ԿԻՆ: Հիվանդություններ
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացած անմիզապահությունը կամ «սթրեսային» անմիզապահությունը հիվանդություն է, որն արտահայտվում է մեզի ակամա կորստով ծիծաղի, հազի, փռշտոցի, ֆիզիկական ծանրաբեռնվածության, սեռական հարաբերության ժամանակ։ Նշված իրավիճակներում առաջացած անմիզապահությունը մեկ բառով նկարագրելու համար օգտագործվում է «սթրես» տերմինը։ Եթե կինը չի հազում, չի փռշտում, չի ծիծաղում, ապա, որպես կանոն, մեզի ակամա կորուստ չի դիտվում։ Անմիզապահությունը դիտվում է ոչ բոլոր դեպքերում։ Սակայն, ժամանակի ընթացքում բարդանալով` սկսում է դրսևորվել նույնիսիկ շատ թեթև ֆիզիկական լարվածության դեպքերում (օրինակ` քայլելու ժամանակ)։
Տարբերում են անմիզապահության երեք ձևեր` ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացած անմիզապահություն («սթրեսային» անմիզապահություն), անմիզապահության իմպերատիվ ձև և խառը ձև։ Նշվածներից յուրաքանչյուրն ունի բնորոշ առանձնահատկություններ և պահանջում է բուժման առանձնահատուկ մոտեցում։
Ըստ ընդունված թեորիայի «սթրեսային» անմիզապահությունն առաջանում է միզուկը շրջապատող կապաններում առաջացած ախտաբանական փոփոխությունների հետևանքով։ Այդ փոփոխություններին կարող են հանգեցնել ծննդաբերությունը, մեծ տարիքը, մի շարք հիվանդություններ` կապված ներորովայնային ճնշման բարձրացման հետ (բրոնխիտ, փորկապություն), ծանր ֆիզիկական աշխատանքը, կոնքի օրգանների վրա կատարված վիրահատությունները և այլն։
Ախտորոշման համար մեծ դեր է հատկացվում պացիենտի հետ մանրամասն զրուցելուն, միզարձակության օրագիրը լրացնելուն, գինեկոլոգիական սեղանի վրա զննմանը` հազային թեստի անցկացմամբ։ Վերջինս պարզ հնարք է, որի ժամանակ պացիենտը, ունենալով նախօրոք լցված միզապարկ, մի քանի անգամ հազում է։ Եթե հազի ժամանակ առաջանում է մեզի ակամա կորուստ, դա խոսում է այն մասին, որ հիվանդի մոտ կա ֆիզիկական լարվածությունից առաջացած («սթրեսային») անմիզապահություն։ Սակայն որոշ դեպքերում իրավիճակը կարող է այնքան էլ պարզ չլինել` պահանջելով անհատական մոտեցում։
Անմիզապահության բուժմամբ պետք է զբաղվեն մասնագետներ, որոնք ունեն բավարար հմտություններ այս բնագավառում։ Անմիզապահությունը հիվանդի կյանքին վտանգ չի ներկայացնում, սակայն զգալիորեն իջեցնում է կյանքի որակը, որոշ դեպքերում դարձնելով այն անտանելի։
Անմիզապահության բուժման բոլոր ձևերը բաժանվում են երկու խմբի` կոնսերվատիվ և վիրահատական։
Կոնսերվատիվ բուժման համար կան հատուկ վարժություններ (օրինակ` Կեգելի վարժությունները) ամրացնելու համար կոնքի հատակի մկանները։ Վերջինիս նպատակով օգտագործվում են նաև հեշտոցային կոներ։ Հիվանդը տեղադրելով որոշակի զանգվածով կոնը հեշտոցում, փորձում է պահել այն` ձգելով կոնքի հատակի մկանները։
Կոնսերվատիվ բուժում նպատակահարմար է նշանակել երիտասարդ կանանց, որոնց մոտ անմիզապահությունն առաջացել է ծննդաբերությունից հետո։
Բարձր տարիքի կանանց մոտ տվյալ մեթոդի էֆեկտիվությունը բավականին ցածր է։ Սակայն, այս մեթոդները, եթե նույնիսկ կան նշանակման ցուցումներ, օգնում են ոչ բոլոր դեպքերում։ Այնուամենայնիվ, պետք չէ անտեսել կոնսերվատիվ բուժումն այն դեպքում, երբ հիվանդը չի ուզում հրաժարվել դրանից։ Միայն կոնսերվատիվ բուժումից հրաժարվելու դեպքում ցուցված է կատարել վիրահատական բուժում։
Վիրահատական բուժման ամենաժամանակակից մեթոդների դեպքում միզուկի ստորին մակերեսի միջնամասում տեղադրվում է սինթետիկ ցանցային հանգույց։ Վիրահատության նպատակը միզուկը շրջապատող կապանների ոչ ադեկվատ ֆունկցիան վերականգնելն է` առաջացնելով ճնշում միզուկի պատին, ինչը և խաթարում է մեզի ակամա կորուստը։ Նշված վիրահատությունների էֆեկտիվությունը մոտ 85-90% է։ Կատարվում է մոտ 1սմ երկարությամբ կտրվածք հեշտոցի առաջային պատին, տեղադրվում է ցանցային հանգույց` կազմված հատուկ նյութից, որը կոչվում է պրոլեն։ Հանգույցի հաստությունը մոտ 1 սմ է, երկարությունը տատանվում է 5-40սմ սահմաններում` կախված հանգույցի կառուցվածքից։ Պրոլենը օրգանիզմի կողմից ոչ ցանկալի ռեակցիաներ չի առաջացնում։ Վիրահատությունից մի քանի շաբաթ անց պրոլենային ցանցային հանգույցի մեջ ամբողջությամբ ներաճում են օրգանիզմի հյուսվածքները` դարձնելով այն բավականին ամուր։
Վիրահատությունն իրականացվում է հիմնականում ողնուղեղային, իսկ մի շարք դեպքերում նաև տեղային անզգայացման ներքո։
Վիրահատությունից հետո 1 ամսվա ընթացքում խորհուրդ չի տրվում բարձրացնել ավելի քան 4 կգ ծանրություն, ինչպես նաև ունենալ սեռական հարաբերություն։ Մեկ ամիսը լրանալուց հետո նշվածներին հետևելու կարիք այլևս չի լինում։ Ծննդաբերությունը վիրահատությունից հետո հնարավոր է, սակայն այն կկատարվի կեսարյան հատման միջոցով։
Ինչպես ցանկացած վիրահատության ժամանակ, այս դեպքում ևս կարող են առաջանալ բարդություններ։ Ամենահաճախ հանդիպող բարդությունը դժվարամիզությունն է, մնացորդային մեզի առկայությամբ (5% դեպքերում)։ Բարդություն է համարվում նաև միզապարկի գերակտիվությունը, ցավերը աճուկային շրջաններում, դիսկոմֆորտը և ցավերը սեռական հարաբերության ժամանակ։ Սակայն նշվածները հազվադեպ են հանդիպում։
Անմիզապահությունը բուժելի է։ «Իզմիրլյան» ԲԿ-ի Ուրոլոգիական կլինիկան իրականացնում է անվճար խորհրդատվություն անմիզապահության ախտորոշման կապակցությամբ` հնարավորություն տալով ստանալ բարձրորակ բուժում։
Մանրամասների համար կարող եք դիմել «Իզմիրլյան» ԲԿ, Ուրոլոգիական կլինիկա, կամ զանգահարել +374 94 33 41 99 հեռախոսահամարով։
Ծրագրի պատասխանատու` Գոռ Գրիգորիի Շադյան
Հայաստան, Երևան, 375014
Ահարոնյան փող., 6 շենք
Tel. +374-94-334199
Fax +374-10-242023
E-mail։ anmizapahutyun@gmail.com
www.izmirlianmedicalcenter.com


Կարդացեք նաև

Ի՞նչ է վագինալ կանդիդոզը։
Վուլվո-վագինալ կանդիդոզը վուլվայի և հեշտոցի լորձաթաղանթի ինֆեկցիոն բորբոքում է...



Ի՞նչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիան
Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, hեշտոցի և արգանդի պարանոցի հիվանդությունների...



Կանանց մոտ ստենոկարդիայի ախտանիշները հնարավոր է տարբերվեն դասական ստենոկարդիայի ախտանիշներից: Այդ տարբերությունները կարող են խանգարել ախտորոշման և բուժման համար բժշկին դիմելու գործընթացին...



Սեռական ուղիներից կարող են լինել ախտաբանական բնույթ կրող բնորոշ արտադրություններ, որոնք արտահայտվում են քանակի ավելացմամբ, գույնի փոփոխմամբ, կոնսիստենցիայով և հոտով...



Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...



– Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:
– Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...



Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...



Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք, որակյալ...



Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար...



Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական էնդոսկոպը արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...



Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...



Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...



1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:
Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...



Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...



Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ