Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է կանոնավոր կերպով հետազոտվեն բժշկի մոտ:

Դաշտանային ցիկլի խանգարում: Դաշտանի խանգարումը պետք է ահազանգ լինի ցանկացած կնոջ համար: Բնականաբար,  պարտադիր չէ, որ այն լինի արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշ, այլ կարող է լինել միզասեռական համակարգի բացարձակապես ցանկացած խնդրի հետևանք, սակայն ցանկալի է իմանալ դրա մասին, որպեսզի ժամանակին լուծվի այդ խնդիրը:

Արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո: Եթե դաշտանը սեռական հարաբերությունից հետո շուտ է սկսում, ապա դրանում կասկածելի բան չկա: Սակայն, եթե յուրաքանչյուր սեռական հարաբերություն, առանց որևէ պատճառի, ուղեկցվում է արյունահոսությամբ,  ապա անհապաղ այցելեք բժշկին:

Արյունահոսություն դաշտանադադարից հետո: Երբ կնոջ մոտ դաշտանադադար է, ապա սեռական օրգաններից արյունահոսություն չպետք է լինի: Իսկ եթե դրանք լինում են, ուրեմն պետք է զգուշանալ, քանի որ դրանք կարող են վկայել արգանդի վզիկի քաղցկեղի  և այլ լուրջ խնդիրների մասին:

Արյունահոսություն ներլվացումից  հետո: Ընդհանրապես,  այդ գործողությունը համարվում է վնասակար, և հարկ է հրաժարվել այդ միջոցառումից: Սակայն, եթե ներլվացումից հետո նկատվում է արյունահոսություն, դա կարող է վտանգավոր ախտանիշ լինել:

Արյունահոսություն գինեկոլոգիական ստուգումից հետո: Եթե առկա է վարակ կամ սեռական օրգանների ուռուցք, գինեկոլոգիական ստուգումից հետո հնարավոր է արյունահոսություն լինի:

Անհարմարություն հեշտոցի շրջանում: Հեշտոցի տհաճ հոտը կամ որոշակի քանակով արյուն պարունակող տարօրինակ արտադրությունը, որոնք առաջանում են դաշտանների արանքում կամ դաշտանադադարից հետո, կարող են վկայել քաղցկեղի առաջացման մասին:

Անսովոր ցավեր:  Սեռական հարաբերության ժամանակ ծագած ցավը, մեջքի, ոտքերի, կոնքի ցավերը, հոգնածությունը, քաշի կորուստը, ախորժակի անկումը կամ ոտքերի այտուցը կարող են լինել  արգանդի վզիկի քաղցկեղի անուղղակի ախտանիշներ:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ