Հղիություն, ծննդաբերություն
|
|
Մարդկանց 30 տոկոսը տեղյակ չէ հղիության ընթացքի վրա ծխելու և երկրորդային ծխի բացասական ազդեցության մասին. morevmankan.am
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ։
Սակայն փորձագիտական գնահատականների համաձայն, իրական ցուցանիշը էապես ավելի բարձր է։ Միևնույն ժամանակ, ամեն օր ծխող տղամարդկանց տեսակարար կշիռը կազմում է 53.2%, ինչը կարևոր նշանակություն ունի երկրորդային ծխի հավանական ազդեցության տեսանկյունից, որի ազդեցության տակ ամեն օր գտնվում է հարցվածների 47.0%-ը։
Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցել են ծխախոտի բացասական ազդեցությունը հղիության ընթացքի և նորածնի առողջության վրա։ Ցավոք, Հայաստանում մարդկանց շուրջ 30%-ը տեղյակ չէ, որ այն կարող է առաջացնել, օրինակ՝ հղիության ինքնաբեր ընդհատում։
Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ծխախոտի օգտագործման հետևանքներն են՝
- ծխող կանայք ավելի դժվար են հղիանում և ունեն երբեք չհղիանալու ավելի մեծ հավանականություն,
- հղիության ընթացքում ծխելը կարող է վնասակար ազդեցություն ունենալ դեռևս լույս աշխարհ չեկած երեխայի մի շարք հյուսվածքների՝ հատկապես թոքերի և ուղեղի վրա,
- հետազոտությունները կապ են գտել ծխախոտի և վիժման միջև, քանի որ ծխում պարունակվող ածխածնի երկօքսիդը կարող է խանգարել զարգացող երեխային բավարար քանակությամբ թթվածին ստանալ,
- ծխախոտի ծուխը պարունակում է նաև այլ քիմիական նյութեր, որոնք կարող են վնասել դեռևա չծնված երեխային:
16.01.2024
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ