Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Շփման կարևորությունը մանկան հետ մինչև նրա ծնունդը. morevmankan.am

Շփման կարևորությունը մանկան հետ մինչև նրա ծնունդը. morevmankan.am

Ապագա մայրերին հաճախ է մտահոգում այն հարցը, թե պե՞տք է, արդյոք, շփվել երեխայի հետ մինչև նրա ծնունդը․ այդ շփումը ոչ միայն պետք է, այլև՝ պարտադիր։

  • 8-10 շաբաթական հղիությունից հետո երեխայի մոտ ակտիվ կերպով զարգանում են զգացողության օրգանները, և նա արդեն կարող է արձագանքել հպմանը, ջերմությանը, ցավին, վիբրացիային։
  • 18-20 շաբաթականից նրա մոտ արդեն զարգանում են բնավորության առանձնահատկությունները, իսկ դեմքի միմիկան սկսում է հույզեր արտահայտել: Գլխուղեղի գործունեությունը բավականին արագ է զարգանում. երեխան լսում է և ընկալում արտաքին աշխարհում կատարվողը:
  • 24 շաբաթականում բավականաչափ ձևավորված է վեստիբուլյար ապարատը, և փոքրիկը կարողանում է ղեկավարել իր շարժումները, ընդունում է իրեն հարմար դիրք, արտահայտում է անբավարարվածությունը և արձագանքում դրական հույզերին։


Երեխայի հետ ամբողջ հղիության ընթացքում շփումը և մոր համար հղիության հարթ, առանց սթրեսների ընթացքը նպաստում են առողջ, հավասարակշռված, հանգիստ երեխայի ծննդին:

Երբեմն փոքրիկն ինքը՝ դառնալով ավելի շարժուն և ակտիվ, ուշադրություն է պահանջում ծնողներից, ասես, խնդրում, որ փաղաքշեն, խոսեն իր հետ:

Ուսումնասիրություններից պարզվել է, որ այն երեխաները, որոնց հետ ծնողները խոսում են հղիության ընթացքում, ծնվելուց հետո ավելի ակտիվ են արձագանքում նրանց ձայներին, քիչ են լալիս, արագ են զարգանում:

Հղիության ընթացքում մոր հույզերն ու ապրումները նույնպես փոխանցվում են փոքրիկին: Մոր որովայնում փոքրիկն ընկերքով պաշտպանված է շատ վտանգավոր նյութերից, սակայն ոչ՝ մոր հորմոններից: Երբ ապագա մայրը անհանգիստ է, հուզված, նրա արյան մեջ արտադրվում են կորտիզոլ և ադրենալին, որոնք անցնում են նաև պտղի արյան մեջ:

Ինչպե՞ս շփվել փոքրիկի հետ։

Դեռևս մոր որովայնում մանկիկի հետ շփման համար անհրաժեշտ է հետևել նրա ակտիվությանը, հիշել, թե օրվա որ ժամերին է նա ավելի շարժուն: Այդ ժամերին պետք է զրուցել նրա հետ, պատմել, թե ինչ է Ձեզ դուր գալիս, ինչ գեղեցիկ կյանք է սպասվում փոքրիկին այս աշխարհում, ինչպիսին է նրա հայրիկը, ինչպես են սիրում և սպասում իրեն, իսկ հայրը կարող է պատմել մայրիկի մասին, չէ՞ որ երեխան նրանց ձայները լսում է տարբեր կերպ՝ մայրիկինը՝ ներքին տատանումներով (վիբրացիայով), հայրիկինը՝ արտաքին: Այդ զրույցները ապագա երեխայի հետ պետք է լինեն անկեղծ և քնքուշ:

Մանկան հետ պետք է զրուցել ամեն օր և օրվա ընթացքում ոչ պակաս 15 րոպեից: Երբեք ուշ չէ այդ շփումն սկսելու համար: Աստիճանաբար կզգաք, որ նա պատասխանում է՝ խփելով այն տեղին, որտեղ Ձեր ձեռքն է:

Դեռ որովայնում մոր ձայնը հաճախ լսող մանկիկը զգում է, որ նա իր հետ է, հասկանում է իրեն. dա հուզական կապ է ստեղծում ծնողների (հատկապես մայրիկի) հետ, որը ծննդից հետո ավելի ամուր է դառնում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ