Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է վիրահատական հիստերոսկոպիա։

 

Թե ո՞ր դեպքերում է կիրառվում հիստերոսկոպիան, ներկայացնում ենք ստորև.

Խնդիրներ` հղիանալու հետ կապված. եթե կնոջ անամնեզում նշվում է մեկից ավելի հղիության ընդհատում կամ առկա է անպտղություն, հիստերոսկոպիայի միջոցով հնարավոր է հայտաբերել պատճառը։

Պոլիպների ու միոմաների առկայություն․ հիստերոսկոպիայի միջոցով իրականացվում է բարորակ ուռուցքների հեռացում` արգանդից։

Կպումներ․ արգանդային կպումները (կամ Աշերմանի համախտանիշը) սպիների հյուսվածքների խմբավորում է, որն առաջանում է արգանդում և բերում դաշտանային ցիլկի խանգարումների, ինչպես նաև` անպտղության: Հիստերոսկոպիայի միջոցով բժիշկը հեռացնում է կպումները։

Միջնապատեր․ հիստերոսկոպիան օգնում է հաստատել՝ արդյո՞ք արգանդում կան միջնապատեր (արգանդի ի ծնե արատ)։

Ոչ նորմալ արյունահոսություն․ hիստերոսկոպիան օգնում է հայտնաբերել առատ կամ երկար ցիլկի պատճառը, ինչպես նաև ցիկլի միջակայքում ու դաշտանադադարից հետո արյունահոսությունների պատճառները։

Էնդոմետրիալ աբլյացիան հիստերոսկոպիայով կատարվող գործընթացներից է, որի ժամանակ հիստերոսկոպը, այլ գործիքների հետ միասին, օգտագործվում է արգանդի լորձաթաղաթը ոչնչացնելու համար, որպեսզի հնարավոր լինի վերացնել արյունահոսության որոշ պատճառներ։

Հիստերոսկոպիան կարող է օգտագործվել նաև այլ ախտորոշիչ նպատակներով։

«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում է հիստերոսկոպիա: Մանրամասների համար կարող եք զանգահարել 8900, 8999 կարճ հեռախոսահամարով։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ