Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ի՞նչ մթերքից պետք է խուսափել հղիության ժամանակ. morevmankan.am

Ի՞նչ մթերքից պետք է խուսափել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիությունը կնոջ կյանքի, թերևս, ամենասպասված և գեղեցիկ պահերից է, որի ժամանակ ցանկալի է հետևել որոշ կանոնների՝ հատկապես ճիշտ սննդակարգի պահպանմանը։ Պետք է հիշել, որ հղիներն ավելի  ընկալ են սննդի միջոցով փոխանցվող որոշ հիվանդությունների նկատմամբ, որոնք կարող են հանգեցնել հղիության բարդությունների:

Հղիության ընթացքում պետք է խուսափել հետևյալ սննդամթերքից.

  • հում, ոչ պաստերիզացված կաթ և ոչ պաստերիզացված կաթից պատրաստված կաթնամթերք, այդ թվում նաև՝ պանիր,
  • սննդամթերք, որի պիտանելիության ժամկետն անցել է, քանի որ այն կարող է պարունակել վտանգավոր մանրէներ,
  • հում և թերի պատրաստված մսամթերք․ դրանք կարող են պարունակել մակաբույծներ, կամ մանրէներ, ինչպիսիք են, օրինակ՝  սալմոնելան,
  • հում ձուկ և ծովամթերք, այդ թվում նաև՝ առանց նախապես ջերմային մշակման ապխտած ձուկ,
  • չեփած, ծլած սերմեր, ձավարեղեն և լոբի,
  • հում կամ անբավարար ջերմային մշակման ձու, որոնք կարող են պարունակել սալմոնելոզի հարուցիչներ,
  • լյարդ («թոք») և  կենդանու այլ օրգաններ․ չնայած լյարդը հարուստ է երկաթով, հղի կնոջը խորհուրդ չի տրվում օգտագործել այն՝ վիտամին A-ի բարձր պարունակության և թունավորման վտանգի պատճառով։


Նյութը պատրաստվել է ՅՈՒՆԻՍԵՖ պաշտոնական կայքում առկա տեղեկատվության հիման վրա։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ