Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հղիությամբ պայմանավորված տհաճ զգացողություններ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ. morevmankan.am
Ի՞նչ տհաճ զգացողություններ կարող են առաջանալ կնոջ մոտ` հղիության ընթացքում:
Հղիությունը փոփոխությունների ժամանակաշրջան է, երբ կարող են լինել որոշակի ֆիզիկական և հուզական «անհարմարություններ»: Հղիության որոշ ժամանակահատվածներում շատ կանանց համակում է անհանգստություն: Սակայն անհանգստանալու կարիք չկա, դրանք սովորական խնդիրներ են, որոնք անհետանում են երեխայի ծնվելուց հետո:
Որո՞նք են ամենատարածված անհարմարությունները:
Հաճախակի միզակապություն (հատկապես առաջին երեք և վերջին երեք ամիսներին), հոգնածության զգացողություն (հատկապես առաջին երեք ամիսների ընթացքում), առավոտյան կամ օրվա այլ ժամերին` սրտխառնոց (որը հաճախ անհետանում է առաջին երեք ամիսներից հետո), այրոց, փորկապություն, ոտքերի այտուցվածություն, ցավ` մեջքի շրջանում:
Ի՞նչ խորհուրդներ եք տալ հոգնածության զգացողությունը մեղմացնելու համար:
Անհրաժեշտ է հաճախակի հանգստանալ, սնվել առողջ և կատարել թեթև վարժություններ։ Այդ ամենը կօգնեն ավելի քիչ հոգնածություն զգալ:
Ինչպե՞ս պայքարել սրտխառնոցի դեմ:
Պետք է ուտել հաճախակի, փոքր չափաբաժիններով՝ յուրաքանչյուր 1-2 ժամը մեկ անգամ, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի, ուտել աղի, չոր, չեզոք համով թեթև ուտեստներ (օրինակ` ընկուզեղեն, ոլորաբլիթներ, կրեկեր, շիլա, թոսթ), կոշտ և հեղուկ սնունդն ընդունել առանձին, հեղուկներ օգտագործել կոշտ սննդի ընդունումից առնվազն 30 րոպե առաջ կամ հետո` ստամոքսում ծանրության զգացողությունը նվազեցնելու նպատակով: Հեղուկներն ավելի լավ է ընդունել սառը վիճակում, ցանկալի է ձողիկով, գազավորված կամ մի փոքր թթվաշ՝ փոքր չափաբաժիններով: Անհրաժեշտ է բացառել սուրճի, կծու, սուր հոտ ունեցող, ճարպի բարձր պարունակությամբ, թթու և շատ քաղցր սննդի օգտագործումը, խուսափել շատ տաք կամ շատ սառը սնունդ ընդունելուց, նախապատվությունը տալ ցածր յուղայնության, սպիտակուցների բարձր պարունակությամբ մթերքներին, սնունդ ընդունել նախքան անկողնուց վեր կենալը և այն ժամանակ, երբ սրտխառնոցը փոքր-ինչ մեղմացած է: Հարկ է ուտել նախքան քաղց զգալը, որովհետև դատարկ ստամոքսը կարող է ուժեղացնել սրտխառնոցը:
Ինչպե՞ս կանխարգելել այրոցը:
Այրոցը կարող է առաջանալ հղիության հինգերորդ ամսում։ Դրանից խուսափելու համար պետք է հրաժարվել սուրճ կամ կոֆեին պարունակող գազավորված ըմպելիքից։ Ուտելուց անմիջապես հետո չպառկել։ Անհրաժեշտ է քնել` գլխատակը բարձր վիճակում։ Եթե այրոցը շարունակվում է՝ դիմել բժշկի:
Ինչպե՞ս պայքարել փորկապության դեմ:
Հղիության ընթացքում հաճախ անհանգստացնում է փորկապությունը, որը կանխելու համար պետք է օրվա մեջ ընդունել առատ հեղուկներ և սնվել բջջանյութով հարուստ սննդակարգով։ Ջուրը կօգնի նաև խուսափել միզուղիների վարակից։
Ի՞նչ անել ոտքերի այտուցի և մեջքի ցավերի ժամանակ:
Ոտքերի այտուցվածությունը նվազեցնելու կամ կանխելու համար օրական մի քանի անգամ պետք է բարձրացնել ոտքերը, քնել ձախ կողքին պառկած:
Հղիության վերջին 3-4 ամիսներին կարող են ի հայտ գալ նաև մեջքի ցավեր։ Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և կրել հատուկ նախածննդյան գոտի (սեղմակապ գոտի)։ Այն կթեթևացնի մեջքի ծանրաբեռնվածությունը, չի խանգարի աճող որովայնին և կնվազեցնի որովայնի մաշկի վրա հղիության շերտերի (ստրիաների) առաջացման վտանգը: Պետք է կրել նաև հարմարավետ կոշիկներ՝ առանց կրունկների, ծանրություն չբարձրացնել։ Եթե հնարավոր չէ խուսափել ծանրություն բարձրացնելուց, այդ դեպքում անհրաժեշտ է ծալել ծնկները, այլ ոչ թե մեջքը:
17.02.2022
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYS2psdO' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ