ԿԻՆ: Հիվանդություններ
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը. morevmankan.am
Էնդոմետրիումի հիվանդությունների ախտորոշումը թույլ է տալիս հայտնաբերել ներարգանդային լորձաթաղանթի ախտաբանությունը: Արգանդի լորձաթաղանթի հիմնական գործառույթը բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիան է և նրա ամրացումը արգանդի պատին: Պլացենտայի ձևավորման ժամանակ էնդոմետրիումը մտնում է նրա կազմության մեջ՝ արյունատար անոթներով ապահովելով պտղին սննդանյութերի և թթվածնի մատակարարմամբ:
Հորմոնալ ֆոնի ազդեցությամբ լորձաթաղանթում ընթանում են ցիկլիկ փոփոխություններ։ Էնդոմետրիումը կազմված է 2 շերտից՝ բազալ և ֆունկցիոնալ: Առաջինն իրականացնում է վերականգնողական գործառոււյթը, երկրորդը մշտական չէ։
Էնդոմետրիումի ախտաբանությունը
Էնդոմետրիումի ախտաբանության հիմնական պատճառը պրոգեսթերոնի և էսթրոգենի արտադրման դիսբալանսն է իմունիտետի իջեցման ֆոնին: Ամենատարածված ախտաբանություններն են.
- հիպերպլազիան,
- հիպոպլազիան,
- քաղցկեղը (ադենոկարցինոմա),
- էնդոմետրիոզը,
- էնդոմետրիտը։
Հիվանդություններին հաճախ նպաստում են բորբոքային և վարակիչ հիվանդությունները: Դրանք արտահայտվում են արյունահոսությամբ և որովայնի ստորին հատվածի ցավերով:
Հիվանդությունների առանձնահատկությունները
Հիպերպլազիան էնդոմետրիումի հաստացումն է բջիջների ակտիվ կիսման պատճառով: Հասարակ ձևը փոխվում է չարորակի 1-2 տոկոս դեպքերում, բարդը՝ ավելի հաճախ:
Էնդոմետրիումի քաղցկեղը հաճախ զարգանում է դաշտանադադարի շրջանում:
Էնդոմետրիոզի ժամանակ լորձաթաղանթը տարածվում է նորմալ սահմաններից դուրս: Հիվանդության ամենատարածված ձևը գենիտալն է։
Արգանդի լորձաթաղանթի վարակային ախտահարումը կոչվում է էնդոմետրիտ: Այն առաջացնում են հեշտոց թափանցած վարակները, վիրուսները, սնկերը:
Ախտորոշման մեթոդները
- Ախտորոշիչ քերում,
- ասպիրացիա,
- ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ),
- ռադիոիզոտոպային հետազոտություն,
- հիստերոսալպինգոգրաֆիա։
Ախտորոշիչ քերումը էնդոմետրիումի շերտի հեռացումն է, որը նշանակվում է ցիկլի կոնկրետ օրերին՝ դաշտանային նախքան արյունահոսության սկզիբը: Լորձաթաղանթն ամբողջությամբ հեռացվում է նորագոյացությունների և ախտաբանական օջախների հետ, որն ուղարկվում է բջջաբանական հետազոտության։
Ասպիրացիայի օգնությամբ հայտնաբերվում է էնդոմետրիումի հիպերպլազիան և վերահսկվում է ընթացիկ թերապիայի արդյունավետությունը: Ցիկլի երկրորդ փուլում արգանդի խոռոչից արտածծվում է անհրաժեշտ նյութ՝ ցիտոլոգիական հետազոտության համար:
Էնդոմետրիումի ՈՒՁ հետազոտության ժամանակ օգտագործվում է տրանսվագինալ սենսոր (դատչիկ): Այս հետազոտությամբ կարելի է պարզել ախտաբանության առկայությունը, պոլիպները, լորձաթաղանթի հաստացումը:
Ռադիոիզոտոպային հետազոտությամբ ճշգրտվում է ախտաբանական գործընթացի ակտիվությունը: Երակով ներմուծվում է ռադիակտիվ ֆոսֆորի անվտանգ չափաբաժին, որը թափանցում է միայն էնդոմետրիումի վնասված բջիջների մեջ:
Հիստերոսալպինգոգրաֆիան իրականացվում է ՈՒՁՀ կամ ռենտգեն հսկողությամբ: Արգանդի խոռոչը լցվում է կոնտրաստ նյութով, բժիշկը գնահատում է օրգանի չափերը, փոփոխությունները:
Էնդոմետրիումի ցանկացած ախտաբանության վաղ հայտնաբերման ժամանակ բուժումն ավելի արդյունավետ է, քան բարձիթողի դեպքերում:
17.10.2023 Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYe2vuE6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ