Առողջ կին
Ինչու՞ է սկսվում վաղ մենոպաուզան
Ժամանակակից շատ կանայք ժամանակից շուտ են բախվում այնպիսի խնդրի հետ, ինչպիսին վաղ կլիմաքսն է: Անցյալում կանանց մոտ այն սկսվում էր 45 տարեկանից հետո, իսկ ներկայումս մինչև 40 տարեկաններն են հակված վաղ մենոպաուզային:
Պատճառների թվում են սթրեսը, կյանքի արագացված ու լարված ռիթմը և այլն: Ի՞նչ անել, որպեսզի յուրաքանչյուր տարիքում մնալ հմայիչ, ինքնավստահ և առողջ, անտեսելով վաղ սկսված մենոպաուզան:
Մենստրուացիայի դադարումը կամ ցիկլի խանգարումները, հորմոնային խափանումները և դրա հետ կապված տրամադրության տատանումները, անքնությունը սովորաբար 45-50 տարեկան կանանց համար լուրջ խնդիր են դառնում: Եվ, ցավոք, այս տկարություններից բողոքում են նաև շատ երիտասարդ կանայք, ում դեռ 35 տարիքն էլ չի լրացել: Փորձենք պարզել, թե ինչու՞ է այն վաղ սկսվում և ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում:
Վաղ սկսվող մենոպաուզայի պատճառները
-
Ժառանգականությունը և անցկացրած ծանր հիվանդությունները, հատկապես, էնդոկրինային և գինեկոլոգիական բնույթի: Այստեղ ամեն ինչ պարզ է. եթե ձեր մայրիկի մոտ նախատեսված տարիքից շուտ է մենոպաուզան սկսվել, ապա ձեզ մոտ դրա հավանականությունը բարձր է: Իսկ լուրջ հիվանդությունները քայքայում են օրգանիզմի իմունիտետը և վաղաժամ սկսվող մենոպաուզան սկսում է ահազանգել:
-
Ծխելը, հատկապես, նրանց համար, ովքեր շատ են ծխում: Իսկ ինչ էիք ուզում: Ինչքան շատ ու հաճախ է օրգանիզմը թունավորվում, այնքան շուտ է այն «թառամում»:
-
Սթրեսը (կենցաղային ծանր իրավիճակներ կամ մշտական լարվածություն), քրոնիկական հոգնածության համախտանիշ, ոչ ճիշտ սնունդ կամ խիստ սննդակարգերի մշտական պահպանում:
Ռիսկի գործոնները
Կարևոր է հիշել. եթե ձեզ մոտ ժամանակից շուտ է մենոպաուզան սկսվել, ուրեմն հարկ է սեփական առողջությամբ ինչքան հնարավոր է շուտ զբաղվել: Օրգանիզմում արտադրվող կանացի հորմոնները պաշտպանում են սիրտը, պահպանում անոթների առաձգականությունը: Մենստրուացիայի դադարումից հետո հորմոններ այլևս չեն արտադրվում և կանանց մոտ սրտամկանի ինֆարկտի ռիսկը մեծանում է մի քանի անգամ:
Բայց սա դեռ ամենը չէ: Հորմոնների անբավարարության պատճառով ոսկրերն ավելի փխրուն են դառնում, ինչի հետևանքով մեծանում է կոտրվածքներ ստանալու ռիսկը: Այնպիսի բուժգործողություն, ինչպիսին դենսիտոմետրիան է (ոսկրային հյուսվածքի խտության չափումը) և կալցիում պարունակող պատրաստուկների պարբերաբար ընդունումն էականորեն նվազեցնում են այդ ռիսկը:
Մենոպաուզայի ժամանակահատվածում հորմոնների անբավարարությունը կարող են հանգեցնել ուռուցքների առաջացման: Դրա համար կանանց համար մենոպաուզայի շրջանում անհրաժեշտ է պարբերաբար մամոգրաֆիայի անցկացումը (տարեկան մեկ-երկու անգամ):
Ի՞նչ անել
Անհրաժեշտ է տարին 2-3 անգամ այցելել գինեկոլոգին, ով կնշանակի փոխարինող հորմոնաթերապիա: Ճիշտ ընտրված թերապիան կմեղմի վաղ սկսված մենոպաուզայի տհաճ և հիվանդագին ախտանիշները: Բացի այդ, ներկայումս կա պատրաստուկների մեծ ընտրություն, հատկապես, բուսական հիմքով, որոնք օրգանիզմի վրա ավելի լավ են ազդում:
Հարկ է արյան հետազոտություն հանձնել հորմոնային պատկերի, ուռուցքաբբջաբանական ճիշտ ախտորոշման համար, հետևել էնդոկրինոլոգի, մամոլոգի և ուռուցքաբանի հանձնարարականներին:
Զբաղվել չափավոր ֆիզիկական ծանիաբեռնվածությամբ, իսկ սննդի օրակագրում նախապատվությունը հարկ է տալ բանջարեղենին, հատիկավորներին, կաթնաթթվային մթերքին: Ավելի շատ մրգեր օգտագործել:
13.04.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYm54Xyo' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
