Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն. ախտորոշում և բուժում. morevmankan.am

Իստմիկո-ցերվիկալ անբավարարություն. ախտորոշում և բուժում. morevmankan.am

Իստմիկո-ցերվիկալ անբավարարությունը (ԻՑԱ) վտանգավոր վիճակ է, որը կարող է բերել հղիության վաղաժամ ընդհատման կամ վաղաժամ ծննդաբերության: ԻՑԱ ախտորոշվում է վիժումների 15-42% դեպքերում և ախտորոշումը հաճախ կատարվում է հղիության ընդհատումից հետո:

Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգները հորդորում են վաղ հետազոտություն կատարել՝ ԻՑԱ զարգացման վտանգn ախտորոշելու համար:

ԻՑԱ-ն արգանդի վզիկի անկարողությունն է հղիության ընթացքում փակված մնալ: Ընդ որում, տեղի է ունենում արգանդի վզիկի անցավ բացում, որն առաջացնում է հղիության ընդհատում 14 և ավելի շաբաթականում:

Ֆիզիոլոգիական գործընթացների հերթականությունը ԻՑԱ-ի ժամանակ.

  • մեխանիկական ծանրաբեռնվածության մեծացում` ներքին կոնքի վրա,
  • պտղաբշտի տեղակայում` ցերվիկալ խողովակում,
  • հարպտղային թաղանթների վարակում,
  • պտղաջրերի արտահոսք,
  • հղիության վաղաժամ ընդհատում:


Իստմիկո-ցերվիկալ անբավարարության տեսակները

Տարբերում են ԻՑԱ հետևյալ տեսակները.

  • ֆունկցիոնալ (հորմոնալ). ձվարանների ֆունկցիայի իջեցման կամ հիպերանդրոգենիայի ժամանակ,
  • օրգանական (արգանդի վզիկի վնասվածքներ),
  • սեռական համակարգի բնածին զարգացման անոմալիաներ,  շարակցական հյուսվածքի դիսպլազիա:


ԻՑԱ առաջացման ռիսկի խումբ են համարվում հղիի անամնեզում վիժումների և վաղաժամ ինքնուրույն ծննդաբերությունների առկայությունը. արգանդի վզիկի վնասվածքները, տրավմատիկ ծննդաբերությունները, էրոզիաների վիրաբուժական ռադիկալ բուժումը, վերարտադրողական օգնող մեթոդների կիրառումը, հորմոնալ խանգարումները:

Բազմապտուղ հղիության ժամանակ` անգամ թվարկված գործոնների բացակայության դեպքում, ԻՑԱ զարգացման կանխարգելման համար պարտադիր է լրացուցիչ հետազոտություն կատարել:

Ախտորոշումը

  • Ուլտրաձայնային հետազոտությունը (տրանսվագինալ) շատ կարևոր է ԻՑԱ-ի դեպքում: Այն հնարավորություն է տալիս արգանդի վզիկի վերաբերյալ ստանալ լիարժեք տեղեկություն:
  • Գինեկոլոգիական հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել այն նշանները, որոնք կարող են խոսել ԻՑԱ-ի մասին՝ կարճացած, փափկած արգանդի վզիկ, բաց ցերվիկալ խողովակ, պտղի տեղակայում` բավականին ցածր կամ` նրա հպում փոքր կոնքի մուտքին:


Բուժումը

Ներկայում օգտագործվում են բուժման հետևյալ միջոցները.

  • Վիրաբուժական. որի ժամանակ կարեր են դրվում արգանդի վզիկին: Վիրահատությունը հաճախ կատարվում է կանխարգելման նպատակով (եթե անամնեզում առկա է ԻՑԱ)՝ 12-16 շաբաթականում,  և անհետաձգելի ցուցումներով՝ մինչև 25 շաբաթականը:
  • Կոնսերվատիվ բուժում. կատարվում է ծանրաբեռնվածությունը թուլացնող մանկաբարձական պեսարիների ներդրում (Մեյերի օղակներ)` բուժական և կանխարգելիչ նպատակով: Այս միջամտությունն իրականացվում է 25 շաբաթականից ավելի ժամկետում: Այն կիրառվում է նաև, եթե անհնար է արգանդի վզիկին կարեր դնել:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ