Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Կերակրող մոր սնուցումը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Կերակրող մոր սնուցումը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Կրծքի կաթի բաղադրությունը խիստ կարգավորվում է օրգանիզմի կողմից: Եթե մայրը չի սնվում ճիշտ և ժամանակին, մոր օրգանիզմն է ապահովում կաթի ճիշտ բաղադրությունը՝ դառնալով նորածնի համար որպես անփոխարինելի սննդանյութի աղբյուր:

Ինչիսին պետք է լինի մոր սննդակարգը:

Մոր սննդակարգը պետք է լինի բալանսավորված, առողջարար` ներառված սպիտակուցներով հարուստ սննդով (միս, ձուկ, ձու, կաթնամթերք, լոբազգիներ, ընդեղեն և այլն), մրգերով, ամբողջահատիկ ալյուրով պատրաստված մթերքով՝ առաջին հերթին` իր օրգանիզմի պաշարները բարելավելու համար:

Սննդակարգը պետք է ավելանա 400-500 կկալ-ով, քանի որ այդքան է կրծքով կերակրող մոր էներգածախսը: Ջուրը պետք է խմել ըստ պահանջի:

Ի՞նչ հաճախականությամբ պետք է կերակրող մայրը սնունդ ընդունի:

Կերակրող մոր դեպքում ավելի կարևոր է ոչ թե հաճախականությունը, այլ ընդունած կալորիաները:

Ի՞նչ մթերքներ պետք է ընդունել զգուշությամբ և փոքր քանակներով:

Փոքրիկի ծնվելուց հետո յուրաքանչյուր անգամ որևէ սննդատեսակ ավելացնի զգուշությամբ, փոքր քանակներով: Եթե նորածնի մոտ որևէ սննդատեսակ ընդունելուց հետո նկատվում է անհանգստություն, սննդային անընկալության նշաններ, ապա անհրաժեշտ է տվյալ սննդատեսակը ժամանակավորապես հեռացնել ճաշացանկից՝ հետագայում նորից ավելացնելու նպատակով:

Անհրաժեշտ է բացառել որոշ ձկնատեսակներ, որոնք սնդիկ են պարունակում: Սնդիկը կարող է կրծքի կաթի միջոցով անցնել նորածնին և պատճառ դառնալ գլխուղեղի ու նյարդային համակարգի վնասման:

Հարկ է սահմանափակել կոֆեին պարունակող սնունդը (սուրճ, թեյ, շոկոլադ, գազավորված ըմպելիք և այլն), քանի որ նորածնի մոտ կարող է առաջացնել գրգռվածություն և քնի խանգարում: Սուրճի օրական ընդունումը պետք է լինի 2-4 բաժակից ոչ ավելի:

Պետք է սահմանափակել ալկոհոլի ընդունումը մինչև օրը մեկ գավաթ (օրական մոտավորապես 150 մլ գինի): Ալկոհոլ խմելուց 30-60 րոպե անց կրծքի կաթում ալկոհոլի պարունակությունն այնքան է, որքան մոր արյան մեջ է: Այդ պատճառով երեխային կարելի է կերակրել ալկոհոլ օգտագործելուց հետո՝ ամենաքիչը 2-3 ժամ անց: Ալկոհոլի մեծ քանակի ընդունումը նորածնի մոտ կարող է առաջացնել քնի խանգարումներ, անհանգստություն, զարգացման դանդաղում:

Ի՞նչ վտանգներով է հղի ծխախոտի օգտագործումը:

Ծխախոտն անհրաժեշտ է բացառել: Նորածնի օրգանիզմը ծխախոտը վնասում է երկու եղանակով: Նորածինը` որպես պասիվ ծխող, դառնում է առավել ընկալունակ վարակների, բրոնխիտի, թոքաբորբի նկատմամբ, և, ի վերջո, դա կարող է մանկական հանկարծամահության պատճառներից դառնալ:

Ծխախոտի բաղադրության քիմիական և վնասակար նյութերն` անցնելով կրծքի կաթի մեջ, կարող են առաջացնել անհանգստություն, քնի խանգարումներ, նյարդաբանական զարգացման խնդիրներ և այլն:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ