20.05.2013

Հարգելի Արուս, բարև Ձեզ, կայքում ունենք ԲԺԻՇԿՆԵՐ խորագիր, որտեղ Դուք կարող եք սեղմել Ընտրել որոնման եղանակը ենթաբաժինը (նշված է Անուն, ազգանուն բառերը) և վերընտրել ըստ մասնագիտության հորիզոնականում գինեկոլոգ-ներզատաբան։ Այստեղ էլ կարող եք գտնել Ձեր մասնագետին։ Ձեզ անհրաժեշտ է գինեկոլոգ-ներզատաբանի խորհրդատվություն։

Arus

20.05.2013

Barev cez es 26 tarekan em chunem voch mi serakan organ(arajin cnndaberutyan jamanak taraxayin peritoniti patcharov heracrel en da exel e 2006tvin) hima sksela demqis pzukner linel dunchis ev verin shrtunqis hatvacum mec ev karmir ,dashtan chem tesnum xndrum em inc mi ban aseq mi xorhurd tveq guce mi bjishki ayceqart shat em xndrum.shnorhakalutyun

Կարդացեք նաև

Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք,  240 հազար կին մահանում է...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը

Հակաբեմնավորումը անցանկալի հղիությունից պաշտպանությունն է: Հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները բազմազան են: Հակաբեղմնաբորման միջոցները բաժանվում են երկու խմբի` կանանց և տղամարդկանց: Կանանց հակաբեղմնավորման միջոցները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը
Հնարավո՞ր է կանխել արգանդի վզիկի քաղցկեղը

Ըստ կանանց մոտ ուռուցքային հիվանդությունների մահացության՝ արգանդի վզիկի քաղցկեղը աշխարհում երկրորդ հորիզոնականում է։ Յուրաքանչյուր տարի գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի մոտավորապես 500 հազար նոր դեպք...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com
Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր). nairimed.com

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com
Դաշտանադադար. ախտանիշներն ու բուժման եղանակները. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան, «Նաիրի» ԲԿ. nairimed.com

Տարիքի հետ կնոջ օրգանիզմը բազմաթիվ փոփոխություններ է կրում, և դրանից առաջնայինը դաշտանային ցիկլի դադարումն է, որը երբեմն կարող է լինել տիպիկ տարիքային շեմից շուտ, իսկ երբեմն էլ ուշանալ: Երկու դեպքում էլ դաշտանադադարն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am
Ստուգեք Ձեզ. արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի ռիսկեր ունեք. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, փոխանցվում է ժառանգականությամբ և պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ թեստի միջոցով...

Ուռուցքաբանություն
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am
Անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը. urolog.am

Տարեցների մոտ անմիզապահությունն ընկճում է սեռական ակտիվությունը և բացասաբար է ազդում հոգեկանի վրա: Այսպիսի եզրակացության է եկել Մանչեսթրի մայրաքաղաքային համալսարանի հետազոտական խումբը...

Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...

Սնունդը և առողջությունը
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am

ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ   ՇՐՋԱՆՈՒՄ

Ներկայումս երիտասարդների կենսաբանական հասունացումը տեղի է ունենում ավելի վաղ, քան նախորդ սերունդներինը...

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am

Շարունակելով անցանկալի հղիության թեման՝ ծանոթանանք այն տեսականու հետ, որ մեզ առաջարկում է ժամանակակից բժշկական արտադրությունը՝ անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում փորձեցինք ստանալ 40 տարեկանն անց կանանց մտահոգող...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ