Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Պտղի ներարգանդային աճի դանդաղում. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Պտղի ներարգանդային աճի դանդաղում. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ չափանիշներով է ախտորոշվում ներարգանդային աճի դանդաղումը:

Պտղի ներարգանդային աճի դանդաղումը (ՊՆԱԴ)  նորածնի մարմնի զանգվածի, հասակի, գլխի շրջագծի՝ տվյալ ազգաբնակչության շրջանում սահմանված ցուցանիշներից ցածր տվյալներն է՝ գեստացիոն ժամկետին համապատասխան: ՊՆԱԴ-ը հանդիպում է բոլոր ծննդաբերությունների 3-10% դեպքերում:

ՊՆԱԴ-ը գնահատելիս բոլոր երեխաների համար օգտագործվում են աճի կորագծեր: Աճի կորագծերն ունեն շեղումներ՝ 2 սիգմա պլյուս և մինուս: Եթե շեղումը սիգմա 2 պլյուսից ավելի է՝ երեխան համարվում է խոշոր, եթե 2 սիգմա մինուսից պակաս  է՝ ուրեմն առակա է պտղի ներարգանդային աճի դանդաղում:

ՊՆԱԴ տեսակները

Պտղի ներարգանդային աճի դանդաղումը լինում է սիմետրիկ և ասիմետրիկ: Սիմետրիկ ՊՆԱԴ-ի ժամանակ բոլոր ցուցանիշները՝ մարմնի զանգվածը, գլխի շրջագիծը և հասակը ցածր են: Սա ավելի ծանր ընթացք ունեցող ձևն է, որովհետև հիմնականում լինում է գենետիկ, քրոմոսոմային հիվանդություն ունեցող երեխաների մոտ: Սիմետրիկ ձևն ուղեկցվում է ուղեղի աճի դանդաղումով, հանդիպում է 30%-ի մոտ: Սովորաբար, հայտնաբերվում է երկրորդ եռամսյակում:

Ասիմետրիկ ՊՆԱԴ-ի  ժամանակ քաշը գտնվում է 10 պերցենտիլից ներքև և չկա համապատասխանություն քաշի, հասակի ու գլխի շրջագծի միջև:

Հայտնաբերվում է երրորդ եռամսյակում, մոտավորապես 70%-ի մոտ, ունի բարվոք ընթացք: Ասիմետրիկ ձևի պատճառը հիմնականում ընկերք-արգանդային գործոններն են:

Ախտորոշումը

Իրականացվում է մանկաբարձական ախտորոշում՝ ներարգանդային կյանքում: Շատ կարևոր է, որ հղիները չխախտեն բժշկին այցելելու ժամանակացույցը, որովհետև անհրաժեշտ է ժամանակին իրականացնել ՈՒՁՀ, դոպլեր հետազոտություններ, ԿՏԳ, մանկաբարձ-գինեկոլոգների նշանակումները կատարել ժամանակին: Այս պարագայում ՊՆԱԴ ախտորոշման շատ դեպքերում դեռ կարելի է որոշ խնդիրներ կարգավորել և վիճակը շտկել: ՊՆԱԴ-ը, սովորաբար, ախտորոշվում է հղիության երկրորդ-երրորդ եռամսյակում:

Պատճառները և նպաստող գործոնները

ՊՆԱԴ-ի պատճառները բաժանվում են մի քանի խմբերի:

Առաջինը մայրական պատճառն է, երբ նա ունի սոմատիկ ծանր հիվանդություններ (քրոնիկ հիպերտենզիա, հիպոտենզիա, շաքարային դիաբետ, երիկամների, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, ժառանգական թրոմբոֆիլիա), կամ հոգեմետ դեղեր, նարկոտիկներ է ընդունում:

Երկրորդ տեղում ընկերք-արգանդային պատճառներն են, երբ խանգարված է ընկերք- արգանդային արյան շրջանառությունը:

Երրորդ խմբում ֆետալ գործոններն են՝ բազմապտուղ հղիություններ, վարակներ, քրոմոսոմային, գենետիկ հիվանդություններ:
Հաջորդ պատճառը սոցիալական գործոններն են՝ վատ կենցաղային պայմաններ, սթրեսները, մոր տարիքը՝ 16-ից  փոքր և 40-ից մեծ, մոր մարմնակազմությունը (ցածրահասակ՝ մինչև1 մետր 48 սմ և ցածր քաշ):

Ինչպե՞ս է արտահայտվում

ՊՆԱԴ-ով ծնված երեխաների մոտ դիտվում է արյան մեջ ցածր շաքարի քանակ, ջերմակարգավորման խնդիրներ, արյան բարձր խտություն, դեղնություն, սեպսիս, կերակրումների անտանելիություն: Այդ պատճառով ՊՆԱԴ-ով ծնված երեխաներին պահանջվում է հատուկ բուժական մոտեցում:

Բուժումը

Բուժումն ախտանշանային է: Եթե երեխան ծնվել է ՊՆԱԴ-ով՝ 10 պերցենտիլից պակաս, կերակրումները պետք է սկսել քիչ քանակով և աստիճանաբար ավելացնել: 3 պերցենտիլից ցածր ցուցանիշի դեպքում անհրաժեշտ են ներերակային ներարկումներ, կերակրումը  հետաձգվում է 2-3 օր, այնուհետև իրականացվում զգուշությամբ:

ՊՆԱԴ-ը ներարգանդային կյանքում հայտնաբերելիս՝ մանկաբարձ-գինեկոլոգները փնտրում են պատճառը և հնարավորին շուտ ախտանշանային բուժում նշանակում:  Քանի որ սիմետրիկ ձևերի պատճառը գենետիկ հիվանդություններն են, այդ ուղղությումբ նույնպես կատարվում են հետազոտություններ:

Ասիմետրիկ ձևերի ժամանակ հետազոտվում են` պարզելու վարակների առկայությունը, կարգավորվում են  արգանդ-ընկերքային շրջանառության խնդիրները:

Բարդությունները

Դեպքեր են լինում, երբ, չնայած մանկաբարձ-գինեկոլոգներըի ձեռնարկված միջամտություններին, պտղի աճը չի կարգավորվում: Նման դեպքերում առաջանում է վաղաժամ ծննդալուծման խնդիր: Ծննդաբերության կենսամեխանիզմն ընտրում է մանկաբարձ-գինեկոլոգը՝ ելնելով երեխայի և մոր շահերից:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ