ԿԻՆ: Հիվանդություններ
Էնդոմետրիոզ: Հորմոնային առողջության ազդեցությունը կնոջ արտաքին տեսքի վրա
Հայտնի է, որ յուրաքանչյուր հիվանդություն, այսպես թե այնպես, արտացոլվում է արտաքին տեսքի վրա. դեմքն այտուցվում է, աչքերի տակ մուգ շրջանակներ են գոյանում, մաշկը դառնում է անառողջ գույնի, իջնում դրա տոնուսը, քաշն է ավելանում, սկսվում են դեպրեսիվ վիճակներ, իջնում աշխատունակությունը և այլն:
Եթե խոսենք հատկապես կնոջ առողջության մասին, հաճախ ապահավասարակշռության պատճառ են հանդիսանում գինեկոլոգիական հիվանդությունները, և առավելապես, օրգանիզմի բոլոր գործառույթները կարգավորող (առաջին հերթին հորմոնային պատկերը) էնդոկրին համակարգի խանգարումները:
Հորմոնային խանգարումներն ազղդում են ոչ միայն սոմատիկ, այլ նաև հոգեկան առողջության վրա. կինը դառնում է կամ շատ նյարդային, կամ էլ շատ անտարբեր, տրամադրությունն անընդհատ փոփոխվում է, նույնիսկ աննշան սթրեսային իրավիճակներում, այսինքն տուժում է նյարդային համակարգը:
Էնդոկրինային խանգարումները կարող են տարբեր լինել. վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձերի, նաև ենթամաշկային բջիջներում հրահրել պաթոլոգիական գործընթացներ: Այսպես, անցկացրած կենսաքիմիական հետազոտություններից հետո պարզվել է, որ ցելյուլիտի առաջացումն անմիջականորեն կապված է հորմոնային խանգարումների հետ: Հաճախ առաջանում են հորմոնակախյալ ուռուցքներ, օրինակ` էնդոմետրիոզ, երբ արգանդից դուրս էնդոմետրիի՞՞՞նման հյուսվածքը մեծանում է և քաղցկեղային ուռուցքների զարգացման ռիսկ է առաջանում (օրինակ արգանդի վզիկի): Դրա համար, եթե ձեզ մոտ նկատում եք այս կամ այն էնդոկրինային խանգարումների նշաններ, անհրաժեշտ է, առաջին հերթին անցնել համակարգային ախտորոշիչ հետազոտություն. հորմոնային պատկերի, արգանդի, ձվարանների, նյարդային համակարգի ստուգում:
Եթե ի հայտ են եկել այս կամ այն խանգարումներ, հարկ է համապատասխան բուժում անցնել: Հորմոնային ապահավասարակշռության բուժման ժամանակակից մեթոդները տարբեր են: Լավ արդյունք են տալիս նոր սերնդի հորմոնային պատրաստուկները, որոնք կողմնակի արդյունքներ չեն թողնում: Հոգեհուզական խանգարումների ժամանակ հարկ է դիմել հոգեթերապևտի օգնությանը: Էնդոմետրիոզի բուժումը պետք է սկսել էնդոկրինային խանգարումների առաջացման առաջին իսկ պահից, իսկ հետո անցնել անհատական թերապիայի կուրս:
Սակայն, սեփական առողջության և գեղեցկության պահպանման լավագույն միջոցը մնում է հորմոնային խանգարումների կանխարգելումը: Առաջին տեղում ֆիզիկական ակտիվությունն է, երկրորդ, ամենահասարակ միջոցը` առողջ սնունդը, քանի որ շատ մթերքներ բնական կերպով են կարգավորում հորմոնային պատկերը: Լավ արդյունք է տալիս մասնագետի կողմից ճիշտ ընտրված բուսաբուժությունը: Մնացեք միշտ առողջ, իսկ դա նշանակում է` միշտ գեղեցիկ:
14.04.2011 MANE
30.01.2016
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYgPUJMs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ