Հղիություն, ծննդաբերություն
|
|
Կեղծ հղիություն. morevmankan.am
Կեղծ հղիությունը բժիշկների կողմից նկարագրվել է դեռևս Հիպոկրատի ժամանակներից: Լատիներեն այն անվանվում է «pseudocyesis»: Ընդ որում, այդ ժամանակ կինը զգում է հղիության բոլոր նշանները, սակայն, իրականում, հղիություն գոյություն չունի: Հաճախ նման վիճակը դիտվում է տպավորվող, կասկածամիտ, չափազանց զգայուն կանանց մոտ:
Կեղծ հղիությունը կարող է լինել նաև այն կանանց մոտ, ովքեր շատ են ցանկանում երեխա ունենալ: Կարող է և հակառակը լինել՝ զարգանալ մայրանալու վախի պատճառով: Դիտվում է նաև այն դեպքերում, երբ կինը երկար տարիներ տառապում է անպտղությամբ և այդ կապակցությամբ բուժվում է:
Հուսահատության հասնելով` նա սկսում է ներշնչանքով զգալ հղիության այնքան երազելի նշանները:
Կեղծ հղիության պատճառ կարող է լինել հորմոնալ հավասարակշռության խախտումը:
Երկարատև, պարբերական սթրեսներն օրգանիզմին ստիպում են հիպոֆիզի հորմոնների գերարատադրություն, ինչպիսին լինում է իրական հղիության ժամանակ:
Կեղծ հղիության վիճակ է ստեղծվում նաև, երբ արգանդի կամ կրծքագեղձերի թերզարգացման դեպքում նշանակվում է հորմոնալ բուժման երկարատև կուրս, որի հետևանքով դիտվում է դաշտանային ցիկլի խանգարում, և այդ դադարներն ընկալվում են որպես հղիություն:
Կեղծ հղիության հիմնական նշաններն են.
- առավոտկան սրտխառնոց կամ փսխում,
- հոտերի նկատմամբ զգայունության բարձրացում, փոխվում է համային ընկալումը,
- տրամադրության փոփոխականություն,
- հազվադեպ` անգամ զգում են բացակա «պտղի» շարժումները
Սրանք կասկածելի նշաններ են, որոնք նկարագրում է կինը: Բայց վիճակն ավելի համոզիչ է դառնում, երբ դրանց միանում են հնարավոր այլ նշաններ.
- դաշտանի երկարատև դադարներ,
- կրծքագեղձերի մեծացում և կոշտացում, երբեմն նաև` պտուկների շրջանում պիգմենտացիա,
- հնարավոր է խեժի արտադրություն` կրծքագեղձերից,
- որովայնը կարող է մեծանալ չափերով:
Կեղծ հղիության վիճակը հաճախ այնքան նման է իրական հղիության, որ կինը դրանում լինում է չափազանց վստահ:
Ամենազարմանալին այն է, որ մեզում ՄԽՀ (մարդու խորիոնային հոնադոտրոպին) թեստը նույնպես կարող է դրական լինել, որը կարող է բարձր լինել նաև կոնքի օրգանների կիստայի, ուռուցքների և այլ հիվանդությունների ժամանակ:
Երբեմն հղիության թեստն է դրական և կարող է արտահայտվել երկու գծիկով: Դա հնարավոր է, երբ անպտղության բուժման համար կինը ստանում է ՄԽՀ պարունակող դեղեր: Դրա պատճառ կարող են լինել նաև այլ իրավիճակներ, օրինակ, երբ թեստը հին է և փչացած:
01.11.2022
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYeM4Ybr' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ