Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ասթման և հղիությունը. morevmankan.am
Ասթման հղիների մոտ հաճախակի հանդիպող հիվանդություններից է: Մի կողմից այն ազդում է հղիության ընթացքի վրա, մյուս կողմից՝ հղիությունը կարող է ազդեցություն ունենալ ասթմայի ախտանշանների վրա:
Պտղի և մոր վրա ասթմայի ազդեցությունը նվազագույն է, եթե այն ճիշտ վերահսկվում է: Որքան էլ մեծ լինի հղիության ընթացքում դեղերը չշարունակելու ցանկությունը, այնուամենայնիվ, դրանց ընդունումը կենսական կարևորություն ունի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ դեղերի դադարեցումն ավելի վտանգավոր է, քանի որ ասթմայի խորացումը կարող է թթվածնային քաղց առաջացնել պտղի մոտ:
Հղիության ժամանակ ասթմայի խորացման պատճառ կարող է լինել նաև հորմոնների բարձր մակարդակը, որոնք օրգանիզմում տարբեր փոփոխություններ են առաջացնում: Դրանց շարքում են նաև շնչառական համակարգի փոփոխությունները. հևոց կամ քթի փակվածություն՝ հատկապես վերջին եռամսյակում:
Հղիությունը տարբեր կերպ է ազդում ասթմայով տառապող կանանց վրա: Ժամանակակից տվյալները խոսում են այն մասին, որ կանանց երրորդ մասի մոտ ասթմայի ախտանշանների բարելավվում է դիտվում, հաջորդ երրորդի մոտ փոփոխություն չի նկատվում, իսկ մյուս երրորդ մասի մոտ ախտանշանները խորանում են: Ասթմայի ծանր դեպքերում վատացում է լինում, թեթև ձևերի ժամանակ, սովորաբար, դրանք թեթևանում են:
Հղիության ընթացքում կանայք հաճախ անհանգստություն կամ սթրեսային վիճակ են ապրում, որը կարող է բացասաբար ազդել ասթմայի ընթացքի վրա:
Դեղորայքը
Ասթմայի դեմ նշանակված դեղերը հսկողության տակ են պահում հիվանդության ընթացքը, որը նվազեցնում է բարդությունների վտանգը: Այդ դեղերից՝ β-ադրենոռեցեպտորների ագոնիստները (սալբուտամոլ, սալմետերոլ, տերբուտալին և ֆորմոտերոլ) և ինհալացիոն կորտիկոստերոիդները (բեկլոմետազոն, բուդեսոնիդ, ֆլյուտիկազոն և մոմետազոն) անհանգստության որևէ հիմք չեն կարող լինել:
Ավելի քիչ տեղեկատվություն կա նորագույն դեղերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ լեյկոտրեինի ռեցեպտորների անտոգոնիստները (դեռևս քիչ կանայք են կիրառել), որի պատճառով շատ բժիշկներ խորհուրդ չեն տալիս ընդունել հղիության ընթացքում: Ամեն դեպքում, եթե արդեն այդ դեղերն օգտագործում է ասթմայով հիվանդը, դրանք պետք է չհանել հղիության ժամանակ, որովհետև դեռևս բացասական ազդեցության փաստեր չեն դիտվել:
Եթե բուժմանը զուգընթաց շարունակվում են ասթմայի նոպաները, ստերոիդային դեղերը (պրեդնիզոլոն) հաբերի տեսքով միանգամայն անվտանգ են:
Ծննդաբերությունից հետո ևս, դեղերn ընդունելու հետ համատեղ, կարելի է երեխային կերակրել կրծքով` առանց անհանգստանալու, քանի որ դա վտանգ չի ներկայացնում:
Ասթմայով հիվանդները՝ հատկապես հղիության ընթացքում, պետք է բացառեն ծխելը, որը կարող է բարդացնել հիվանդության ընթացքը: Անհրաժեշտ է նաև հետևել ասթմայի ժամանակ խորհուրդ տրվող սննդակարգին, պակասեցնել աղի քանակը` սննդում և օգտագործել հակաօքսիդանտի մեծ պարունակությամբ մթերքներ, ձիթայուղ, վիտամին Е:
09.11.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYTqnHJP' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ