ԿԻՆ: Հիվանդություններ
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար:
Այնուամենայնիվ, տարբերակիչ ախտորոշման ժամանակ կրծքագեղձի քաղցկեղը միշտ պետք է խստորեն առանձնացնել կրծքագեղձի այս աուտոիմուն հիվանդություններից. գինեկոլոգ Անժելա Լեխլյան:
Համառոտ թվարկենք հիվանդությունների խումբը.
Դիաբետիկ մաստոպաթիա
Դիաբետիկ մաստոպաթիան հաճախ կրծքագեղձի անցավ, շոշափվող գոյացություն է, որը կարող է լինել նույն կրծքագեղձում` մեկ, կամ` բազմակի, կամ ի հայտ գալ երկու կրծքագեղձում: Դիաբետիկ մաստոպաթիայի մամոգրաֆիան առանձնահատուկ չէ և շատ հաճախ նմանակում է քաղցկեղին: Այս պարագայում կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը նույնպես ախտորոշիչ դերակատարում չունի:
Դիաբետիկ մաստոպաթիա` շոշափվող գոյացության սոնոգրաֆիան ցույց է տալիս վատ ձևավորված զանգված` նման ցածր էխոգենությամբ օջախի, առանց այլ առանձնահատկությունների:
Ախտորոշումը ճշգրտվում է բիոփսիայի հյուսվածքի միկրոսկոպիկ հետազոտությամբ: Դիաբետիկ մաստոպաթիան հանդիպում է առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդների 13% դեպքերում: Շատ ավելի քիչ են դեպքերը երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող տարեց կանանց շրջանում: Դիաբետիկ մաստոպաթիայի պատճառագիտությունը վատ է ուսումնասիրված, ինչևէ, այն երկրորդային, աուտոիմուն ռեակցիա է, աբնորմալ էքստրացելլուլյար ակկումուլյացիայի և ավելցուկ գլյուկոզիլացման, հիպերգլիկեմիայի արգասիկ են, որը գործում է որպես նեոանտիգեններ: Սրանք լիմֆոիդ B-տիպի բջիջների պրոլիֆերացիայի և աուտոհակամարմինների ձևավորման արդյունք են: Բորբոքային ներհոսքը կազմված է լիմֆոցիտներից և պլազմատիկ բջիջների փոփոխական քանակից: Т- և B-բջիջների հայտնաբերման մարկերները ցույց են տալիս B-բջիջների գերակշռում: Դիաբետիկ մաստոպաթիայի զարգացումը` բորբոքային հիպերգլիկեմիկ ներսփռանքի վաղ փուլից մինչև առավել խորը փուլեր, բնորոշվում են ֆիբրոզի ավելացմամբ և ներսփռանքի պակասումով: Բիոփսիոն նյութում իզոլացված պերիդուկտալ մոնոնուկլեար ներսփռանքի բջիջների առկայությունը վկայում է այս հիվանդության վաղ փուլերի մասին, և հնարավորություն է տալիս դիաբետիկ հիվանդության վաղ ախտորոշման` կրծքագեղձի բիոպսիայի միջոցով:
Կրծքագեղձի բիոպսիան ցույց է տալիս դիաբետիկ մաստոպաթիայի ժամանակ լիմֆոցիտիկ մաստիտի պատկեր: Հեմատոքսիլին-էոզին: 400 x խոշորացված օրիգինալ պատկերներ:
Շաքարային դիաբետի կլինիկայի առկայության պարագայում` դիաբետիկ մաստոպաթիայի հեռացման անհրաժեշտություն չկա: Այս ախտորոշումը ծայրահեղ կարևորություն ունի դիաբետիկ մաստոպաթիայով հիվանդների հետագա վարման գործում, քանի որ հյուսվածքային բիոփսիան կարող է չպահանջվել կյանքի հետագա հսկողության ժամանակ` կրծքում նմանատիպ փոփոխություններ կրկին առաջանալու դեպքում: Դիաբետիկ մաստոպաթիայով հիվանդների հյուսվածքային բիոփսիաների թվի նվազեցումն, իր հերթին, բերում է երկարատև լավացող վերքերի և վերջիններիս հետագա ինֆեկցիոն բարդությունների նվազեցմանը, ինչը շատ հաճախ է հանդիպում այս հիվանդների շրջանում:
Դիաբետիկ մաստոպաթիան կարող է նաև կապված լինել վահանաձև գեղձի խնդիրների հետ: Ախտորոշված` թիրեոիդ միկրոսոմալ հակամարմիններով, առաջին տիպի ՇԴ_ով և Հաշիմոտոյի թիրեոիդիտով հիվանդների մոտ, առկա են լիմֆոցիտիկ մաստոպաթիայի մի շարք դեպքեր: Սա ցույց է տալիս, որ կրծքի բիոպտատներում առկա պերիլոբուլյար բորբոքային ներսփռանքը կարող է հանդիսանալ աուտոիմուն թիրեոիդիտի վաղ ախտանիշ: Հիվանդության վաղ ախտորոշումը մեծ դրական անրադառծ կունենա հիվանդի հետագա վարման վրա:
Սարկոիդոզ
Սարկոիդոզը համակարգային գրանուլոմատոզ բորբոքում է` անհայտ ծագման էթիոլոգիայի, որը կարող է տարածվել բազմաթիվ օրգաններում, օրինակ` լիմֆատիկ գեղձերում, թոքերում, մաշկում և հոդերում: Կուրծքը սարկոիդոզով ախտահարվում է հազվադեպ: Օջախը կրծքագեղձում կարող է լինել շոշափվող, կամ երևալ մամոգրաֆիկ նկարներում: Մամոգրաֆիան ցույց են տալիս ասիմետրիկ խտության հանգույց կամ արխիտեկտոնիկայի այնպիսի խախտումներ, որոնք բնորոշ են չարորակ գոյացություններին: Բոլոր հասանելի այլ հետազոտություններից զատ, անհրաժեշտ է բիոփսիա` ախտորոշումը հստակեցնելու համար, այն դեպքերում, երբ ժխտված են իդիոպաթիկ գրանուլոմատոզ մաստիտը, տուբերկուլոզը, կատվի-ճանկռածքի հիվանդությունը (Bartonella henselae), սնկային վարակը և այլ աուտոիմուն հիվանդությունները: Հիմնական բուժումը կորտիկոստերոիդային է:
Լուպուս
Լուպուս-մաստիտը համակարգային լուպուս էրիթեմատոզ պրոֆունդուսի կամ լուպուս պեննիկուլիտիսի հազվադեպ դրսևորումներն են: Սա աուտոիմուն խանգարում է, որը բուժվում է իմունոսուպրեսիվ թերապիայի միջոցով: Կարող է հանդես գալ մեկ կամ բազմակի ենթամաշկային զգայուն կամ ցավոտ կրծքագեղձի գոյացությունների ձևով, որոնք հետագայում կարող են խոցոտվել: Մամոգրաֆիկ հետազոտությունը հնարավոր է պատկերի կալցիֆիկացիայի դաշտեր: Միկրոսկոպիկ հետազոտությամբ բնորոշ է լիմֆոցիտիկ բլթային պանիկուլիտ` հանգուցային, տարածված կամ պերիդուկտալ լիմֆոպլազմատիկ ներսփռանքով: Հազվադեպ դեպքերում այս համակարգային հիվանդության առաջին դրսևորումը կարող է լինել լուպուս-մաստիտը: Բիոփսիայի քննության տվյալները նպաստում են համակարգային լուպուսի վաղ ախտորոշմանը: Կլինիկապես առկա է բուժական արդյունավետություն անտիմալարիալ դեղերից կամ կորտիկոստերոիդային թերապիայից: Ոչ արդյունավետ դեղորայքային բուժման դեպքում բուժումը վիրահատական է:
Վեգեների գրանուլոմատոզ
Վեգեների գրանուլոմատոզը կարող է հանդես գալ միակողմանի կամ երկկողմանի` կրծքագեղձի շոշափվող գոյացությունների տեսքով` մեռուկի, թարախակույտի ձևավորմամբ կամ խոցոտման առկայությամբ: Բնորոշ մամոգրաֆիկ դրսևորումներ չունի, և ախտորոշումը հիմնվում է կլինիկական արտահայտվածության և հյուսվածքի բիոփսիայի տվյալների վրա: Միկրոսկոպիան հաճախ ցույց է տալիս միջին տրամաչափի անոթների անոթաբորբի պատկեր` մեկտեղված մեռուկի և գրանուլոմատոզ ներսփռանքի հետ: Իմունասուպրեսիվ թերապիան հիմնական բուժման եղանակն է: Ոչ արդյունավետ դեպքում հնարավոր է կրծքագեղձի հեռացում` մաստէկտոմիա:
Հսկա-բջջային զարկերակաբորբ
Հանդիպում է հազվադեպ է: Հսկա-բջջային զարկերակաբորբն ախտահարում է դաշտանադադարային շրջանի կանանց` առաջացնելով կրծքագեղձի եզակի կամ բազմակի ուռուցքներ, որոնք երբեմն ուղեկցվում են կարմրությամբ և ցավով: Վերջինս փոխկապակցված է ընդհանուր ախտանիշերի հետ` սուբֆեբրիլ ջերմություն, մկանացավ և հոդացավ: Տարբերակիչ ախտորոշումն իրականացվում է հյուսվածքների բիոփսիայի միջոցով: Երբեմն կլինիկական ախտանիշները և սոնոգրաֆիկ ճաճանչանման ախտանիշերի առկայությունը բավարար է հիվանդության ախտորոշման գործընթացում: Ախտահյուսվածքաբանական քննությունը ցույց է տալիս էլաստիկ թելիկների պատռում, հսկա-բջջային ներսփռանք և անոթների պատերի այտուց: Կորտիկոստերոիդները բուժման հիմնական ընտրությունն են:
Նոդոզա պոլիարտերիտ
Հանդիսանալով համակարգային բորբոքային խանգարում, Նոդոզա պոլիարտերիտը երբեմն կարող է գործընթացի մեջ ներգրավել կրծքագեղձի մաշկը և/կամ պարենքիման` նմանակելով չարորակ գործընթացին կամ բորբոքմանը` մաստիտին: Մամոգրաֆիա. հնարավոր է զարկերակների կալցիֆիկացիաների առկայություն կամ կարող է լինել նորմայի սահմաններում:
(A) (B)
Երկկողմանի մամոգրաֆիան ցույց է տալիս զարկերակների բարորակ կալցիֆիկացիաններ: (A) Աջ մեդիոլատերալ թեք պատկեր, ցույց է տալիս զարկերակի կալցիֆիկացիա (սլաք)` և կրծքամկանը: (B) Ձախ մեդիոլատերալ թեք պատկեր, ցույց է տալիս զարկերակի կալցիֆիկացիա (սլաք):
Բիոպտատների միկրոսկոպիկ քննությունը ցույց է տալիս զարկերակների մկանային շերտի տրանսմուրալ (ամբողջ պատի ներգրրավմամբ), սեգմենտալ բորբոքում, բորբոքային ներսփռանք նկատվում է նաև ֆիբրինոիդ նեկրոզի օջախներում: Արդյունավետ է իմունասուպրեսիվ թերապիան` կորտիկոստերոիդներով:
Ամիլոիդոզ
Սա համակարգային ամիլոիդոզի հազվադեպ հանդիպող դրսևորում է կրծքագեղձում: Կարող է հանդես գալ որպես կրծքի գոյացություն կամ արտահայտվել մամոգրաֆիկ հետազոտությամբ: Միկրոսկոպիկ քննությամբ առկա է հիալինային ամորֆ մատերիալ, որը ներկվում է կոնգո-կարմիրով, ինչը ախտորոշիչ գործոն է ամիլոիդոզի դեպքում:
Անժելա Գևորգի Լեխլյան, գինեկոլոգ, «Նաիրի» բժշկական կենտրոն


Կարդացեք նաև

Ի՞նչ է վագինալ կանդիդոզը։
Վուլվո-վագինալ կանդիդոզը վուլվայի և հեշտոցի լորձաթաղանթի ինֆեկցիոն բորբոքում է...



Ի՞նչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիան
Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, hեշտոցի և արգանդի պարանոցի հիվանդությունների...



Կանանց մոտ ստենոկարդիայի ախտանիշները հնարավոր է տարբերվեն դասական ստենոկարդիայի ախտանիշներից: Այդ տարբերությունները կարող են խանգարել ախտորոշման և բուժման համար բժշկին դիմելու գործընթացին...



Սեռական ուղիներից կարող են լինել ախտաբանական բնույթ կրող բնորոշ արտադրություններ, որոնք արտահայտվում են քանակի ավելացմամբ, գույնի փոփոխմամբ, կոնսիստենցիայով և հոտով...



Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...



– Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:
– Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...



Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...



Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք, որակյալ...



Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական էնդոսկոպը արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...



Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...



Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...



1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:
Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...



Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...



Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը