Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հակացուցումներ` հղիության առաջին եռամսյակում. morevmankan.am

Հակացուցումներ` հղիության առաջին եռամսյակում. morevmankan.am

Հղիության ընթացքում կյանքի բնույթն, իհարկե, փոխվում է:

Հղիության առաջին եռամսյակը ամենապատասխանատու շրջանն է, քանի որ այդ շրջանում են ձևավորվում նոր օրգանիզմի բոլոր հիմնական համակարգերը: Այդ պատճառով առաջին եռամսյակում սահմանափակումների ցանկը բավականին մեծ է:

Որպեսզի երեխան առողջ լինի և ճիշտ զարգանա, ապագա մայրը պետք է պահպանի առողջ սննդակարգ և բացառի բոլոր անբարենպաստ գործոնները, որոնք կարող են ազդել պտղի վրա:

Ի՞նչ չանել առաջին եռամսյակում:

  • Առաջին հերթին, անհրաժեշտ է հրաժարվել վնասակար սովորություններից՝ ծխելուց, ալկոհոլից:


Եթե մինչև հղիությունը ծխել եք, ապա հղիության ընթացքում պետք է մոռանալ ծխախոտի մասին: Պետք է խուսափել նաև պասիվ ծխելուց՝ չգտնվել ծխողի հետ նույն սենյակում: Երբեմն հղիի օրգանիզմն ինքն է պաշտպանում իրեն և հղիին այլևս դուր չի գալիս ծխախոտի հոտը:

Ալկոհոլը խիստ վտանգավոր է հղիության ժամանակ, հատկապես վաղ շրջաններում:

  • Պետք է խուսափել մարդաշատ վայրերից, և մրսելուց, որովհետև դա կարող է վիրուսային վարակների պատճառ դառնալ, որոնք բացասական ազդեցություն կարող են ունենալ պտղի վրա, մանավանդ, որ հղիին թույլատրելի դեղերի ցանկը բավականին սահմանափակ է:

  • Չի թույլատրվում անցնել ֆլուորոգրաֆիա և ռենտգեն հետազոտություն՝ կենսական անհրաժեշտւթյան ցուցումներից բացի, քանի որ ռենտգենյան ճառագայթները խիստ բացասաբար են ազդում պտղի զարգացման վրա:

  • Հղիության ժամանակ դեղորայք ընդունելիս անհրաժեշտ է ուշադիր կարդալ ցուցումները, խորհրդակցել բժշկի հետ: Շատ դեղեր բացարձակ հակացուցված են հղիության ընթացքում, դրանք տրանկվիլիզատորներն են, որոշ անտիբիոտիկներ, ցավազրկող նարկոտիկ դեղերը և այլն:

  • Սթրեսը նույնպես հակացուցված է հղիության ժամանակ. բացասական հույզերը, նյարդային լարվածությունն ազդում են երեխայի զարգացման վրա:

  • Կարևոր հակացուցումներից են ծանրություն բարձրացնելը, լարված ֆիզիկական մարզումները, սպորտը: Վտանգավոր է փոքր կոնքի և որովայնի մկանների ուժեղ լարումը: Կարելի է զբաղվել լողով, թեթև մարմնամարզությամբ, քայլքով, յոգայի ոչ բարդ վարժություններով, բուժական ֆիզկուլտուրայով և շնչառական վարժություններով:

  • Շատ կարևոր է ճիշտ սնվելը: Հակացուցված են քիմիական հավելումներով, ներկանյութերով մթերքները: Կենդանական մթերքն օգտագործումից առաջ պետք է եփել:

  • Զգույշ լինել, եթե տանը տնային կենդանի կա, հատկապես` կատու: Կենդանու խնամքով պետք է զբաղվի ընտանիքի այլ անդամ: Կատվի արտաթորանքի մեջ կարող է տոքսոպլազմա լինել, որը լուրջ հիվանդության հարուցիչ է և վտանգ է ներկայացնում աճող պտղի համար:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ