Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչպե՞ս պահպանել ճիշտ սննդակարգը հղիության ընթացքում. morevmankan.am

Ինչպե՞ս պահպանել ճիշտ սննդակարգը հղիության ընթացքում. morevmankan.am

Սրտանց շնորհավորում ենք հղիության կապակցությամբ․․․

Միևնույն ժամանակ, հղիությունն առաջացնում է մի շարք բնական հարցեր՝ հղիության ընթացքում կենսակերպի փոփոխության վերաբերյալ, որոնց թվին է պատկանում ճիշտ սննդակարգի պահպանումը։

Առողջ սննդակարգը կարևոր է կյանքի ցանկացած փուլում, սակայն այն հատկապես անհրաժեշտ է հղիության ընթացքում: Հավասարակշռված սննդակարգը կօգնի Ձեր երեխային աճել, զարգանալ և պահպանել առողջ քաշը:

Կարդացեք մեր խորհուրդները, թե ինչպես փոխել սննդակարգը՝ Ձեր նոր ընտանիքի անդամին հարմարեցնելու և դաստիարակելու համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ է տալիս պահպանել հավասարակշռված սննդակարգ, որը ներառում է հետևյալը.

Դուք կարող եք ուտել հում, սառեցված կամ չորացրած մրգեր և բանջարեղեն: Աղցաններն առողջ և օգտակար սննդի գերազանց ընտրություն են: Ճաշի ժամանակ Ձեր ափսեի կեսը պետք է պարունակի միրգ և բանջարեղեն:

Ճաշի ժամանակ Ձեր հացահատկի չափաբաժինների կեսը պատրաստեք ամբողջական հացահատիկեղենից, այսինքն, չկեղևահանված և որևէ մասնիկը չհանած։ Դրանք են՝ չկեղևահանած ցորենի ալյուրից հացը, մակարոնեղենը, հաճարը, չկեղևահանած եգիպտացորենի հատիկներն ու ալյուրը և այլն։

Կարևոր է ամեն օր սննդակարգում ներառել սպիտակուցներ: Միսը, թռչնամիսը, ոլոռը, ձուն և ընկույզը սպիտակուցներով հարուստ մթերքի օրինակներ են:

Հղիության ժամանակ սննդակարգում անհրաժեշտ է ներառել նաև կաթնամթերք։ Այն ընտրելիս համոզվեք, որ դրանք պաստերիզացված են: Պանիրը և սովորական մածունը լավ տարբերակներ են ընտրության համար:

Սահմանափակեք կենդանական աղբյուրներից ստացված պինդ ճարպերը, փոխարենը նախընտրություն տվեք բուսական ծագում ունեցող յուղերին։

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ