Առողջ կին
Տնային տնտեսուհիները հազվադեպ են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում
ԶԼՄ-ներում չեն դադարում վեճերն այն մասին, թե կնոջ առողջության համար որն է օգտակար` զբաղվել տնային գործերով և երեխաներին դաստիարակել, թե՞ կարիերա ստեղծել և աշխատանքում հասնել մեծ հաջողությունների:
Այս և մյուս կարծիքների կողմնակիցները մի շարք պատճառներ են բերում իրենց տեսակետի օգտին: Նրանք, ովքեր կողմ են կարիերային, համոզված են, որ աշխատանքը թույլ չի տալիս կնոջն իր մասին հոգ տանելու առումով թուլանալ: Նրանց կարծիքով աշխատող կանայք առավել եռանդուն են, էներգիայով լի, իսկ դեպրեսիան նրանց մոտ շատ հազվադեպ է հանդիպում: Նրանք, ովքեր կողմ են տնային տնտեսուհիներին, համոզված են, որ գրասենյակային աշխատանքը կնոջ առողջության վրա վատ է անդրադառնում: Հիպոդինամիան մեր ժամանակների պատուհասն է, իսկ չէ որ գրասենյակային աշխատակցուհիների մեծ մասն օրական 6-7 և ավելի ժամ նստած է անցկացնում:
Տնային տնտեսուհիների կողմն են անցել նաև գիտնականները: Վերջին հետազոտությունների համաձայն, այն կանայք, ովքեր օրական 5-6 ժամ ակտիվորեն զբաղվում են տնային գործերով, մոտավորապես 13%-ով քիչ են տառապում կրծքագեղձի քաղցկեղից, քան նրանք, ովքեր ամեն օր նստած են համակարգչի մոտ կամ աշխատում են փաստաթղթերի վրա: Այդպիսի եզրահանգման են եկել լայնածավալ հետազոտությունների արդյունքում, որոնք անցկացրել են Բրիտանական ուռուցքանական ընկերակցության փորձագետները: Նրանք 11 տարվա ընթացքում վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղի առաջնային զարգացման մոտ 8 հազար դեպք: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր, տնային գործերով օրական զբաղվել են ընդամենը 2,5 ժամ, քաղցկեղի ռիսկը կրճատել են 8%-ով: Առողջության համար օգտակար է ամեն ինչ` ամառանոցում աշխատելը, շան հետ զբոսանքները, երեխաների հետ աշխույժ խաղերը:
«Նստած» աշխատակիցների մոտ, ովքեր տառապում են ակտիվ շարժումների անբավարարությունից, նույնպես 3%-ով բարձր է հաստ աղու քաղցկեղի զարգացման ռիսկը: Ֆիզիկական ակտիվության անբավարարության դեպքում նշվում է աղիների վատ աշխատանք, ինչը հանգեցնում է փորկապությունների, որոնք էլ իրենց հերթին, նպաստում են աղիների լորձաթաղանթի վտանգավոր փոփոխությունների: Հիպոդինամիան նաև 4%-ով բարձրացնում է արգանդի քաղցկեղի զարգացման ռիսկը, ինչը կարող է հրահրված լինել երկարատև նստած մնալու և ֆիթնեսից հրաժարվելու պատճառով: Ինչպես նշում են գիտնականները, առողջ կնոջն անհրաժեշտ է շարժվել շաբաթական 150 րոպեից ոչ պակաս, իսկ ավելի լավ է այս ցուցանիշը նշանակալիորեն ավելացնել: Սակայն կանանց միայն 29%-ն է փորձում շատ շարժվել, ոտքով երկար քայլել և ֆիթնեսով զբաղվել:
13.11.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
