Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Ֆոլաթթվի և մագնեզիումի կարևորությունը հղիության ժամանակ. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ֆոլաթթվի և մագնեզիումի կարևորությունը հղիության ժամանակ. հարցազրույց Լուսինե Մանուկյանի հետ. morevmankan.am

Ինչո՞ւ է իր կարևորությամբ ֆոլաթթուն առանձնանում:


Հղիության ընթացքում լիարժեք սնունդը, վիտամինների և հանքանյութերի ընդունումը շատ կարևոր է: Սակայն կան ավելի կարևորագույն վիտամիններ և հանքանյութեր, որոնք առանձնահատուկ դեր ունեն նորմալ հղիության ընթացքի համար:

Դրանցից է ֆոլաթթուն՝ վիտամին B9-ը, որն անփոխարինելի է, և խորհուրդ է տրվում ընդունել բոլոր հղիներին: Դա ամրագրված է ԱՀԿ կողմից մշակված ուղեցույցներում: Ապացուցողական բժշկության վրա հիմնված հետազոտությունները ցույց են տվել, որ ֆոլաթթվի պակաս դիտվում է աշխարհի կանանց գրեթե կեսի մոտ: Մանկաբարձ-գինեկոլոգները խորհուրդ են տալիս ֆոլաթթու ընդունել դեռևս հղիության պլանավորման շրջանում և հղիության ընթացքում՝ հատկապես մինչև 13 շաբաթականը՝ առաջին եռամսյակում:

Ինչո՞վ է վտանգավոր ֆոլաթթվի պակասը:   


Ֆոլաթթուն մասնակցում է նյութափոխանակային բազմաթիվ գործընթացների, և նրա անբավարարությունը հղի կնոջ մոտ կարող է մի շարք ախտաբանական վիճակներ առաջացնել: Նրանից է կախված նաև պտղի նորմալ զարգացումը. պտուղը յուրացնում է մոր օրգանիզմի ֆոլաթթվի մեծ քանակությունը:

Ֆոլաթթվի պակասը կարող է պտղի ներարգանդային արատների զարգացման պատճառ դառնալ, որոնցից են նյարդային համակարգի արատները (ուղեղի թերզարգացումը, նյարդային խողովակի դեֆեկտները և այլն): Կարող են զարգանալ նաև այլ արատներ, օրինակ` քիմքի (գայլի երախ), սրտի արատներ:

Ֆոլաթթվի անբավարարությունը բարձրացնում է կրելախախտի, հեստոզի զարգացման վտանգը: Ներկայում շատ հղիների մոտ զարգանում են վասկուլոպաթիաներ՝ անոթային, ընկերքի անոթների արյան շրջանառության խանգարումներ, որոնք, ի վերջո, կարող են ընկերքի շերտազատման պատճառ լինել:

Ֆոլաթթվի անբավարարության ժամանակ ի հայտ ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս:


Ֆոլաթթվի պակասի ժամանակ հղի կնոջ մոտ առաջանում է մաշկային ծածկույթների գունատություն, գերհոգնածության զգացողություն, տրամադրության հաճախակի անկում, գլխուղեղի գործառույթների՝ հիշողության, ուշադրության և կենտրոնացման վատացում: Ֆոլաթթվի պակասը հղիի մոտ կարող է առաջացնել նաև սակավարյունություն:

Ի՞նչ հիմունքների վրա է նշանակվում ֆոլաթթու:


Ըստ ԱՀԿ ուղեցույցների, ֆոլաթթվի ընդունումը պետք է սկսել 2-3 ամիս առաջ` նախքան հղիության պլանավորումը: Դա հնարավորություն է տալիս լրացնել նրա պակասը և 75 տոկոսով կանխարգելել հնարավոր բարդությունները: Ընդունման տևողությունը և չափաքանակը որոշվում է հղիությունը հսկող մանկաբարձ-գինեկոլոգի կողմից` անհատական մոտեցմամբ:

Նախկինում խորհուրդ էր տրվում ֆոլաթթու ընդունել մինչև 12-13 շաբաթական հղությունը, սակայն ներկայում նշանակվում է նաև հղիության երկրորդ, երրորդ եռամսյակներում` հատկապես, եթե հղիի մոտ առկա են ժառանգական թրոմբոֆիլիայի տարբեր տեսակներ: Եթե անգամ հղին ֆոլաթթվի պակաս չունի, միևնույն է, նա պետք է ստանա ֆոլաթթու` հաբերի տեսքով:

Երբեմն B9 վիտամին տրվում է բավականին երկար ժամանակ, եթե առկա է ցուցում: Օրինակ` հղիի մոտ վասկուլոպաթիա, որովհետև ֆոլաթթվի անբավարարության արդյունքում՝ վասկուլոպաթիաներով պայմանավորված, կարող է առաջանալ ընկերքի վաղաժամ շերտազատում և, արդյունքում, վաղաժամ ծննդաբերություն:

Ընդհանրապես, հղիության ժամանակ ֆոլաթթվի խորհուրդ տրվող չափաբաժինը կազմում է օրական 400-600 միկրոգրամ (400 մկ/գր-ը կանխարգելիչ դեղաչափն է):  Որոշ դեպքերում՝ բարդացած մանկաբարձական անամնեզով կանանց  (կրելախախտ, պրէկլամպսիա, էկլամպսիա, արատով երեխա և այլն), բժիշկը դեղաչափը կարող է հասցնել մինչև 800 միկրոգրամի:  

Հնարավո՞ր է ֆոլաթթվի պակասը լրացնել սննդամթերքի միջոցով:


Ֆոլաթթվի պահանջը սննդով հնարավոր չէ բավարարել, բայց մասնագետները խորհուրդ են տալիս` դեղորայքի հետ համատեղ, սննդում ներառել ֆոլաթթու պարունակող մթերքներ: Ֆոլաթթու մեծ քանակությամբ պարունակում է լյարդը, ընդեղենը (ընկույզ, նուշ, պնդուկ), կանաչ բանջարեղենը (լոբի, թրթնջուկ, հազար և այլն):

Ո՞րն է մագնեզիումի դերը:


Հղիության ժամանակ այն նշանակվում է, որովհետև մասնակցում է օրգանիզմի նյութափոխանակային ու էներգետիկ գործընթացներին, և պատասխանատու է էներգիայի կուտակման համար այն օրգան-համակարգերում, որոնք ունեն միտոխոնդրիումների մեծ քանակ, ինչն անվանում են նաև ներբջջային «մարտկոցիկ»:

Մագնեզիումը կարգավորում է զարկերակային ճնշումը, բարելավում է նյարդային համակարգի աշխատանքը, հղիության ժամանակ՝ ազդելով բջջային մակադակով, նպաստում է արգանդի հիպերտոնուսի՝ լարվածության թուլացմանը, և նորմալ տոնուսի պահպանմանը:

Ապահովում է պտղի նորմալ զարգացումը, հանում է նյարդային լարվածությունը, հղիությունից առաջացած գերզգայունությունը, ունի հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա, օգնում է առողջ քուն ունենալուն, նվազեցնում է մկանային ջղակծկումների առաջացման վտանգը:

Ի՞նչ խնդիրներ են ի հայտ գալիս մագնեզիումի պակասի դեպքում:


Մագնեզիումի պակասը հետազոտությունների միջոցով դժվար է հայտնաբերել, որովհետև այն կարող է լինել նորմայի ստորին սահմանում, բայց հղի կնոջ օրգանիզմի համար այդ քանակը լինի անբավարար:

Մագնեզիումի պակասով պայմանավորված խանգարումները կարելի է բաժանել երկու խմբի: Առաջինի դեպքում հղիի մոտ ախտանշաններն առավել արտահայտված են նյարդային համակարգի կողմից՝ գերգրգռվածություն, հուզական վիճակ: Դա արդյունք է այն բանի, որ մագնեզիումի պակասի ժամանակ մկանային բջիջները և նեյրոններն անընդհատ գտնվում են գերգրգռված վիճակում, որը բերում է՝ մի կողմից հուզական անկայունության՝ տրամադրության անկման, մյուս կողմից` մկանների ջղակծկումների, որոնք հղիների մոտ ավելի շատ արտահայտվում են ձկնամկանում:

Երկրորդ խմբում սիրտ-անոթային համակարգի խնդիրներն են, որոնք արտահայտվում են զարկերակային ճնշման կտրուկ անկմամբ (գլխացավ), հոգնածության զգացողությամբ: Կծկումային վիճակը կարող է բերել նաև սրտամկանի գերլարված աշխատանքի, որն արտահայտվում է սրտի ռիթմի խանգարումներով՝ առիթմիաներով:
 
Ըստ  վերջին տարիների հետազոտությունների` մագնեզիումի երկարատև պակասի դեպքում հղիի մոտ կարող է զարգանալ սակավարյունություն:

Մագնեզիումը որպես էներգափոխանակության գլխավոր կարգավորող, մեծ դեր ունի նաև պտղի նորմալ զարգացման համար, ուստի նրա պակասը վտանգավոր է նաև պտղի համար: Այն կարող է բերել ներարգանդային աճի դանդաղման: Պտղի և նորածնի մոտ կարող է մեծանալ շաքարային դիաբետի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման վտանգը:

Ինչպե՞ս է նշանակվում մագնեզիումը հղիության ժամանակ:


Մագնեզիումը կարելի է նշանակել (ըստ ցուցումների) հղիության փոքր ժամկետներից՝ 4-5 շաբաթականից մինչև 36 շաբաթականը: Մագնեզիումի պակաը կարող է առաջացնել արգանդի կծկումներ, որոնք կարող են վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ: ԱՀԿ վերջին շրջանում իրականացված հետազոտություններից պարզվել է, որ մագնեզիումի ընդունումը 4-5 շաբաթականից նվազեցնում է հղիության վաղաժամ ընդհատման վտանգը:

Մագնեզիումը հղիի օրգանիզմում լավ ներծծվում և յուրացվում է վիտամին B6-ի (պիրիդոքսին) առկայությամբ, որի շնորհիվ այդ հանքանյութը հեշտությամբ թափանցում է բջիջների մեջ և երկար պահպանվում այնտեղ: Այդ պատճառով մագնեզիումի պատրաստուկները հաճախ նշանակվում են B6-ի հետ համատեղ:
 
Ընդհանրապես, ոչ հղի կանանց համար մագնեզիումի օրական չափաբաժինը 280 մգ է, իսկ հղիության ժամանակ, ծննդաբերությունից հետո՝ կերակրման ժամանակ, նշանակվում է 360-400 մգ:

Մագնեզիումի պատրաստուկները նշանակում և չափաբաժինը որոշում է մանկաբարձ-գինեկոլոգը: Ինքնաբուժությամբ զբաղվել չի՛ կարելի:

Մագնեզիում պարունակում է բրինձը, սև հացը, լոբին, ձուն, բանանը, ընդեղենը, վարսակը, քունջութը, դդմի կորիզները:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էկտոպիկ հղիություն. morevmankan.am
Էկտոպիկ հղիություն. morevmankan.am

Էկտոպիկ՝ արտարգանդային հղիությունը վիճակ է, երբ ձվաբջիջը բեղմնավորվում է ոչ թե արգանդի խոռոչում, այլ նրա փողերի ներսում:

Կախված բեղմնավորված ձվաբջջի ամրացման տեղակայումից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կեղծ հղիություն. morevmankan.am
Կեղծ հղիություն. morevmankan.am

Կեղծ հղիությունը բժիշկների կողմից նկարագրվել է դեռևս Հիպոկրատի ժամանակներից: Լատիներեն այն անվանվում է «pseudocyesis»: Ընդ որում, այդ ժամանակ կինը զգում է հղիության բոլոր նշանները, սակայն...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հագուստը հղիության ընթացքում. մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյան. morevmankan.am
Հագուստը հղիության ընթացքում. մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյան. morevmankan.am

Ինչպիսի՞ն պետք է լինի հագուստը հղիության ընթացքում։


Հղիությունը յուրահատուկ ժամանակահատված է ցանկացած կնոջ կյանքում: Հղին պետք է կրի հարմարավետ...

Արգանդի միջնապատը և հղիությունը. morevmankan.am
Արգանդի միջնապատը և հղիությունը. morevmankan.am

Արգանդի միջնապատը անատոմիական բնածին արատ է: Այն կարող է հղիության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ՝ վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն, անպտղություն: Արգանդի միջնապատը հաճախ կազմված է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անքնությունը հղիության ժամանակ. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am
Անքնությունը հղիության ժամանակ. հարցազրույց Գայանե Գոմցյանի հետ. morevmankan.am

Հղիության ո՞ր ժամկետներին է բնորոշ անքնությունը

Հղիության ժամանակ անքնությունը երբեմն կարող է լինել ապագա մոր օրգանիզմում տեղի ունեցող...

Հղիների սննդային քմահաճությունները. morevmankan.am
Հղիների սննդային քմահաճությունները. morevmankan.am

Հղի կնոջ մոտ հաճախ տարօրինակ սննդային ցանկություն է արտահայտվում որևէ մթերքի՝ թթու վարունգի, անգամ ոչ ուտելի ինչ-որ նյութի՝ կիրի, կավիճի նկատմամբ: Դա սովորաբար բացատրվում է կնոջ օրգանիզմում որոշակի նյութերի պակասով...

Քունը, ֆիզիկական ակտիվությունը, ճամփորդությունը, բուժական միջոցառումները հղիության ընթացքում. morevmankan.am
Քունը, ֆիզիկական ակտիվությունը, ճամփորդությունը, բուժական միջոցառումները հղիության ընթացքում. morevmankan.am

Կինը հղիության ընթացքում պետք է ակտիվ և շարժուն լինի․ դա նպաստում է մեջքի ցավերի, այտուցների նվազմանը, ավելորդ քաշի կանխմանը, հանգիստ քուն ապահովում, նվազեցնում է հետագա բարդությունների վտանգը, որոնցից է...

Ծննդատուն դիմելու նախանշանները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ջահանյանի հետ. morevmankan.am
Ծննդատուն դիմելու նախանշանները. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Իրինա Ջահանյանի հետ. morevmankan.am

Հղիության տարբեր զգացողությունների մեջ ինչպե՞ս պետք է հղին տարբերի ծննդաբերության կամ նրա մոտ լինելու նշանները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am
Գլխացավերը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ժամանակ հատուկենտ գլխացավեր ունենում են բոլոր կանայք, իսկ 100-ից 30-ը դիմում է բժշկի՝ հաճախակի գլխացավի գանգատներով: Պատճառները հիմնականում հիպո- և հիպերտոնիաներն են, վեգետաանոթային դիստոնիան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ոչ սեռական բնույթի վարակները հղիության ժամանակ. morevmankan.am
Ոչ սեռական բնույթի վարակները հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում բացի սեռական օրգանների վարակներից, վտանգավոր են նաև այլ վարակները...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս պատրաստվել ծննդաբերությանը. հարցազրույց Իրինա Ջահանյանի հետ
Ինչպե՞ս պատրաստվել ծննդաբերությանը. հարցազրույց Իրինա Ջահանյանի հետ

Երեխայի լույս աշխարհ գալն առանձնահատուկ իրադարձություն է, որին հարկ է պատրաստվել ո՛չ միայն հոգեբանորեն…

Անպայման անհրաժեշտ է մինչև ծննդաբերությունը պատրաստվել, հավաքել անհրաժեշտ իրերով...

Դիմահարդարման նյութերը և կենցաղային քիմիան հղիության ժամանակ. morevmankan.am
Դիմահարդարման նյութերը և կենցաղային քիմիան հղիության ժամանակ. morevmankan.am

Դիմահարդարում  


Ցանկալի հղիությունը հաճախ գնումների ցանկություն է առաջացնում հղի կնոջ մոտ՝ և՛ ապագա փոքրիկի...

Արյան անոթների փոփոխությունները հղիության ժամանակ՝ ստորին վերջույթների վարիկոզ. Լուսինե Մանուկյան. morevmankan.am
Արյան անոթների փոփոխությունները հղիության ժամանակ՝ ստորին վերջույթների վարիկոզ. Լուսինե Մանուկյան. morevmankan.am

Ի՞նչ  փոփոխություններ են կրում անոթները հղիության ժամանակ:


Հղիությունը կնոջ համար կարևորագույն շրջան է, որը ոչ միայն ուրախ հույզերի առիթ է՝ կապված փոքրիկի լույս...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հետազոտությունները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանի հետ. morevmankan.am
Հետազոտությունները հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանի հետ. morevmankan.am

Հղիության ընթացքում հետազոտությունների ի՞նչ փաթեթ է իրականացվում:

Հայաստանում առկա է հղիության ընթացքում իրականացվող հետազոտությունների պարտադիր ցանկ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ