Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ինչպե՞ս է սպերմատոզոիդի ձևն ազդում բեղմնավորման գործընթացի վրա. morevmankan.am

Ինչպե՞ս է սպերմատոզոիդի ձևն ազդում բեղմնավորման գործընթացի վրա. morevmankan.am

Սերմնահեղուկի հետազոտության ժամանակ գնահատվում են սպերմատոզոիդների քանակը, շարժունակությունը, ձևը: Եթե ձևը փոփոխված է, ապա առկա է տերատոզոոսպերմիա:

Սպերմատոզոիդը կազմված է գլխիկից, միջին հատվածից և պոչից: Գլխիկի մեջ տեղակայված է ակրոսոմը, որը հատուկ ֆերմենտների օգնությամբ լուծում է ձվաբջջի թաղանթը և հնարավորություն տալիս սպերմատոզոիդին թափանցել ներս: Պոչն օգնում է սպերմատոզոիդին հասնել ձվաբջջին:

Նորմալ սպերմատոզոիդն ունի օվալաձև գլխիկ, 5-6 մկմ երկարություն, 2.5-3,5 մկմ լայնություն:  Ակրոսոմը պետք է փոքր չլինի ընդհանուրի 4 տոկոսից:

Ի՞նչ է տերատոզոոսպերմիան

Տերատոզոոսպերմիան սպերմատոզոիդի որևէ մասի դեֆորմացիան է.  օրինակ, շատ մեծ կամ փոքր գլխիկը, պոչի բացակայությունը կամ վզիկի հաստացումը:  Տերատոզոոսպերմիան համակցվում է նաև սպերմատոզոիդների շարժունակության, քանակի խանգարումների հետ:

Տարբերում են տերատոզոոսպերմիայի երկու տեսակ:

• Մոնոմորֆ:  Այս դեպքում ձևափոխված բոլոր սպերմատոզոիդները նույն ձևն ունեն. օրինակ, շատ փոքր գլխիկ կամ կարճ պոչ ունեն:  Այդպիսի զոոսպերմիան առաջանում է ներքին պատճառների արդյունքում, ավելի հաճախ՝ գենետիկ խնդիրների: Այս տեսակի մյուս պատճառը  Կրոնի հիվանդության կամ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի բուժման համար օգտագործվող դեղորայքն է:

• Պոլիմորֆ: Ձևափոխված սպերմատոզոիդները ձևով միմյանցից տարբեր են՝ որոշների մոտ բացակայում է պոչը, մյուսների մոտ գլխիկի չափերն են մեծ և այլն: Այս խանգարումները հիմնականում արդյունք են արտաքին պատճառների և կապ չունեն գենետիկայի հետ: Պատճառը հաճախ օքսիդատիվ սթրեսն է՝ ազատ ռադիկալների կործանիչ ազդեցությունը, իսկ դրա պատճառը ծխելն է կամ որևէ այլ հիվանդություն (վարիկոցելե և այլն):

Ինչպե՞ս է տերատոզոոսպերմիան խանգարում հղիանալու գործընթացին

Եթե տերատոզոոսպերմիան սերմնահեղուկի միակ ախտաբանությունն է, ապա տղամարդուն անպտուղ համարել չի կարելի: Այլ բան է, եթե դրանից զատ կան նաև այլ շեղումներ՝ ասթենոզոոսպերմիա, երբ խանգարված է սպերմատոզոիդի շարժունակությունը և այլն: Այս զուգակցումը բարձրացնում է հղիության ընդհատման հավանակություը, եթե, այնուամենայնիվ, հղիությունը զարգացել է:

Տերատոզոոսպերմիայի ամենաանբարենպաստ տարբերակը սպերմատոզոիդի գլխիկի ախտաբանությունն է, երբ կարող է վնասվել գենետիկ նյութը, որն էլ բացասաբար կազդի բեղմնավորման գործընթացի վրա: Այդ պատճառով պետք է փորձել հնարավորին լավացնել սպերմատոզոիդների որակը, եթե դա հնարավոր է:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ