ԿԻՆ: Հիվանդություններ
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել

Բավական է փոքր-ինչ կրծքի ցավեր ունենալ, և կանանց մեծամասնությունը խուճապի է մատնվում՝ իսկ գուցե քաղցկե՞ղ է: Կրծքի քաղցկեղի մասին խոսակցություններն անգամ վախեցնում են կանանց: Սակայն իրականում վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն կանանցից, ում մոտ կրծքի քաղծկեղ է հայտնաբերվել, միայն 5 տոկոսն է կրծքի ցավեր ունեցել:
Այսպիսով ի՞նչ անել, եթե կրծքի ցավերը սկսում են անհանգստացնել: Նախ պետք է թողնել ծխելը: Հատկապես երիտասարդ տարիքում ծխելը կարող է կրծքի ցավերի պատճառ դառնալ:
Պատճառները
Կրծքի ցավերի պատճառ կարող են հանդիսանալ կիստաները, ինֆեկցիոն հիվանդությունները, դաշտանը: Սթրեսը նույնպես կարող է հանգեցնել կրծքի ցավերի առաջացմանը, պետք է հնարավորինս հաճախ լսել հանգիստ երաժշտություն, լիցքաթափվել, մեդիտացիայով զբաղվել:
Ինչն է օգնում մեղմել ցավը
Կրծքի ցավեր ոնենալիս պետք է նվազեցնել կոֆեինի, շոկոլադի և կոկա-կոլայի օգտագործումը: Այդ ցուցակում են նաև ճարպերը, չիպսերը, չիզբուրգերները և խոզի միսը, որոնք խորհուրդ չի տրվում շատ ուտել, հատկապես' դաշտանից առաջ: Այդուհանդերձ, բոլորովին բացառել ճարպերի ընդունումը պետք չէ, դրանք օգնում են յուրացնել E վիտամին, ինչը շատ կարևոր է, քանի որ հենց այն է օգնում թեթևացնել կրծքի ցավերը: E վիտամինը պետք է օրեկան 400 մգ, վիտամին B6-ը` (նույն պատճառով) 100 մգ: Պետք է հնարավորինս քիչ աղ օգտագործել:
Ցավը մեղմելու այլ միջոցներ
Կրծքի ցավերին օգնում է պրիմուլայի յուղը: Սակայն այն չի կարելի օգտագործել, եթե դուք պատրաստվում եք առաջիկա 2 շաբաթվա ընթացքում հղիանալ, իսկ հղիներին առավել ևս չի թույլատրվում, այն կարող է հանգեցնել վիժման:
Ցավը օգնում է մեղմել նաև դեղատներում վաճառվող իբուպրոֆենի հակաբորբոքային դեղորայքը: Բայց պետք չէ չարաշահել, դրանց մի մասը պարունակում է կոֆեին:
Կրծքի ցավերը մեղմելուն օգնում են հակաբեղմնավորման հորմոնալ հաբերը, բայց դրանք նույնպես չի կարելի չափից շատ ընդունել, ոմանք այդ հաբերը երկարատև օգտագործելուց հետո չեն կարողանում 2-3 տարի հղիանալ:
Կրծքի մերսում` ձեռքի ափերը լայն բացված դնել կրծքերին, կատարել շրջանաձև շարժումներ` սեղմելով և թուլացնելով մատները:
Երբ կուրծքը ցավում է, բժիշկները խորհուրդ են տալիս քնել կրծկալով: Հատկապես խորհուրդ են տրվում վազքի համար նախատեսված ամուր կրծկալները:


Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Lian, բարև Ձեզ: Կրծքով կերակրելուց անցել է արդեն մեկ տարի, դա նշանակում է որ մաստիտի հավանականություն չկա: Խորհուրդ կտայի տանը, ինքնուրույն շոշափել կրծքագեղձերը: Եթե շոշափեք ուռուցքանման գոյացություն, անկախ դրա չափերից, հարկավոր է անպայման դիմել բժշկի: Դաշտանին նախորդող օրերին որոշ կանանց մոտ կարող է նկատվել ցավ, լցվածության զգացում կրծքերում, սական ոչ ինտենսիվ և կոնկրետ տեղակայման, դա կապված է պրոլակտինի քանակի շատացման հետ, անհանգստանալ պետք չէ: Եթե ցավերը կշարունակվեն, կնկատվեն ոչ միայն դաշտանի նախորդող օրերին, այդ դեպքում ևս պետք է դիմել բժշկի;




Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի Lili, բարև Ձեզ: Ցավը միանշանակ մրսածության հետ կապված չէ, բացի այդ, քանի որ ցավը միայն մեկ կրծքում է և ունի կոնկրետ տեղակայում, դաշտանի հետ կապը ևս քիչ հավանական է: Եթե ցավերը շարունակվում են, հարկավոր է անպայման հետազոտվել, կոնկրետ Ձեր դեպքում ցանկալի է կրծքագեղձի ՈՒՁՀ:




greta
23.12.2015




Lian
20.12.2015




Lili
06.12.2015




Մեդ-Պրակտիկ
22.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:




Մեդ-Պրակտիկ
26.07.2015
Հարգելի Lyanchik, բարև Ձեզ: Դաշտանին նախորդող օրերին ցավ կրծքերում հնարավոր է լինեն, բայց դրանք հիմնականում երկկողմանի են: Սթրեսի հետևանքով քիչ հավանական է: Եթե ցավերը կշարունակվեն, կամ հաջորդ դաշտանային ցիկլերի ընթացքում նորից կնկատվեն, հարկավոր է դիմել մամոլոգի:




Մեդ-Պրակտիկ
30.06.2015
Հարգելի Syuzi, բարև Ձեզ: Գոյացության բնույթը պարզելու համար հարկավոր է անպայման կատարել կրծքագեղձի ՈՒՁՀ, հարկ եղած դեպքում նաև մամոգրաֆիա: Հարկավոր է անպայման դիմել մամոլոգի խորհրդատվության:




Lyanchik
27.06.2015




Syuzi
26.06.2015




ԱՆՈԻՇ
22.06.2015




Մեդ-Պրակտիկ
16.06.2015
Հարգելի ANUSH, բարև Ձեզ: Ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիան առաջանում է կնոջ օրգանիզմի հորմոնալ դիսբալանսի հետևանքով և բավականին հաճախ է հանդիպում ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ, պոստմենոպաուզալ շրջանում այնքան էլ հաճախ չի հանդիպում: Եթե Ձեզ մոտ հանգույցներ չկան, խոսքը գնում է դիֆուզ ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիայի մասին, որն ավելի բարենպաստ է, հանգույցավոր ձևերի համեմատ: Այսքին չարորակացման վտանգը անհամեմատ քիչ է: Անհանգստանալու կարիք չկա, հարկավոր է ուղղակի ընդունել բժշկի նշանակած դեղերը և անընդհատ լինել բժշկի հսլողության տակ, պարբերաբար կրկնել ՈՒՁՀ, հարկ եղած դեպքում նաև մամոգրաֆիա կատարել: Բացի այդ 40 անց կանաց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ 50-ից հետո տարին երկու անգամ:




ANUSH
06.06.2015




Մեդ-Պրակտիկ
11.05.2015
Հարգելի SONA, դյուֆաստոնը պրոգեստերոնի սինթետիկ անալոգն է և անդրոգենային էֆեկտ չունի, իսկ վերոշպիրոնն ունի հակաանդրոգենային էֆեկտ և նշանակվում է տեստոստերոնի քանակի բարձրացման դեպքում, այլ ոչ թե ցածրի, խնդրում եմ ճշտեք միգուցե սխալվել եք: Ինչ վերաբերում է ցիկլոդինոնին, ապա այն ընդհակառակը նվազեցնում է օրգանիզմում պրոլակտինի մակարդակը և կանոնավորում կաթնագեղձերի ֆունկցիան, որի հետ կապված վերանում են նաև ցավերը կրծքերում: Ցավերի պատճառն ամենայն հավանականությամբ այլ է, տեղյակ պահեք Ձեր բժշկին:




SONA
08.05.2015




Մեդ-Պրակտիկ
30.04.2015
Հարգելի Ani, Ձեր հարցից անհասկանալի է ցավը երկկողմանի է, թե միայն մեկ կրծքում, նաև խնդրում եմ նշեք անցել եք որևէ հետազոտություն` ՈՒՁՀ կամ Մամոգրաֆիա: Եթե երկար ժամանակ կերակրել եք կրծքով, հնարավոր էր մաստոպաթիայի զարգացումը, սակայն դա պարզելու համար հարկավոր է անցնել ՈՒՁՀ կամ Մամոգրաֆիա: Ինչ վերաբերում է կարտոֆիլի հյութի օգտագործմանը, չգիտենք կոնկրետ ինչ գոյացության հետ գործ ունենք, էֆեկտիվության մասին խոսելն անիմաստ է:




ani
27.04.2015




Մեդ-Պրակտիկ
12.01.2015
Հարգելի Մանե, կարևոր է ճշտել, թե ինչ բնույթի է եղել խալը: Եթե վիրահատությունից հետո ոչ մի կլինիկական ախտանիշ չկա, ապա կարող ենք չանհանգստանալ: Իսկ ինչ վերաբերում է կրծքագեղձին, ապա այդ տարիքում գեղձային հյուսվածքը դեռ զարգացած չի եղել և, հետևաբար, հյուսվածքի վնասում չեր կարող լինել: Հղիության և ծննդաբերության ընթացում տեղի է ունենում կրծքի գեղձային հյուսվածքի հիպերպլազիա: Բարդություններ կարող են նկատվել միայն ծննդաբերությունից հետո այդ կրծով կերակրման ժամանակ: Կրծքի ոչ նորմալ ձևի պատճառով հնարավոր է երեխան չկարողանա այդ կրծքից ուտել և կաթի կուտակում տեղի ունենա:




Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի ՍԻՐԱՐՓԻ, կրծքագեղձում ցավեր կարող են առաջանալ տարբեր հիվանդությունների դեպքում. կիստաներ, ֆիբրոզ գեղձային մաստոպաթիաներ, ուռուցքային գոյացություններ: Ի վերջո, ցավը կարող է կապված լինել դաշտանային ցիկլի կամ վնասակար սովորությունների հետ: Հարկավոր է դիմել մամոլոգի, կատարել ՈՒՁՀ կամ մամոգրաֆիա, պարզելու համար բուն խնդիրը, որը ցավերի պատճառ է: Ստորև ներկայացնում ենք հղում,որը կօգնի գտնել որոշ հարցերի պատասխանը.
https://www.med-practic.com/arm/132/25400/article.more.html




Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Սյուզի, ֆիբրոզ-գեղձային մաստոպաթիան հանդիպում է շատ հաճախ հորմոնալ խանգարումնորի դեպքում: Ինչ վերաբերվում է դերորայք նշանակելուն, ապա կարծում ենք Ձեր բժիշկը ավելի լավ է տիրապետում իրավճակին: Կարող ենք խորհուրդ տալ որոշ միջոցնոր, որոնք կթեթևացնեն վիճակը: Խուսափեք սուրճի և թունդ թեյի հաճախակի օգտագործումից, շոկոլադից: Օգտագործեք ավելի շատ միրգ և բանջարեղեն, հատկապես ցիտրուսներ, բալ, մասուր: Հոգեհուզական լարվածությունը նույնպես վատ է անդրադառնում:
Նշված միջոցները կմեղմացնեն վիճակը:




Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Անգելա խոսքը այստեղ գնում է ֆիբրոզ – կիստոզ մաստոպաթիայի մասին,որը հանդիպում է շատ հաճախ հորմոնալ խանգարումնորի դեպքում: Անհրաժեշտ է ճշտել` կա՞ արդյոք որևիցե կլինկական դրսևորում ` ցավ, այտուց և այլն: Ձեր նշած դեղամիջոցն ունի բուսական ծագում և հաճախ է նշանակվում այս դեպքում: Ինչ վերաբերվում է այլ դերորայք նշանակելուն,ապա դա պետք է նշանակի նեղ մասնագետը: Կարող ենք խորհուրդ տալ Ձեզ որոշ միջոցնոր, որոնք կթեթևացնեն վիճակը: Խուսափեք սուրճի և թունդ թեյի հաճախակի օգտագործումից, շոկոլադից: Օգտագործեք ավելի շատ միրգ և բանջարեղեն




Մանե
09.12.2014




Մեդ-Պրակտիկ
15.11.2014
Հարգելի Անգելա, Ձեզ ճիշտ նշանակում են արել: Շարունակեք ընդունել դեղամիջոցը և փոփոխությունն ակնառու կլինի




Մեդ-Պրակտիկ
04.11.2014
Հարգելի ԱՆՆԱ, կրծքով կերակրած յուրաքանչյուր կնոջ մոտ էլ կարող են կրծքագեղձերում կիստաներ առաջանալ: Չի բացառվում, որ Էրոզիան նաև նպաստած լինի այդ կիստաների առաջացմանը: Հարկավոր է մամոգրաֆիկ հետազոտություն անցնել և հստակեցնել ախտորոշումը:




ՍԻՐԱՐՓԻ
03.11.2014




Սյուզի
28.10.2014




Անգելա
25.10.2014




Մեդ-Պրակտիկ
11.10.2014
Հարգելի Հասմիկ, հարկավոր է դիմել վիրաբույժի, անցնել ռենտգեն հետազոտություն՝ պարզել պատճառները:




ԱՆՆԱ 31տարեկան
02.10.2014




Հասմիկ
09.09.2014




Կարդացեք նաև

Ի՞նչ է վագինալ կանդիդոզը։
Վուլվո-վագինալ կանդիդոզը վուլվայի և հեշտոցի լորձաթաղանթի ինֆեկցիոն բորբոքում է...



Ի՞նչ է իրենից ներկայացնում կոլպոսկոպիան
Կոլպոսկոպիան արտաքին սեռական օրգանների, hեշտոցի և արգանդի պարանոցի հիվանդությունների...



Կանանց մոտ ստենոկարդիայի ախտանիշները հնարավոր է տարբերվեն դասական ստենոկարդիայի ախտանիշներից: Այդ տարբերությունները կարող են խանգարել ախտորոշման և բուժման համար բժշկին դիմելու գործընթացին...



Սեռական ուղիներից կարող են լինել ախտաբանական բնույթ կրող բնորոշ արտադրություններ, որոնք արտահայտվում են քանակի ավելացմամբ, գույնի փոփոխմամբ, կոնսիստենցիայով և հոտով...



Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...



– Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:
– Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...



Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...



Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք, որակյալ...



Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար...



Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական էնդոսկոպը արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...



Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...



Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...



1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:
Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...



Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...



Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը