ԿԻՆ: Հիվանդություններ
Ինչպե՞ս պետք է բուժել կնոջը
Այն փաստը, որ կանայք ինչ-որ կերպ, ինչ-որ այլ բանով էլ են տարբերվում տղամարդկանցից, առաջինը նկատել են բանաստեղծները: «Կանայք այլ բառակարգ ունեն»,- ասել է հայտնի բանաստեղծներից մեկը: «Դու կին ես, դու սատանայական ըմպելիք ես»,- մի առիթով ասել է մեկ ուրիշ պոետ:
Երբ մտնում ես պոլիկլինիկա, ապա միանգամից աչքի է զարնում այն փաստը, որ այցելուների մեծ մասը կին է: Գուցե դա բացատրվում է նրանով, որ տղամարդիկ շատ են աշխատում ու քամահրանքով վերաբերվում իրենց առողջությանը: Իսկ գուցե կանայք են կասկածամիտ կամ ազատ ժամանակ շատ ունեն: Ամեն ինչ, պարզվում է, շատ ավելի պարզ է ու տխուր: Իրականում կանայք շատ ավելի հաճախ են գնում բժշկի, որովհետև շատ ավելի հաճախ են հիվանդանում:
Պարզվել է, որ կանայք տղամարդկանցից ավելի շատ ու հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, արթրիտից, դիաբետից, միգրենից, մաշկային հիվանդություններից ու ռևմատիզմից: Նրանք ավելի շատ են հակված մրսածության, ասթմայի, ցիստիտի, օսթեոպորոզի: Գերազանցապես կանանց մոտ է հանդիպում հոդաբորբ, երակների լայնացում: Նրանք ավելի դժվար են ապաքինվում դեպրեսիայից, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից: Սակայն սա միակ տարբերությունը չէ:
Երբեմն նույն հիվանդությունը տարբեր ընթացք է ունենում կնոջ ու տղամարդու մոտ: Օրինակ` տղամարդու մոտ սրտի կաթվածը սկսվում է կրծքավանդակում սուր ցավից, որը խփում է պարանոցին, տարածվում ձեռքի ու կզակի շրջանում: Կանանց մոտ սրտի նոպան բոլորովին այլ ընթացք է ունենում: Սկսվում է թիկունքի ցավից, ապա տարածվում որովայնի ստորին հատվածի վրա, թուլության զգացում ու սրտխատնուք է առաջանում: Երբեմն կանայք պարզապես անհարմար ու անիմաստ են համարում նման ախտանշաններով դիմել մասնագետի` մտածելով. «Հիմարություն է, լավ չեմ քնել, մի քիչ նյարդայնացել եմ, ու վերջ»:
Լինում են նաև հակառակ երևույթներ. օրինակ` սխալ կարծիք կա, որ օսթեպորոզից հիմնականում տառապում են կանայք: Բայց երևի քչերը գիտեն, որ տղամարդիկ նույնպես հիվանդանում են կրծքագեղձի (ոչ կաթնագեղձի) քաղցկեղով: Փառք աստծո, որ դա քիչ է պատահում, սակայն բժիշկը պետք է կարողանա ժամանակին և ճիշտ ախտորոշել այն: Շատ տհաճություններ ու երբեմն էլ ճակատագրական բացթողումներ են լինում հենց այս մոտեցումը լուրջ չընդունելու պատճառով: Կան, իհարկե, որակյալ մասնագետներ, որոնք հասկանում են, որ կանանց ու տղամարդկանց խնդիրները պետք է առանձին դիտարկել:
Այսօր աշխարհում նոր ոլորտ է զարգանում` գենդերային բժշկություն: Որը վստահեցնում է, որ ոչ մի իգական օրգան չի կարող բացարձակ նման լինել արական համապատասխան օրգանին: Տղամարդու մոտ ոչ մի ֆիզիոլոգիական պրոցես չի ընթանում այնպես, ինչպես կնոջ մոտ: Նոր ոլորտը կոչ է անում կանանց ու տղամարդկանց բուժել տարբեր կերպ:
Հետաքրքիր փաստ. հիմնականում նոր դեղամիջոցները փորձարկվում են տղամարդկանց վրա, քանի որ տղամարդկանց դեպքում ամեն ինչ հեշտ է: Բժիշկները գիտակցաբար հրաժարվել են փորձակվողների այնպիսի «անհարմարություններից», ինչպիսիք են` դաշտանը, ձվազատումը, հղիության հավանականությունը. որոնք կարող են տարբեր ազդեցություն ունենալ փորձերի արդյունքների վրա ու փչացնել վիճակագրությունը:
Ուստի դեղերի փորձարկման համար հիմնականում ընտրվում են արական սեռի փորձակենդանիներ:
Իսկ 1977-ին դեղերի վերահսկողությամբ զբաղվող ԿՀՎ-ն մի համարյա թե հանցավոր հրաման արձակեց, որով արգելվում էր դեղերի փորձարկումների ժամանակ ներգրավել կանանց: Թե ինչ հետևանք ունեցավ դա, հայտնի դարձավ1988-ին` ասպիրինը որպես սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոց փորձարկելիս: Փորձին մասնակցեց ավելի քան 22 հազար տղամարդ: Ոչ մի կին: Բժիշկները սկսեցին ասպրիրին նշանակել անխտիր բոլորին: Եվ շատ ուշ պարզվեց, որ այն կանանց վրա բոլորովին այլ ազդեցություն է ունենում, ավելի ճիշտ` ոչ մի ազդեցություն չի ունենում, կանանց դեպքում այն պարզապես անօգուտ միջոց է:
Մի սխալ ևս կապված է խոլեստերոլի մակարդակը կարգավորող դեղամիջոցների հետ: Կարծիք կար, որ դրանք կանանց վրա ազդեցություն չեն ունենում: Նման եզրակացություն էր արվել, քանի որ փորձարկումներին շատ քիչ թվով կանանց էին ներգրավել, բնականաբար, արդյունքները նույնպես աննշան էին: Ու միայն վերջերս հակառակն ապացուցվեց. բժշկությունը եզրակացրեց, որ բուժման նպատակով հարկավոր է հաշվի առնել գենդերային տարբերությունները:
Երկու տարի առաջ Նորթվեսթերնի համալսարանի գիտնականներն ապացուցեցին, որ կանանց 50%-ը տղամարդկանցից ավելի հաճախ է տառապում դեղորայքի կողմնակի հետևանքներից: Իսկ մյուս կեսի վրա դեղորայքը չափից ավելի ազդեցություն է ունենում, ինչպես, ասենք, դեղորայքի չարաշահման դեպքում: Սակայն մինչ օրս դեղատոմսերում չի նշվում, որ կանանց ու տղամարդկանց դեղի տարբեր չափաբաժիններ պետք է առաջարկել:
Ճիշտ է, գենդերային բժշկությունը նոր է սկիզբ առել, սակայն զարգանում է սրընթաց: Մասնագետները համոզված են, որ մի քանի տարի անց բժշկության այդ ...
19.05.2013 Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ