Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ:

Նրանց անանցանելիությունը անպտղության ամենահաճախ հանդիպող պատճառներից է: Այս ախտաբանությունը կարող է արտաքին և կլինիկական որևէ արտահայտություն չունենալ: Միակը՝ հղիության բացակայությունն է:

Պատճառները և ախտանշանները

Փողերի հետ կապված ախտաբանությունը դիտարկվում է որպես կանանց վերականգնողական համակարգի հիվանդությունների հետևանք։

Փողերի ախտաբանության պատճառներից են.

  • վերականգնողական համակարգի նախկինում տարած կամ առկա քրոնիկ բորբոքային հիվանդությունները,
  • գինեկոլոգիական հիվանդությունները և միջամտությունները (հղիության արհեստական ընդհատում, նորագոյացության հեռացում),
  • ներարգանդային պարույրի երկարատև կրումը, կամ սխալ տեղադրումը,
  • էնդոմետրիոզը (արգանդի ներքին էպիթելի ախտաբանական աճ),
  • ուռուցքները, կիստաները, պոլիպները՝ վերականգնողական կամ հարևան օրգաններում, որոնց պատճառով սեղմվում են փողերը,
  • կպումների առկայությունը, ներառյալ՝ հիդրոսալպինքսը,
  • բնածին ախտաբանությունը։


Տարբերում են փողերի անանցանելիության երկու տեսակ.

  • Միակողմանի կամ մասնակի, երբ ախտաբանական փոփոխությունները միայն մեկ փողի սահմաններում են: Այս դեպքում հղիության հնարավորությունը նվազում է 50 տոկոսով:
  • Երկկողմանի կամ լրիվ․ այս դեպքում ախտորոշվում է որպես անպտղության փողային գործոն։


Փողերի անանցանելիությանը բնորոշ են հետևյալ նշանները.

  • Անպտղություն,
  • արտարգանդային հղիություն,
  • ցավ՝ որովայնում,
  • ցավոտ, ոչ կանոնավոր դաշտան։


Շատ դեպքերում, երբ վարակը դառնում է քրոնիկ, արգանդի փողերի անանցանելիության ախտանշաններ չեն դիտվում: Բուժառուն տարիներ շարունակ կարող է այդ մասին չիմանալ, եթե հղիություն չի պլանավորում:

Ախտորոշումը

Ախտորոշման և անբավարարության աստիճանը որոշելու և ուղեկցող հիվանդությունները հայտնաբերելու նպատակով գինեկոլոգը նշանակում է հատուկ հետազոտություններ:

Հիմնական հետազոտություններն են.

  • Էխոհիստերոսալպինգոսկոպիա․ ՈՒՁՀ օգնությամբ հետազոտության կոնտրաստ մեթոդ է, երբ փողերի մեջ հատուկ հեղուկ է ներմուծվում
  • ախտորոշիչ լապարոսկոպիա։


Բուժումը

Բուժման ժամանակ հաշվի է առնվում ախտաբանության պատճառը, արտահայտման աստիճանը, բուժառուի վերարտադրողական պլանները և տարիքը:

Բուժումն իրականացվում է հետևյալ միջոցներով.

  • դեղորայքային․ հակաբորբոքիչ, հակաբակտերիալ, հորմոնալ դեղեր,
  • վիրահատական միջամտություն․ լապարոսկոպիա


Եթե կոնսերվատիվ և վիրահատական մեթոդները ցանկալի արդյունք չեն տալիս և հղիություն չի զարգանում, առաջարկվում է ԱՄԲ:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ