Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Միոմա, բուժման նոր հնարավորություններ. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com

Միոմա, բուժման նոր հնարավորություններ. վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյան. nairimed.com

Մենք պարգևում ենք կնոջը  կրկին հղիանալու բերկրանքը՝ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ վիրահատելով պրակտիկորեն ցանկացած չափի և քանակի միոմաները:

Ի՞նչ է արգանդի միոման

Արգանդի միոման (ֆիբրոմա) արգանդի մկանային հյուսվածքի ոչ քաղցկեղածին` բարորակ գոյացություն է: Ֆիբրոմաները կարող են լինել մեկից ավելի` փոքր չափերից մինչև շատ մեծ հանգույցներ:

Ախտանիշները

Ֆիբրոմաները կարող են լինել անախտանիշ, կամ առաջացնել շատ լուրջ գանգատներ: Հնարավոր ախտանիշներն են.

  • միզապարկի և ուղիղ աղու ճնշում,
  • հաճախակի միզարձակումներ,
  • փորկապություն և/կամ ռեկտալ ցավ,
  • գոտկատեղի և/կամ որովայնի ցավ,
  • մեծ միոմաների դեպքում` որովայնի փքվածություն (կինը հղիի տեսք ունի):
  • թեթևից մինչև ուժեղ սպաստիկ ցավեր,


դաշտանային ցիկլի խանգարումնե (առատ արյունահոսություն` երբեմն մակարդուկներով, երկարատև կամ հաճախակի սկսվող դաշտաններ, միջդաշտանային ջրաարյունային արտադրություն կամ արյունահոսությունն):

Պատճառները

Միոմաների առաջացման իրական պատճառն անհայտ է: Նրանց աճը կապում են կանացի հորմոնների` էսթրոգենի ու պրոգեսթերոնի հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ավելի հաճախ միոմաներ հանդիպում են այն կանաց մոտ, որոնց դաշտանային ցիկլը սկսել է ավելի վաղ տարիքում: Թեև միոմաների առաջացման և հորմոնների միջև կապ են տեսնում, հակաբեղմնավորիչ հաբերը որևէ դեր չունեն:

Բարդությունները

Միոմա ունեցող կանանց մոտ, սովորաբար, առատ արյունահոսությամբ դաշտանների արդյունքում զարգանում է երկաթդիֆիցիտային սակավարյունություն, որը հնարավոր է կարգավորել երկաթ պարունակող հաբերի և սննդակարգի միջոցով: Սակավարյունությունը չբուժելու դեպքում կինը կարող է գանգատվել թուլությունից, հոգնածությունից, հաճախասրտությունից և այլն։

Միոմաները, անպտղություն կամ հղիության ընթացքի խախտումներ, սովորաբար, չեն առաջացնում, հազվադեպ կարող են լինել ցավեր` կոնքի շրջանում, հղիության հետ կապված բարդություններ և ռիսկեր` ծննդաբերության ժամանակ, հետծննդյան առատ արյունահոսություններ, ներքին միոմաների դեպքում` պտղաձվի ներդրման (ինպլանտացիա) դժվարություններ: Միոմայի պատճառով պտղի ոչ նորմալ դիրքը կարող վաղաժամ ծննդաբերության պատճառ լինել:

Ե՞րբ է դիմել բժշկի

Բժշկին պետք է այցելել, եթե առկա է միոմայի հետևյալ ախտանիշները.

  • առատ դաշտանային արյունահոսություն,
  • ցավեր` դաշտանի ժամանակ,


հաճախակի միզարձակումներ կամ մեզի շիթի կառավարման դժվարություններ,
դաշտանային ցիկլի տևողության փոփոխություն` 3-6 ցիկլ,
նոր առաջացած անդադար ցավ կամ ծանրության զգացողություն` որովայնի ստորին հատվածում կամ կոնքում:

Բուժումը

Հակաբեղմնավորիչ հաբերը կառավարում են էսթրոգենի և պրոգեստինի մակարդակները: Դրանք նպաստում են դաշտանային ցիկլի ընթացքում ցավերի, սպազմերի և արյունահոսության մեղմացմանը: Այլ հակաբեղմնավորիչները (պրոգեստինի ներարկումներ կամ պրոգեստին արտադրող ներարգանդային պարույր) նույնպես կարող են մեղմել միոմայի ախտանիշները:

Վիրահատական բուժում

Միոմէկտոմիան մեծ միոմատոզ հանգույցների հեռացումն է: Դա բուժման տարբերակ է այն կանանց համար, ովքեր դեռևս ուզում են երեխա ունենալ:

Հիմնական անհանգստությունը միոմէկտոմիայի ժամանակ՝ ներվիրահատական արյունահոսության ռիսկն է: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործելով հատուկ վիրահատական տեխնիկա, երիտասարդ կանանց համար հնարավորություն է պահապնել արգանդը`ցանկացած չափի և տեղակայման միոմատոզ հանգույցների պարագայում, կիրառելով արգանդային զարկերակների կլիպավորումը: Ներվիրահատական արյան կորուստը նվազեցնելու և արյունահոսությունը կանխարգելելու մեթոդներից է արգանդային երկու զարկերակների ժամանակավոր կամ մշտական կլիպավորումը (արգանդի արյան մատակարարման դադարեցումը):  Այս մեթոդը պրակտիկորեն թույլ է տալիս վիրահատել ցանկացած չափի և քանակի միոմաներ` կրկին հղիանալու հնարավորություն տալով կնոջը:

Հիստերէկտոմիան արգանդի ամբողջական հեռացումն է:

Էնդոմետրիումի աբլացիա կիրառվում է դեպի արգանդի խոռոչ աճող փոքր միոմաների դեպքում։

Կանխարգելումը

Ճարպակալումը համարվում է ռիսկի գործոն միոմայի առաջացման համար: Ուստի կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող է օգնել կանանց` պահպանել նորմալ քաշը, և կանխել միոմայի զարգացումը:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ