Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

ՈՒՁՀ տարբեր չափումները. հարցազրույց սոնոգրաֆիստ Նաթելլա Ազատյանի հետ. morevmankan.am

ՈՒՁՀ տարբեր չափումները. հարցազրույց սոնոգրաֆիստ Նաթելլա Ազատյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է արտացոլում ուլտրաձայնային հետազոտության երկչափ ռեժիմը:

Մանկաբարձության մեջ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ Dimension (չափում) բառի Դ սկզբնատառով գնահատվում է պտղի չափերը, օրգան-համակարգերի վիճակը և այլն: Հետազոտման մինչև այժմ օգտագործված հիմնական ռեժիմը` 2Դ-ն է` երկչափ հարթությունը, որով հնարավոր է տեսնել և ստանալ պտղի պատկեր-նկարը: Երկչափ` 2Դ ՈՒՁՀ պատկերը, ստացվում է հարթ` սև և սպիտակ:

Ինչո՞վ է տարբերվում երկչափ 2Դ ռեժիմը` եռաչափից:

3Դ ռեժիմի դեպքում չափումների քանակն ավելանում է մեկով: Այս կերպ արդեն պատկեր-նկարից բացի հնարավոր է ստանալ նաև անհրաժեշտ կտրվածքների պատկերները: Եռաչափի՝ 3D-ի ժամանակ, հետազոտությունը ծավալային է՝ օրգանը կամ հյուսվածքը հետազոտվում է իր խորությամբ, լայնությամբ և երկարությամբ: Պատկերներն այս դեպքում գունավոր են:

Ի՞նչ է 4Դ ռեժիմը:

Քառաչափը՝ 4D-ն,  եռաչափ պատկերն է շարժման մեջ` ռեալ ժամանակում: (real-time): 4D ուլտրաձայնային հետազոտության միջոցով կարող ենք տեսնել, թե ինչպես է երեխան ձեռքերն ու ոտքերը շարժում, ժպտում, հորանջում և այլն:

Ծնողների համար դա հիմնականում պտղի ժպիտի, հորանջի պահը տեսնելու, նկարով ունենալու ուրախությունն է: Բժշկի համար 4Դ-ն ավելի ակնառու հնարավորություններ է բացում` դաստակների, ոտնաթաթերի շարժումները, սրտի գործունեության ավելի ճշգրիտ գնահատումը և այլն:

Բոլոր դեպքերում, ինչպիսի ռեժիմ էլ ընտրվի, հիմքում 2Դ երկչափ հարթությամբ հետազոտությունն է:

3 և 4 Դ ռեժիմները վտանգավոր չե՞ն պտղի համար:

Ուլտրաձայնի վերջնական և մեխանիկական ինդեքսների ցուցանիշները մնում են նույնը, այդ պատճառով պտղի վրա որևէ լրացուցիչ բացասական ազդեցություն չի կարող լինել: Պարզապես սրանց դեպքում հետազոտությունն ավելի երկարատև է: Սակայն դա չի կարող որևէ վնասակար ազդեցություն ունենալ, քանի որ հիմնական աշխատանքը կատարվում է ուլտրաձայնն անջատած վիճակում:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ