Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը կանանց բոլոր տեսակի ուռուցքային հիվանդությունների շարքում. morevmankan.am

Կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը կանանց բոլոր տեսակի ուռուցքային հիվանդությունների շարքում. morevmankan.am

Պարբերաբար կրծքագեղձի հետազոտությունը  թույլ է տալիս բացահայտել խնդիրն ամենավաղ փուլում: Թե ինչ պարբերականությամբ և ինչպես է հարկավոր անցնել մամոգրաֆիկ  հետազոտությունը, պարզեցինք ՄՄԱՊԳՀԿ բժիշկ-մամոգրաֆիստ` Ա. Ահարոնյանի հետ զրույցում:


–   Կրծքագեղձի ինչպիսի՞  հետազոտություններ գոյություն ունեն


–   Կրծքագեղձի հետազոտության համար գոյություն ունեն բազմաթիվ ախտորոշիչ մեթոդներ՝ ռենտգեն մամոգրաֆիա, ՈւՁՀ, ՄՌՏ (մագնիսա -ռեզոնանսային տոմոգրաֆիա), ՌԿՏ (ռենտգեն-կոնտրաստային տոմոգրաֆիա): Չնայած տեխնիկական մեծ առաջընթացին կլինիկական զննումը՝ անամնեզը, կրծքագեղձի և անոթափոսերի պալպացիան մեծ նշանակություն ունեն:


–   Հիմնական ախտորոշիչ մեթոդները  ռենտգեն և ՈԻՁ  մամոգրաֆիան է: Ի՞նչ առավելություններ և թերություններ ունեն այդ մեթոդները


–   Ռենտգեն-մամոգրաֆիկ հետազոտության առավելությունները բազմաթիվ են: Նախ՝ շատ ինֆորմատիվ և զգայուն մեթոդ է, որը թույլ է տալիս տեսնել օրգանն ամբողջական տարբեր պրոեկցիաներում:

 

 

Հնարավորություն է տալիս տեսնել չշոշափվող գոյացությունները, խմբավորված կրակալումների  առկայությունը, որոնք գնահատվում են որպես  նախաքաղցկեղային իրավիճակ :

 

Հնարավորություն են տալիս նաև անցկացնել դինամիկ հսկողություն, որի արդյունքում բժիշկը կարողանում է համեմատել նախկին և նոր մամոգրամաները:

Թերություննների մեջ պետք է նշեմ, որ այն ճառագայթային հետազոտություն է և պարունակում է քիչ ինֆորմացիա այն կանանց մոտ, ովքեր ունեն խիտ գեղձային հյուսվածքի գերակշռությամբ կրծքագեղձ: Դա  հիմնականում չծննդաբերած, չկերակրած կանայք են: Այդ պատճառով  նրանց ուլտրաձայնային  հետազոտություն է առաջարկվում: Ուլտրաձայնային հետազոտության առավելություններն են՝ այն ճառագայթային չէ և թույլ է տալիս հետազոտել հղիներին ու կերակրող մայրերին:


Շատ ինֆորմատիվ է տրավմայի և սուր բորբոքումների ժամանակ: Հնարավորություն է տալիս բազմակի անգամ հետազոտել կնոջը բուժման ընթացքում և տարբերակել հեղուկային և հյուսվածքային գոյացությունները:

 


Թերությունները. սուբյեկտիվ մեթոդ է, հնարավոր չէ տեսնել խմբավորված միկրոկալցիֆիկատների առկայությունը և օրգանն՝ ամբողջական:


–   Ի՞նչ տարիքային սահմանափակումներ կան և ինչպե՞ս պատրաստվել հետազոտությանը:


Ցանկալի է հետազոտությունը կատարել դաշտանային ցիկլի ավարտից հետո մինչ նախադաշտանային իրավիճակը: Հետազոտությունը ցուցված է բոլորին, պարզապես, կախված տարիքից, այն տարբեր է լինում:


Գոյություն ունեն միջազգային ստանդարտներ ՝մինչև 35 տարեկան կանանց կատարվում է ՈՒՁ մամոգրաֆիա,  35 տարեկանից բարձր կանանց կատարվում է և՛ ռենտգեն, և՛ ՈՒՁ մամոգրաֆիա:


Ցավոք, այս հիվանդությունն ունի աճի միտում և շատ երիտասարդացել է: Այդ պատճառով  մոտեցումը պետք է լինի անհատական: Հատկապես  ռիսկային գոտում են գտնվում այն կանայք, ովքեր ունեն գինեկոլոգիական և վահանաձև գեղձի հիվանդություններ կամ անամնեզում ունեն տրավմա և ժառանգական գործոն:


–   Ի՞նչ պարբերականությամբ է պետք կատարել Ռ-մամոգրաֆիկ հետազոտություն
Դասական մոտեցումը հետևյալն է՝ 35-40 տ. կանանաց մեկ անգամ իրականցվում է բազային մամոգրաֆիա, 40-50 տ.՝ երկու տարին մեկ անգամ, իսկ 50 և բարձր՝ պարտադիր տարին մեկ անգամ, անկախ այն հանգամանքից ունի կինը գանգատ, թե՝ ոչ:


Հար է նշել շատ կարևոր մի հանգամանք, որ հետազոտություննների ամբողջ գործընթացը պետք է իրականացնի նույն մասնագետը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Lilit Mkrtchyan

01.02.2016

Barev Dzez. Yes 34 tarekan em unem vahanadzev gexdzi hivandutyun, unem mek dzvaran. Verjers mot mek amis araj sksvel en aj krcqi caver vor@ charagaytum e depi anutapos. Estex Canadayum ayl en bjishkneri motecumner@ vat imastov. Uzum em imanal inch hetazotutyunner petq e anel u inch jamanakum? Xndrum em aseq inch anem ? $ amis petq e spasem vor herts hasni EXO anen, isk ete jamanakn im dem e?

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի Լիլի, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:

anush

10.08.2015

kat-e anox bjishkn asac vor gaq petqe nayev vahanadzev gexcn stugenq.de menq der kate chenq arel,bayc vahanadzev gexcn stugel enq,aj bilt1,7.*2,3*51sm.dzax bilt1,7*1,8*5,0sm nexuc0,43sm erku koxmic arka enezaki hanguycner,amenamecn ajic-anhamaser strukturayov,koloid kutakumov ev artahaytvac anotavorumov2,3sm. bjishkn asuma petqe punkcia anenq tesnenqincha .inch xorhurd ktaq kam miguce metastazner e taracvum

Anush

08.08.2015

shnorhakal em vor patasxaneciq/qani vor urucqi chapern mec en bjishkn asac vor chi karox virahatel, punkcion biopsia arecin -protokoviy c-r,uxarkecin qimioterapiayi ,dupleqsi patasxann tesneluc heto inqn el asac vor qimian hakacucvace,uxarkecin charagayti bjishkn hivandin znneluc heto asac vor anardyunqe linelu uxarkec mamologi mot, aydpes gjvac chgitei inch anel mekn myusi mot ein uxarkum u vochmek vochinch cher asum heto trepan biopsia pahanjecin vor anenq vor karoxanan bujum nshananaken.patasxann ekav -infiltruyushiy dolkoviy pak..PR-5+3=8,EP-5+3=8,KI 67evHER2-chem ctugel,chnayac mamologn jxaynacav bayc FEMARA nchanakec, asac3 amis hetokrknenq bolor analiznern.voch asacin dexn inch hetevanq kunena vochasacin vatanalu depqum inch anenq,voch asacin dexn xmelu c arach aryan analiz petqe tayinq. hivandn dexn xmeluc heto srtxarnoc ,glxaptuyt,,chnshumi bardzracum-ijecum votqeri qor chnshumi tatanum ,gnaci poliklinika asecin dexic e aryan analiz arecin FIBRINOGEN533mg%,PROTR>INDEQS68%trombocitner290,0.10i9ast./L UXARKECIN MAMOLOGI MOT ,asec dexn mi xmeq gnaceq neyrovirabuji mot tox KATE anen,hivandn hrajarvec ,2or dexn chxec heto amen inch kargavorvec ,hima noric FEMARAN talis em xmum e chgitem chistt em anum te che.anotabann nchanakel e VESEL DUEF,VENOSMIL, ELAST GOLFER,LIOTON GEL,bayc miyevnuyne votqern eli qora galis.axtoroshumn e -T4N0M0(AYTUCAYIN DZEV) UXEKCVOX HIVANDUTYUN/s/verch. aytuca-xocayin varikoz hiv.,tromboflebit.lyardi hepatoz.ev inche spasvum mez ach dzvarani kista. xndrum em ete karox eq aseq inchqanov e canr hivandi vichakn.ev inceri petqe spasenq.shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

28.07.2015

Հարգելի Anush, բարև Ձեզ: Բավականին բարդ իրավիճակ է: Եթե կարող եք ներկայացրեք հետազոտության տվյալները և նշեք կոնկրետ ինչ բուժում են առաջարկել Ձեզ: 

anush

07.07.2015

barev dzes mer hivandi mot haytnaberel en krckagexci qaxckex bjishkn chi virahatm qimia asum en chi kareli charagayt chi kareli qanivor hivandn uni votqeri het kapvac lurj xndir ete patasxaneq es karox em nayev patasxannern cuyc tam inch xorhurd ktaq

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ