Առողջ կին
Բիզնես լեդի. աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու 10 միջոց

Ձեր աշխատանքի արդյունավետությունը կարգավորելու համար նախ պետք է մանրամասն պլանավորել ժամանակը և սովորել ինքնակառավարման պարզ միջոցներ: LN-ն առաջարկում մի քանի օգտավետ միջոցներ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Վառ կենսակերպ
Հայտնի է, որ երբ երջանիկ եք, ախատանքն ավելի հաջող է ստացվում: Գերլարված աշխատանքը պահանջում է գերազատ ընդմիջում, որը կլիցքաթափի մինչև կրկին աշխատանքային հունի մեջ ընկնելը: Շաբաթվա մեջ ընտրեք գոնե մեկ օր, երբ Դուք թույլ չեք տա Ձեզ մեկ վայրկյան անգամ աշխատանքի մասին մտածել:
Աշխատանքային միջավայրից վերցրեք ամեն հնարավոր բան
Մեզ շրջապատող միջավայրը մեր կամքից անկախ շատ մեծ ազդեցություն է ունենում մեզ վրա: Անգամ մեր տրամադրությունն ուղղակիորեն կախված է այն վայրից, թե որտեղ եք մենք ապրում, սովորում, աշխատում: Մաքուր, կոկիկ տարածությունը խթանում է մեր մտածողությունը, դրդում է մեզ գործել ավելի կենտրոնացած: Իսկ աղմուկը, թափթփված միջավայրը չեն թողնում կենտրոնանալ աշխատանքի վրա: Աշխատանքային միջավայրը միայն սեղանն ու 4 պատերը չեն:
Բույրեր
Բույրերն այնքան կապված են մեր հիշողության հետ, որ կարող են հեշտությամբ մեզ հիշողությունների գիրկը գցել: Այդպիսով, արդյունավետ ախատանքի մասին անգամ մտածել չի ստացվի: Գնեք բուրավետ մոմեր և դրեք Ձեր աշխատատեղից մի փոքր հեռու: Վառեք դրանք այն ժամանակ, երբ զգաք, որ ամբողջովին պատրաստ եք ինտենսիվ աշխատանքի: Այդպես Դուք կսկսեք ասոցացնել այդ բույրը աշխատանքի հետ: Ամեն անգամ նա Ձեզ կհիշեցնի արդյունավետ աշխատելու մասին:
Ձայներ
Մեր առօրյայից անպակաս են ձայները: Ճիշտ ձայնային ուղեկցումը կօգնի Ձեզ կենտրոնանալ, սկսել ակտիվ գործել:
Մտածմունքներ
Երբ դուք որևէ խնդիր եք լուծում, առաջադրանքներ եք կատարում, ամենաբարդ գործընթացները տեղի են ունենում ուղեղում: Այնպես որ, եթե ուզում եք արդյունավետ մտածել, պետք է մաքրել ուղեղն ավելորդ բաներից:
Հաճախ ընդմիջումներ արեք
Լավ արդյունքի համար կարևոր է աշխատել ամբողջ ուժով: Սակայն Դուք մեքենա չեք, որ անդադար աշխատի և էներգիա հավաքի լիցքավորիչից: Ձեր մարմինն ու ուղեղը ևս հանգստի կարիք ունեն: Ընդմիջումները կարգավորելու համար նախ որոշեք առաջադրանքը, ժամանակացույց դրեք 25 րոպեով: Աշխատեք առաջադրանքի վրա այնքան ժամանակ, մինչև ժամացույցը չզնգա: 5 րոպե ընդմիջում արեք և շարունակեք աշխատանքը: Հետզհետե ավելացրեք ընդմիջման րոպեները` 15-20 րոպե:
Ամեն ինչ հավասարաչափ, կշռադատված արեք
Աշխատանքը մի վերածեք վազքի: Արդյունավետ աշխատանքի համար բոլորովին էլ պարտադիր չէ ամեն ինչ վազքի մեջ անել: Շտապողականությունը կարող է վրիպումներ, լուրջ սխալներ առաջացնել Ձեր աշխատանքում, որը հաստատ կխոչընդոտի լավ արդյունքի հասնելուն:
Մի կողմ թողեք շեղող պարագաները
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում էլ մարդիկ ձգտել են կառավարել իրենց մտքերը, թողնել ավելորդները և սովորել կենտրոնանալ: Սոցցանցերի և ամենատարբեր ժամանցային կայքերի պատճառով այս խնդիրը հիմա կարծես անլուծելի է դարձել: Եթե աշխատանքը կապ չունի համացանցի հետ, ապա լավ կանեք միանգամից անջատել այն, մինչև չվերջացնեք աշխատանքը: Իսկ եթե աշխատում եք համացանցում, ապա մի բացեք սոցցանցերը: Տեղադրեք մի ծրագիր, որը թույլ չի տա բացել զվարճացնող, ժամանցային կայքեր: Կտեսնեք, թե որքան ժամանակ կխնայեք:
Ավելի շատ քնեք
Լավ աշխատանքի համար նախևառաջ լավ առողջություն և ուժեր են պետք: Ուշ քնել, շուտ արթնանալ. սա հենց այն է, ինչը խլում է Ձեզնից մաքսիմում էներգիա, ուժ, առողջություն: Ձեր քնի հաշվին աշխատանք մի թողեք: 8-ժամյա քունը պարտադիր է բոլորի համար: Դասավորեք Ձեր գրաֆիկն այնպես, որ ապահովեք մինիմալ` 8-ժամյա քունը:
Արդյունավետությունն ընդունեք որպես շարունակական գործընթաց
Հնարավոր չէ սեղմել կոճակը և ստանալ սուպերարդյունավետ աշխատանք: Սա շարունակական աշխատանքի արդյունք է: Դուք ձեռնարկող եք, բիզնես լեդի, Դուք ինքներդ պետք է առաջ տանեք սեփական բիզնեսը: Ամեն ինչ կախված է Ձեր արդյունավետությունից: Երբ Դուք իսկապես սկսեք արդյունավետ գործել, այլևս հակառակը չեք կարողանա անել: Վերջապես արդյունքը տեսանելի է հենց Ձեզ. Դուք խթանում եք Ձեր բիզնեսը, Ձեր աշխատանքը օգուտ է բերում հենց Ձեզ, և դրանից միայն Ձեր արդյունավետությունն ինքնըստինքյան բարձրանում է:

|
Կարդացեք նաև

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...


Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...


Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...


Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն