Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Արգանդի պարանոցի հիվանդություններ․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Որո՞նք են արգանդի պարանոցի հիվանդությունների տեսակները։


Արգանդի պարանոցի հիվանդությունները բաժանվում են հետևյալ խմբերի՝ ֆոնային, նախաքաղցկեղային (դիսպլազիա, պոլիպներ) և քաղցկեղային:

Ի՞նչ է դիսպլազիան։


Արգանդի պարանոցի դիսպլազիան հաճախ ընթանում է առանց ախտանշանների:

Հիվանդության վաղ ախտորոշման նպատակով ցուցված է տարին 1-2 անգամ դիմել գինեկոլոգի խորհրդատվության:

Հիվանդության ախտանշաններն են՝ քսվող արյունա-լորձային արտադրությունը սեռական ուղիներից, տհաճության զգացողությունը սեռական հարաբերության ժամանակ:

Ի՞նչն է նպաստում հիվանդության առաջացմանը։


Հիվանդության զարգացման պատճառներն են՝ հորմոնալ դիսբալանսը, արգանդի պարանոցի վնասվածքային ախտահարումները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, մարդու պապիլոմավիրուսը, ձվարանների գործառույթի խանգարումը, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, վաղ սեռական կյանքը:

Ախտորոշումը և բուժումը։


Ախտորոշումն իրականացվում է առաջին հերթին գինեկոլոգիական զննումով, ապա արվում են կոլպոսկոպիա, ցիտոլոգիական և հիստոլոգիական քննություններ, իմունոգրամմա, ֆեմաֆլոր:

Կախված ախտահարման աստիճանից, որոշվում է բուժման վարման պլանը՝ կատարել անհրաժեշտ վիրահատություն կամ սահմանել դինամիկ հսկողություն:

Արգանդի պարանոցի պոլիպներ։


Արգանդի պոլիպները մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր չափերով՝ առանձին կամ խմբային բարորակ գոյացություններ են: Պոլիպն առաջանում է արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի գերաճի՝ լոկալ հիպերպլազիայի հետևանքով: Այն ունի չարորակացման բարձր ռիսկ: Արգանդի խոռոչի պաթոլոգիաների 6-20 %-ը բաժին է ընկնում էնդոմետրիումի պոլիպներին:

Արգանդի պարանոցի պոլիպների պատճառ կարող են լինել արգանդի պարանոցի բորբոքային գործընթացները, էնդոկրին հիվանդությունները: Պոլիպներն առաջանում են էնդոմետրիալ բջիջների հորմոնների նկատմամբ հիպերռեակցիայից: Այդ է պատճառը, որ դրանք հիմնականում հանդիպում են վերարտադրողական տարիքի կանանց շրջանում:

Երբեմն արգանդի պարանոցի պոլիպներն առաջանում են ադենոմիոզի, մաստոպաթիայի և պոլիկիստոզի ֆոնի վրա կամ արգանդի պարանոցի վնասվածքների հետևանքով:

Կլինիկորեն ինչպե՞ս են արտահայտվում պոլիպները։


Արգանդի պարանոցի պոլիպներն արտահայտվում են քսվող բնույթի արյունային արտադրությամբ սեռական ուղիներից՝ միջդաշտանային շրջանում, սեռական հարաբերությունից հետո, ցավի առկայությամբ, վիժումներով և անպտղությամբ:

Պոլիպների ախտորոշումը և բուժական մոտեցումները։


Ախտորոշման նպատակով իրականացվում են՝ գինեկոլոգիական զննում հայելիների օգնությամբ, ուլտրաձայնային հետազոտություն /ՈՒՁՀ/, հիստերոսկոպիա: ՈւՁՀ-ն կատարվում է դաշտանային ցիկլի 8-9-րդ օրը, երբ էնդոմետրիումը երևում է ավելի մուգ, քան բուն պոլիպը: Ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում հիստերոսկոպիան: Փոքր չափերի պոլիպի դեպքում բուժառուն նախ հսկվում է գինեկոլոգի կողմից, երբեմն հորմոնալ ֆոնը կարգավորվող դեղեր են նշանակվում: Բայց եթե այն չափերով սկսում է մեծանալ, անգամ բարորակ լինելու դեպքում, ցուցված է վիրահատական միջամտություն, քանի որ պոլիպներն ունեն չարորականալու բարձր ռիսկ:

Վիրահատությունը կատարվում է արգանդի պարանոցի կյուրետաժի կամ հիստերոռեզեկտոսկոպի միջոցով:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ