ԿԻՆ: Հիվանդություններ
Նոր թեստ-համակարգեր
ԱՄՆ-ում պատրաստվում են արտադրել նոր թեստ-համակարգեր, որոնք թույլ կտան ինքնուրույն պարզել առկա են Ձեզ մոտ արդյոք, սեռական ճանապարհով փոխանցվող այնպիսի հիվանդություններ, ինչպես, օրինակ, գոնոռեան, խլամիդիոզը և այլն:
Ամերիկյան վեներոլոգները կանանց շրջանում անցկացրել են հարցում, որի արդյունքները վկայել են այն մասին, որ հարցվածների մեծամասնությունը ողջունել են այնպիսի թեստ-համակարգերի ստեղծումը, որոնք թույլ կտան ինքնուրույն, տնային պայմաններում, առանց հիվանդանոց այցելելու պարզել` իրենց մոտ առկա՞ են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, թե՞ ոչ: Բժիշկները կարծում են, որ եթե վաճառքում հայտնվեն նման թեստ-համակարգեր, կբացահայտվեն նույնիսկ այն հիվանդները, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է առանց որոշակի ախտանիշների:
Նման թեստ-համակարգեր, որոնք կբացահայտեն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների առկայությունը մի քանի րոպեում, ինչպես հղիության թեստերը, առայժմ ցավալի է, բայց չկան նույնիսկ ԱՄՆ-ում, սակայն տեղի գիտնականներն արդեն ավարտում են թեստերի ստեղծման աշխատանքները: Որպեսզի պարզվի, թե ինչքանով է այս նոր ապրանքը հեռանկարային շուկայի տեսանկյունից, հետազոտողները` Վաշինգտոնի համալսարանից, հարցում են անցկացրել 462 կանանց շրջանում: Հարցվածների 76%-ը միանշանակ կողմ են եղել, որպեսզի որքան հնարավոր է շուտ վաճառքում հայտնվեն նման թեստ-համակարգեր: 16%-ը հայտարարել են, որ ամեն դեպքում կգերադասեն դիմել բուժհաստատություն, իսկ 8%-ն էլ ասել է, որ իրենց համար նախընտրելի է օգտվել անձնական բժշկի ծառայություններից: Այս հետազոտության արդյունքները, ըստ գիտական աշխատանքի ղեկավար Ջեֆրի Փայփերթի, շատ կարևոր են, քանի, որ դրանք վկայում են, որ այս դեպքում հնարավոր կլինի ընդլայնել չափազանց մեծ տարածում ստացած այս վարակների ստուգման աշխատանքները: Փայփերթի համոզմամբ սա թույլ կտա հետագայում խուսափել հիվանդությունների լուրջ բարդացումներից:
Նա ընդգծում է, որ այս ընթացակարգի պարզությունը` իրագործել տնային պայմաններում, թույլ կտա սեռական ճանապահով փոխանցվող հիվանդությունների առկայությունը ստուգել մեծ քանակությամբ կանանց մոտ, որոնցից շատերը երիտասարդ են և հազվադեպ են այցելում գինեկոլոգի, իսկ մենք գիտենք, որ երբեմն հիվանդությունները, օրինակ` խլամիդիոզը, կամ նույնիսկ գոնոռեան, կարող են ընթանալ բացարձակապես առանց ախտանիշերի: Նման դեպքերում հիվանդները կարող են վնասել ոչ միայն իրենց, այլև հարազատների և մտերիմների առողջությանը:
Ջեֆրի Փայփերթն ասում է, որ կանանց համար նախատեսված նման թեստ-համակարգեր դեղատներում կվաճառվեն արդեն մոտ ապագայում: Ըստ նրա թեստ-համակարգը կարժենա 25 ԱՄՆ դոլլարից մի փոքր ավելի թանկ: Սակայն սա ավելի էժան է, քան վճարել բժշկի այցելության և լաբորատոր հետազոտություն անցնելու համար:
17.08.2010 Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
24.10.2023
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYW3peuy' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ