Առողջ կին
Կայացան Կարինե Առուստամյանի և Դոնարա Ալագյոզյանի դասախոսությունները` նվիրված վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավոերիչների կիրառմանը
«Միդիանան» եւ «Լինդինետը»՝ որպես իդեալական հակաբեղմնավորիչներ. բուժում և բեղմնականխում.
Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը, շարունակելով դեղամիջոցներին նվիրված դասախոսությունների շարքը, դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հերթական դասախոսության ժամանակ ներկայացրեց երկու նոր դեղամիջոցներ` «Միդիանան» եւ «Լինդինետ 30-ը»: Վերջիններս մոտ մեկ տարի է, ինչ կան հայաստանյան շուկայում:
«Միդիանայի» կիրառման հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ բ.գ.դ., պրոֆ.Կարինե Առուստամյանը: Նա ելույթը սկսեց` շնորհակալություն հայտնելով գիտնական Գեորգի Պինկուսին, ով 1960 թ. ստեղծել է առաջին օրալ հակաբեղմնավորիչը, որից հետո կանայք կարողացան հսկել իրենց վերարտադրողական ֆունկցիան: Նա նշեց` մարդկության ողջ պատմության ընթացքում իրար զուգահեռ ընթացել են երկու կարեւոր գործընթացներ. մեկը` ծնելիություն ևանցանկալի հղիության կանխում։ Ընթանում է նաեւ մեկ այլ կարևոր գործընթաց` օրեցօր կատարելագործել հակաբեղմնավորիչ միջոցները:
![]() |
|
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Առուստամյան |
Մասնագետը կարեւորեց հակաբեղմնավորիչների ընդունումը` ներկայացնելով հետազոտության արդյունքներ, որոնք ցույց են տալիս` ամեն տարի բեղմնականխումը հնարավորություն է տալիս խուսափելու 22 մլն չպլանավորված հղիությունից, 25 մլն հղիության արհեստական ընդհատումներից, ինչպես նաեւ կանխում է 150.000 մայրական մահացության դեպքեր: Կարինե Առուստամյանի խոսքով` չնայած նրան, որ հակաբեղմնավորիչները նման դրական արդյունքների կարող են հանգեցնել, այնուամենայնիվ, կանայք հաճախ են խուսափում այդ միջոցների օգտագործումից` տարբեր պատճարներով։
Կ. Առուստամյանը նշեց` հակաբեղմնավորիչը, առհասարակ, պետք է ունենա դաշտանային ցիկլի կանոնավոր հսկողություն հատկություն, եւ փաստեց, որ «Միդիանայի» ազդեցության տակ, վեցերորդ ամսում 20.787 կանանց մոտ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, դաշտանը կրճատվել է միջինը հասնելով չորս օրվա, նվազել է դաշտանային արյան քանակը: Նա հավաստիացրեց, որ այս գործոնները հետագայում կանանց մոտ չեն կարող առաջացնել խնդիրներ կապված պտղաբերության հետ: Ավելին, «Միդիանան», օրինակ, կիրառվում է ձվարանային պոլիկիստոզ համախտանիշով տառապող կանանց բուժման նպատակով: Շարունակելով ներկայացնել «Միդիանայի» առավելությունները` Կ. Առուստամյանը նկատեց. կանայք հաճախ չեն օգտագործում հակաբեղմնավորիչներ` խուսափելով քաշի ավելացումից, իսկ տվյալ դեպքում հետազոտությունները ցույց են տվել, որ նման դեպքեր գրեթե չեն գրանցվել, քանի որ քաշի ավելացումն աննշան տոկոս է կազմում, ավելին` «Միդիանան» կիրառվում է նախադաշտանային համախտանշով տառապող կանանց մոտ` այտուցվածությունը, քաշի ավելացումը, տրամադրության անկումը և այլ ախտանիշներ կանխելու նպատակով:
![]() |
|
|
Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հերթական դասախոսության ժամանակ ներկայացրեց երկու նոր դեղամիջոցներ` «Միդիանան» եւ «Լինդինետը» |
Միդիանան»` որպես հակաբեղմնավորիչ միջոց, առաջին հերթին, կանանց համար պաշպանվածություն է, հնարավորինս կրճատում է է դաշտանի տեւողությունը, արյան կորուստը եւ, ապահովում բարձր հակաբեղմնավորիչ հատկություն, և միաժամանակ հնարավորություն է տալիս բուժելու կանանց մի շարք հիվանդություններ ու համախտանիշներ, փոխարենը տալով նրանց առողջ մնալու,, մայրանալու, և ինչու չէ` նաև գեղեցկանալու հնարավորություն:
– Տիկի՛ն Առուստամյան, ե՞րբ չի կարելի օգտագործել դեղամիջոցը, ի՞նչ հակացուցումներ կան:
– Գոյություն ունեն դեղամիջոցի օգտագործման չափորոշիչներ. ցանկացած բժիշկ պետք է օգտվի այդ չափորոշիչներից` դեղամիջոցը նշանակելուց առաջ: Միայն նման դեպքերում է հնարավոր խուսափել բոլոր բարդություններից:
![]() |
![]() |
|
| Բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Առուստամյանը և ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյանը | ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան |
– Այսինքն՝ դեղամիջոցն անգամ բեղմնականխման համար օգտագործելու դեպքում անհրաժեշտ է բժշկի խորհրդատվությո՞ւն:
– Բեղմնականխման ցանկացած մեթոդ ընտրելու դեպքում պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ եւ ընտրել տվյալ զույգին հարմար մեթոդ:
– «Միդիանայի» գործնական կիրառությունը Ձեր պրակտիկայում ավելի հաճախ բուժակա՞ն նպատակով է, թե՞ բեղմնականխման:
– Իմ մասնագիտությունն այնպիսինն է, որ հիմնականում նշանակում եմ բուժական նպատակով:
|
Կայացան Կարինե Առուստամյանի և Դոնարա Ալագյոզյանի դասախոսությունները` նվիրված վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավոերիչների կիրառմանը |
Ամփոփելով դասախոսությունը` Կ. Առուստամյանը նշեց, որ ցանկացած դեղամիջոց նշանակելու դեպքում հաշվի են առնվում թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, եւ բժշկի ամենակարեւոր պարտականությունն է ամեն ինչ անել` հիվանդին չվնասելու համար: «Երեւի բոլորի մոտ հարց է առաջանում՝ կա՞ արդյոք կապ օրալ հակաբեղմնավորիչների եւ քաղցկեղի միջեւ: Դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ օրալ հակաբեղմնավորիչների օգտագործումը չի մեծացնում քաղցկեղի զարգացման ռիսկը, այսինքն` եթե մի կին օգտագործում է օրալ հակաբեղմնավորիչներ` բուժական կամ բեղմնականխման նպատակով, իսկ մյուսը` ոչ, նրանք քաղցկեղի զարգացման ռիսկերը նույնն են»,- ասաց Կարինե Առուստամյանը:
![]() |
|
Բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյան |
«Լինդինետ» դեղամիջոցի մասին խոսեց բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյանը: Նա նշեց, որ մինչեւ հիմա կար «Լինդինետ 20», որը նույնպես օգտագործվում էր ե՛ւ որպես հակաբեղմնավորիչ, եւ բուժական նպատակով, սակայն հիմա Հայաստանում գրանցված է արդեն «Լինդինետ 30», ուստի կարիք կա առանձնացնելու` որը երբ օգտագործել… Խոսքը վերաբերում է հատկապես տարիքային խմբերին. դեղամիջոցն օգտագործվում է հիմնականում դաշտանային ցիկլի ժամանակ ի հայտ եկած ցավային համախտանիշների բուժման նպատակով: «Լինդինետ 20»-ը խորհուրդ է տրվում օգտագործել երիտասարդ կանանց, իսկ «Լինդինետ 30» -ը՝ ավելի հասուն տարիքում. վերջինս լիարժեք կոմպենսացնում է ցավային համախտանիչը, որով տարիներ շարունակ տառապում են շատ կանայք ու կորցնում աշխատունակությունը: Բացի այդ. «Լինդինետ 30»-ը ցուցված է էնդոմետրիոզի բուժման համար` ելնելով նրանում պարունակվող հեստագենային կոմպոնենտի` հեստոդենի առանձնահատկություններից:
Դ. Ալագյոզյանի խոսքով` լիարժեք բուժման համար պետք է օգտագործել վեցից տասներկու ամիս: Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայումս հակաբեղմնավորիչների օգտագործումը բուժական նպատակներով սկսել է լայն տարածում գտնել:
![]() |
|
«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում |
06.12.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
RAYA
07.12.2012
-
Կայացան Կարինե Առուստամյանի և Դոնարա Ալագյոզյանի դասախոսությունները` նվիրված վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավոերիչների կիրառմանը
-
Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հերթական դասախոսության ժամանակ ներկայացրեց երկու նոր դեղամիջոցներ` «Միդանան» եւ «Լինդինենտը»
-
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Կարինե Առուստամյան
-
-
«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության մենեջեր Լուսինե Բլուրցյան
-
-
-
-
-
-
-
Բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյան
-
«Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում
-
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







