Հղիություն, ծննդաբերություն
|
|
ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են:
Ներկայում միջազգային բոլոր հարթակները նշում են, որ հղիության ժամանակ ուլտրաձայնային սարքերի B և M ռեժիմների կիրառումը` ակուստիկ ցածր հզորությամբ, լիովին անվտանգ է: Հղիության բոլոր ժամկետներում վերոնշյալ ռեժիմներն անվտանգ են, եթե օգտվում են Alara (As Low As Reasonably Achievable) սկզբունքը, այսինքն, հետազոտության ամբողջ տևողությունը պետք է հասցնել նվազագույնի: Մինչդեռ դոպլեր ուլտրաձայնային հետազոտությունը բնորոշվում է առավել մեծ հզորության էներգետիկ ազդեցությամբ, հետեւաբար, ավելի մեծ պոտենցիալ բիոէֆեկտներով, հատկապես, երբ այն կիրառվում է հետազոտման փոքր դաշտում (առաջին եռամսյակում):
Դոպլեր հետազոտությունը հղիության առաջին եռամսյակում պետք է կատարվի միայն կլինիկական ցուցումների առկայության դեպքում:
Հղիության ընթացքում ե՞րբ է կատարվում առաջին ՈՒՁՀ-ն:
Երբ հղիության թեստը կամ արյան հետազոտությունը հաստատում է հղիության առկայությունը, հաջորդ քայլը պետք է լինի բժշկին այցելելը և ՈՒՁՀ անցնելը` հաստատելու արգանդի խոռոչում զարգացող հղիության փաստը` բացառելով արտարգանդային հղիությունը, չզարգացող հղիությունը, վիժման տարատեսակ սպառնալիքները և այլ ախտաբանությունները:
Ինչ՞ է սկրինինգային հետազոտությունը
Հղիության ՈՒՁՀ սկրինինգերի նպատակն է ստանալ պտղի հետ կապված ճշգրիտ ՈՒՁՀ տեղեկատվություն` հղիության օպտիմալ վարման, մոր և պտղի բարենպաստ ելքի համար: Սկրինինգները ցուցված է բոլոր հղիներին, իսկ բարձր ռիսկի և բազմապտուղ հղիներին ցուցված են բազմակի ՈՒՁ հետազոտություններ։
Հղիության ժամանակ կատարվում է երեք պարտադիր ՈՒՁՀ սկրինինգ.
- 11 -14 շաբաթական հղիության ժամկետում,
- 18-22 շաբաթական հղիության ժամկետում,
- 32-36 շաբաթական հղիության ժամկետոմ:
Առաջին սկրինինգն ուլտրաձայնային և արյան կենսաքիմիական հետազոտության համալիր է, որոնք համադրելով և օգտվելով FMF foundation ծրագրից, ստանում եք պտղի համար քրոմոսոմային արատների հավանական ռիսկը (բոլորիս հայտնի օձիքային տարածությունը, քթոսկրի առկայությունը և այլ քրոմոսոմային մարկերները գնահատվում են այս ժամկետում): Այս ժամետում գնահատվում են նաև պտղի բոլոր օրգան-համակարգերը` բացառելով զարգացման արատները, որոնք հնարավոր է զարգանան այս ժամկետում:
Երկրորդ սկրինիգային ռուտին հետազոտության ժամանակ կատարվում է հղիության հեստացիոն ժամկետի որոշումը, պտղի բիոմետրիկ չափումները, պտղի օրգան-համակարգերի ուսումնասիրությունը` ներառելով էխոսրտագրությունը, նյարդասոնոգրաֆիա, պլացենտայի, պորտալարի, արգանդի և հավելումների վիճակը:
Երրորդ սկրինիգն ամփոփիչ նախածննդաբերական հետազոտություն է. ուսումնասիրվում է պտղի վիճակը (պտղի դիրքը, ընկերքը, պտղաջրերը, պորտալարը, հետվիրահատական սպին) և որոշ օրգան-համակարգեր, որոնք, հնարավոր է, այս ժամկետում փոփոխվեն:
Պարտադիր համարվող հետազոտյուններից զատ, կարևոր է նախքան առաջին սկրինինգը կատարել ՈՒՁՀ` հղիության վաղ ժամկետում հաստատելու զարգացող արգանդային հղիության փաստը (տեղակայումը արգանդի խոռոչում, էմբրիոնի սրտի բաբախի գրանցումը), բացառելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արտաարգանդային հղիությունը, չզարգացող հղիությունը և այլն:
Դոպլերոգրաֆիա կատարում ենք 24 շաբաթականից սկսած. ուսումնասիրվում է մայր-ընկերք-պտուղ արյան շրջանառությունը` գնահատելով մոր աջ և ձախ արգանդային զարկերակնկերը, պորտալարի զարկերակը, գլխուղեղի միջին զարկերակը, երակային հոսքը, ինչ արդյունքում պտղի սնուցման վերաբերյալ տեղեկատվություն ենք ստանում:
Հավելյալ ՈՒՁՀ նշանակվում է բժշկի կողմից` ելնելով հղիի և պտղի վիճակից:
Ո՞ր փուլում է ՈՒՁՀ-ն հաստատում հղիության առկայությունը:
Բեղմնավորումը կատարվում է փողերում, երբ ձվաբջիջը հանդիպում է սպերմատոզոիդին: Օրեր անց բեղմնավորված ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ, և տեղի է ունենում իմպլանտացիա: ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է արգանդի խոռոչում տեսնել պտղաձուն` 4-5 շաբաթականից սկսած:
Ո՞ր ժամկետից ՈՒՁՀ-ով կարելի է պարզել երեխայի սեռը:
Դա հնարավոր է իրականացնել միայն այն ժամանակ, երբ սեռական օրգանների տարբերակումն ավարտված է՝ 12 շաբաթականից սկսած:
Ինչո՞ւմն է 3D և 4D ՈՒՁՀ տարբերությունը:
- 2D ՈՒՁՀ-ն երկչափ ծավալային է, պատկերը ստացվում է հարթ` սև և սպիտակ:
- 3D ՈՒՁՀ-ն եռաչափ ծավալային է. օրգանը կամ հյուսվածքը հետազոտվում է խորությամբ, լայնությամբ և երկարությամբ: Պատկերներն այս դեպքում գունավոր են:
- 4D ՈՒՁՀ-ն ապահովում է եռաչափ պատկերը` դինամիկայով (եռաչափ + ժամանակ): 4D ՈՒՁՀ օգնությամբ հնարավոր է տեսնել, ինչ է անում այդ պահին երեխան` ժպտում է, հորանջում է, մատն է ծծում և այլն… Սա Ձեր երեխայի արգանդային կյանքի անձնական վավերագրական ֆիլմն :
ՈՒՁՀ հետազոտության տևողությունը:
Չնայած հղիության բոլոր ժամկետներում 2D ՈՒՁՀ կիրառումն անվնաս է, սակայն առկա է ՈՒՁՀ կատարման սկզբունք, համաձայն որի, հետազոտության ժամանակը հնարավորին պետք է նվազեցվի, բայց այնքան, որ չխանգարի ճշգրիտ կլինիկական պատասխան ստանալուն:
05.03.2025
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSgUK15' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ