Հղիություն, ծննդաբերություն
|
|
Ձվազատումը և հղիությունը. morevmankan.am
Ձվազատումը ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի պոկվելն է, որը տեղի է ունենում ամիսը մեկ անգամ՝ դաշտանային ցիկլի մեջտեղում: Ցիկլը հաշվարկվում է դաշտանի առաջին օրից` մինչև հաջորդ դաշտանի սկիզբը:
Հղիության պլանավորման համար ինչպե՞ս հաշվարկել օվուլյացիայի սկիզբը
Յուրաքանչյուր կնոջ ֆիզիոլոգիական և հորմոնալ ցիկլերը խիստ անհատական են: Բացի այդ, դաշտանային յուրաքանչյուր ցիկլի վրա կարող են ազդել տարբեր գործոններ՝ սթրեսները, մրսածությունը, սնունդը, հիվանդությունները, որոշ դեղեր և այլն: Այդ պատճառով ցիկլի սկզբում դեռևս հնարավոր չէ ճշգրիտ հասկանալ, թե երբ է լինելու ձվազատումը: Սակայն կան մի քանի մեթոդներ, որոնք կարող են օգնել` այն ճշտելուն:
- Հատուկ ախտորոշիչ համակարգեր, որոնց օգնությամբ որոշվում է մեզում լյուտեինացնող հորմոնի պարունակությունը: Այդպիսի համակարգեր կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից:Այդ ախտորոշման ժամանակ դրական պատասխանը ցույց է տալիս, որ ձվազատումը տեղի կունենա առաջին 48 ժամերի ընթացքում: Սակայն դրանց ճշգրտությունը շատ բարձր չէ, ուստի հնարավոր է նաև` սխալ պատասխան:
- Բազալ ջերմաստիճանի որոշում: Այս մեթոդը պետք է օգտագործել մի քանի դաշտանային ցիկլերի ընթացքում, որպեսզի ստեղծվի բազալ ջերմաստիճանի փոփոխման գրաֆիկը: Ջերմաստիճանի որոշումը պետք է իրականացնել անմիջապես քնելուց հետո, ամեն օր` մոտավորապես նույն ժամին: Այդ անհատական գրաֆիկի հիման վրա հնարավոր կլինի հավանականության բարձր աստիճանով որոշել ձվազատման սկիզբը: Սովորաբար, ձվազատումից օր առաջ բազալ ջերմաստիճանը որոշ չափով իջնում է, իսկ ձվաբջջից պոկվելու ժամանակ բարձրանում է մինչև 0,3-0,6 °С-ով:
Ձվազատման կապը հղիության հետ
Ֆոլիկուլից ձվաբջջի դուրս գալու շրջանը և դրանից հետո 24 ժամը համարվում է բեղմնավորման ամենահարմար ժամանակը: Սակայն ամեն ձվազատում չէ, որ վերջանում է հղիությամբ: Չէ՞ որ կնոջ օրգանիզմում առկա են 450-550 ձվաբջիջներ և այդ քանակը ցույց է տալիս կնոջ կյանքի ընթացքում ձվազատումների թիվը: Սակայն ձվարանից դուրս եկած ձվաբջիջը բեղմնավորման ընդունակ է ընդամենը 1 օր, իսկ սպերմատոզոիդներն այդ հնարավորությունը պահպանում են 72 ժամ: Եվ հենց այդ շրջանում, այսինքն, ձվազատումից մոտավորապես 2-3 օր առաջ, բեղմնավորման համար ամենահարմար ժամանակն է:
14.10.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY0NRNNS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ