ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի խոռոչի ախտաբանությունն անպտղության պատճառ․ հարցազրույց Արմինե Սայադյանի հետ. morevmankan.am
Արգանդի խոռոչի ախտաբանությունը կամ էնդոմետրիալ գործոնն անպտղության հաճախ հանդիպող պատճառներից է: Այն նաև ԱՄԲ անհաջողությունների հիմնական պատճառներից է. չէ՞ որ նույնիսկ գերազանց որակի սաղմի իմպլանտացիայի համար անհրաժեշտ պայման է առողջ էնդոմետրիումը և լիարժեք արգանդի խոռոչը:
Արգանդի խոռոչի հաճախ հանդիպող ածտաբանություններից է Աշերմանի համախտանիշը՝ կպումներ, սինեխիաներ՝ արգանդի խոռոչում:
Որո՞նք են արգանդի խոռոչի ախտաբանության անպտղության պատճառները։
Առաջացման պատճառներն են․
- նախկինում հղիության ընդհատումները,
- անամնեզում արգանդի խոռոչի միջամտությունները,
- չզարգացող հղիությունները,
- բարդացած ծննդաբերությունները (ընկերքի սերտաճում, արյունահոսություն),
- արգանդի պարանոցի վիրահատությունը ( կոնիզացիա, ամպուտացիա)ը
- քրոնիկ վարակները,
- ներարգանդային պարույրի տեղադրման հետևանքները։
Որո՞նք են արգանդի խոռոչի կպումների դեպքում գանգատները։
Արգանդի խոռոչում կպումների դեպքում կնոջ առավել հաճախ հանդիպող գանգատներն են.
- դաշտանային ցիկլի բացակայությունը,
- դաշտանային արյան քանակի և տևողության նվազումը,
- դաշտանի ժամանակ սուր ցավերը,
- որպես հետևանք, անպտղությունը։
Ինչպե՞ս է ախտորոշվում։
Ներարգանդային սինեխիաները կարող են հայտնաբերվել հետևյալ հետազոտությունների արդյունքում․
- հիստերոսալպինոգրաֆիա,
- ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)։
Առավել տեղեկատվական է հիդրոսոնոգրաֆիայի մեթոդը, երբ ՈՒՁՀ-ն իրականացվում է հատուկ կաթետերով արգանդի խոռոչ ֆիզիոլոգիական լուծույթի ներարկումից հետո:
Ինչպե՞ս բուժել արգանդի խոռոչի ախտաբանությունը։
Բուժումը կարող է երկարատև լինել, այն կախված է կպումների տարածման աստիճանից, դրանց կառուցվածքից (կոպիտ կամ փխրուն):
Բուժման արդյունավետ մեթոդ է հիստերոսկոպիան, որը թույլ է տալիս գնահատել արգանդի խոռոչի և արգանդի վզիկի խողովակի վիճակը, հայտնաբերել կպումները և անջատել դրանք՝ առավելագույն չվնասելով էնդոմետրիումը։ Հաճախ հարկ է լինում կատարել կրկնակի հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի անատոմիայի լիարժեք վերականգման համար։
Վիրահատությունների միջև պացիենտին նշանակվում է հորմոնալ բուժում՝ ախտահարված հատվածներում էնդոմետրիումի աճի խթանման համար, ինչը անհատական բնույթ է կրում։
Հաջողված բուժումը ենթադրում է․
- դաշտանային ցիկլի վերականգնում,
- ցավի թեթևացում՝ դաշտանային ցիկլի ընթացքում,
- հղիություն և առողջ երեխաների ծնունդ։
21.11.2023 Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
Fatal error: The table 'article' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1360















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ