Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի և Մերձավոր Արևելքի ծագում ունեցող այլ ժողովուրդների մոտ:  Հիվանդությունը բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք տևում են 3-4 օր, արտահայտվում են որովայնային և/կամ կրծքավանդակի ցավով,  հոդացավերով/հոդաբորբով:

 

ՊՀ ախտանշանները կարող են նման լինել վիրուսային վարակներին,  իսկ ավելի լուրջ դեպքերում՛ որովայնի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններին: Ցավային նոպաներից բացի, որոշ հիվանդների մոտ կարող է զարգանալ ՊՀ ծանր բարդություն - երիկամային ամիլոիդոզ, որի ժամանակ ցուցված է դիալիզ, երիկամների փոխպատվաստում:

 

Ժամանակին ախտորոշման և ադեկվատ բուժման դեպքում հնարավոր է խուսափել նման խնդիրներից: Ճիշտ բուժումը և բժշկի հսկողությունը կօգնեն կանխել  երիկամային բարդությունների զարգացումը և  հիվանդության կլինիկական դրսևորումները:

Կարո՞ղ է արդոք ՊՀ տառապող հղին ունենալ երախաներ առանց բարդությունների


Այո, իհարկե:  ՊՀ տառապող կանանց մոտ կոլխիցինը կանոնավոր ընդունելու պայմաններում անպտղության զարգացման վտանգը ցածր է: Անպտղությունը կարող է զարգանալ ՊՀ տառապող կանանց և տղամարդկանց մոտ բուժման բացակայության պայմաններում հաճախակի նոպաների դեպքում: Որոշ դեպքերում, որպես ՊՀ բարդության, տղամարդկանց մոտ  կարող է առաջանալ ամորձիների, իսկ կանանց մոտ՛ ձվարանների ամիլոիդոզ:


Կարելի՞ է արդյոք ընդունել կոլխիցինը  հղիության ընթացքում


Այո, իհարկե: Կոլխիցինը չի առաջացնում պտղի զարգացման խաթարումներ: ՊՀ տառապող հղիները  պետք է շարունակեն կոլխիցինի կանոնավոր ընդունումը բժշկի հսկողությամբ՛ նոպաների առաջացաւմը և վաղաժամ ծննդաբերությունը կանխելու նպատակով:


Կարելի՞ է արդյոք ընդունել Կոլխիմաքս դեղամիջոցը հղիության ընթացքում


Ոչ: Կոլխիմաքսը  չպետք է օգտագործվի  կոլխիցինի փոխարեն, քանի որ այն պարունակում է ափիոնի թուրմ և  կարող է բացասաբար ազդել պտղի զարգացման վրա:


Ինչպիսի՞ ռիսկի գործոններ կան  հղիության ընթացքում ՊՀ տառապողների մոտ


Բորբոքային պրոցեսի առկայությունը օրգանիզմում մեծացնում է հղիության բարդությունների զարգացման վտանգը, ինչը հնարավոր է կանխել կոլխիցինը կանոնավոր ընդունելով: Որոշ կանանց մոտ ՊՀ նոպաների հաճախականությունը հղիության ընթացքում նվազում է: Այդ ֆենոմենի պատճառը դեռևս բացահայտված չէ,  սակայն, հնարավոր է, դա պայմանավորված է հղիությանը բնորոշ հորմոնալ տեղաշարժերով և մոր արյան մեջ բորբոքման սաղմնային կարգավորիչ նյութերի ազդեցությամբ: Հղին պետք է մշտապես լինի  իր վարող բժշկի և  մանկաբարձ-գինեկոլոգի համատեղ հսկողության ներքո:


Անհրաժե՞շտ է արդյոք կատարել պտղաջրերի հետազոտություն


Ոչ: Կոլխիցինի կանոնավոր  ընդունումը  հղիության ընթացքում ամնիոցենտեզի ցուցում չի հանդիսանում:


Ի՞նչ անել, եթե հղիի մոտ զարգանում է ՊՀ հերթական նոպա


ՊՀ հերթական նոպայի դեպքում անհրաժեշտ է դիմել հղիին վարող բժշկին, որի կնշանակի հղիության ժամանակ թույլատրված դեղորայք՛ նոպան մեղմացնելու նպատակով:


Կարո՞ղ է արդյոք կանոնավոր կոլխիցին  օգտագործող կինը կրծքով կերակրել երեխային


Այո, իհարկե: Կոլխիցինի կանոնավոր օգտագործումը դադարեցնելու  որևից է պատճառ չկա, քանի որ կրծքի կաթի միջոցով անցնում է կոլխիցինի աննշան քանակ: Կոլխիցինը խորհուրդ է տրվում ընդունել մինչև երեկոյան կերակրելը, քանի որ այն հայտնվում է կրծքի կաթի մեջ ընդունելուց 2-3 ժամ անց, իսկ փոխակերպվում և վերանում է՛ 7-11 ժամ հետո: Կերակրող մայրերին  խորհուրդ չի տրվում ընդունել կոլխիմաքսը կոլխիցինի փոխարեն:


Ինչպիսի՞ն ՊՀ ժառանգման հավանականությունը երեխայի մոտ


ՊՀ - աուտոսոմ-ռեսեցիվ եղանակող ժառանգվող հիվանդություն է, որը հանդիպում է երկու սեռի ներկայացուցիչների մոտ: ՊՀ առաջացման համար պատասխանատում են MEFV գենի մուտացիաները, որոնց որևից է երկուսի առկայության դեպքում հիվանդությունը արտահայտվում է:


Դիտարկենք հետևյալ հնարավոր տարբերակները՛


1. Երկու ծնողներից յուրաքանչյուրը   MEFV գենի մեկ մուտացիա առողջ կրող է: Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛


25% - րեխան մւոտացիաներ չի ունենա

50% - կլինի մեկ մուտացիա կրողն

25% - երեխաn կժառանգի  երկու մուտացիաներ և կլինի հիվանդ


ՊՀ կարող է չարտահայտվել  մի քանի սերունդներում մեկ մուտացիա կրողների մոտ: Սակայն երկու գենակիր ծնողների մոտ հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը կազմում է 25%.


2. Ծնողներից մեկը հիվանդ է, մյուսը – առողջ: Նրանց երեխաներից յուրաքանչյուրը կլինի MEFV գենի մեկ մուտացիայի առողջ գենակիր:


3. Ծնողներից մեկը հիվանդ է, մյուսը – առողջ գենակիր:  Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛


50% -  գենակիր

50% - հիվանդ


4. Երկու ծնողն էլ հիվանդ են: Այսպիսի զույգի մոտ  ՊՀ հիվանդ երեխաներ ունենալու հավանականությունը կազմում է 100%:


5. Ծնողներից մեկը գենակիր է, մյուսը – առողջ: Այս զույգի մոտ յուրաքանչյուր հղիության դեպքում ռիսկը կազմում է՛


50% -  առողջ երեխաներ

50% - մեկ մուտացիա կրող


Սակայն, որոշ դեպքերում, MEFV գենի մեկ մուտացիա կրողների մոտ կարող են զարգանալ ՊՀ բնորոշ նոպաներ:

 

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

Հասցե. փող. Աբովյան 34/3

Հեռախոս. +374 10 54 43 65, +374 10 54 43 67

 

 

Սկզբնաղբյուր. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. treatinturkey.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

24.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Մեդ-Պրակտիկ

20.07.2015

Հարգելի ANI, բարև Ձեզ: Պարբերական հիվանդությունը կարող է լինել չբերության պատճառ: Կոնկրետ Ձեր դեպքում դա արտահայտվել է փողերի կպումային պրոցեսով: Ինչ վերաբերում է Ձվարանների կիստաներին, նախ պետք է պարզել դրանց բնույթը: Գոյություն ունեն ձվարանի կիստաների տարբեր տեսակներ, որոնց առաջացման պատճառները ևս տարբեր են: Ֆունկցիոնալ կիստաների դեպքում հարկավոր է դեղորայքային բուժում: Իսկ դերմոիդ, էնդոմետրիոիդ կիստաների դեպքում բուժման միակ տարբերակը վիրահատականն է: Արտամարմնային բեղմնավորմամբ կամ բնական ճանապարհով հղիության ընթացքում բժշկի ցուցումով հարկավոր է շարունակել Կոլխիցինի ընդունումը: Եթե նոպաները շարունակվում են, հարկավոր է տեղյակ պահել բուժող բժշկին, հնարավոր է դեղի դոզան բարձրացնելու կարիք լինի: Նոպաների ժամանակ ցավերը մեղմացնելու համար հարկավոր չէ երկու կոճակ կոլխիցին խմել, դա ոչ մի ազդեցություն չի ունենա, ցավերը մեղմացնելու համար կարող եք օգտագործել որևէ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց, օրինակ դիկլոֆենակ: Ստորև ներկայացված հղումներում ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել պարբերական հիվանդության մասին.

 

https://www.med-practic.com/arm/336/36429/article.more.html

https://www.med-practic.com/arm/347/16175/article.more.html

ANI

17.07.2015

Barev dzez/Inchu chek patasxanum/ Parperakan hivandutyun@ axineri vra azdume?Inch karoxe linel axineri het.Inch patcharneric karoxen nopaner@ @sksven?Xndrumem patasxaneq harceris.Naxapes shnorhakalutyun.

ANI

16.07.2015

Uzumem imanal parberakan hivandutyan@ bujum chka,vor veranan ayd nopaner@ @ndhanrapes?Im cnoxneris mot nman hivandutyn chka,eete jarangakane apa im mot vordexice arajacei?

ANI

16.07.2015

Isk hnaravore dzvaraneri kistan parberakan hivandutyan patcharove arachanum,vor@ xangarume EKO anelun.ISK karoxem asenq caveri jamanak or@ 2 tabletka KOLXICIN xmel.Shnorhakalutyun,xndrumem shut patasxaneq.

ANI

16.07.2015

Barev dzez!Es amusnacacem arden 18 tari ev tatapumem anptxutyan hamar.es 38 tarekanem,mi kani amis arach im mot haytnaberecin parberakan hivandutyun@,hnaravore vor da lini patchar@,3 angam virahatvelem poxeri kpumner@ bacelu hamar,erordin heracrecin poxers,arden vichaki chein.Hima nshanakelen KOLXICIN!Xmumem [email protected] patrastvumem EKOI,karoxe da xangarel chkpnelun.Naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

13.07.2015

Հարգելի Սարգիս, բարև Ձեզ: Պարբերական հիվանդությունը կամ այլ կերպ ասած "Երևանյան" հիվանդությունը հակացուցում չէ սեռական կյանքով ապրելու համար:

Սարգիս

08.07.2015

Բարև ձեզ, հարգելի բժիշկ եթե ես տառապում եմ երևանյան հիվանդությամբ, թույլատրվում է ապրել սեռական կյանքով?

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի  Ani և Vardik: Ընդհանրապես "Կոլխիցին" -ի կիրառման ցուցումներում նշված է, որ այն հակացուցված է հղիության ընթացքում, սակայն տվյալներ չկան պտղի վրա բացասական ազդեցության վերաբերյալ: Վերջին ժամանակներս արդեն  ցուցված է շարունակել դեղի ընդունումը հղիության ընթացքում, հաշվի առնելով, դադարեցնելու դեպքում առաջացող բացասական հետևանքները: Հղիության ընթացքում հնարավոր է լինի դեղի դոզայի փոփոխություն, հիմնականում ցածրացում, որի համար հարկավոր է դիմել բուժող բժշկին: Հղիության ընթացքում բացի կոլխիցինից նշանակվում են այլ միջոցներ, որոնք կանխում են նոպաների առաջացումը;

Vardik

17.06.2015

Bayc knereq dzer ver@ nshvac hodvacum grvac e vor Kolxicin@ chi xangarum ptxi zargacmann u petqe anpayman xmel hxiutyan @ntackum

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի Ani, հղիության ընթացքում հակացուցված է կոլխիցինի ընդունումը: Հարկավոր է անպայման տեղյակ պահել Ձեր կոնսուլտացիայի գինեկոլոգին հիվանդության մասին, քանի որ Ձեր հղիությունը դասվում է բարձր ռիսկի հղիությունների թվին, և հարկավոր է անընդհատ լինել հսկողության տակ: Կոլխիցինի ընդունումը հարկավոր է վերսկսել ծննդաբերությունից հետո:

 

 

Մեդ-Պրակտիկ

16.06.2015

Հարգելի Vardik, բարև Ձեզ: Հղիության ընթացքում կոլխիցինի ընդունումը հակացուցված է: Իհարկե ցանկալի չէր դադարեցնել կոլխիցին ընդունումը, քանի որ այդ դեպքում մեծանում է պարբերական հիվանդության բարդությունների առաջացման հավանականությունը: Ծննդաբերությունից հետո հարկավոր է անպայման վերսկսել դեղի ընդունումը, դեղաչափը ճշտելու համար կարող եք դիմել Ձեր բժշկին: 

Ani

15.06.2015

xndrum em patasxaneq im harcin

Ani

11.06.2015

Barev dzez,naxpes shnorhakalutyun.Es nerkayums hxi em 2shabatakan,sakayn unem parberakan hivandutyun.Kolxicin xmel em 4 tari u dadarel em.Xndrum em patasxaneq hima ete sksem noric xmel vtangavor che ptxi hamar,ete voch erbvanic sksem,inch dexachapov u orva vor jamin.patasxaneq shat em xndrum.

Vardik

11.06.2015

Barev dzez,13 tarekanum indz mot haytnaberel en parberakan hivandutyun,2 mutacia.Hima es 25 tarekan em,kolxicin xmel em 3 tari u dadarel em.Amusnus anptxutyan patcharov katarum enq arhestakan bexnavorum.Xndrum em aseq inch xndir karox e arajanal,indz asel en ,vor Kolxicin hxiutyan jamanak chen ogtagorcum,inch xorhurd ktaq indz,ete kareli e inch chapabajnov xmem.Patasxaneq xndrum em

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ